Մինչև վերջ գնալու եմ․ կգամ, վարչապետ կլինեմ՝ բոլորիդ ծառան կլինեմ, կաշխատեմ բոլորիդ համար․ Տիգրան Արզաքանցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.09.2026 | 10:50
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 25-ի դրությամբ
25.09.2026 | 10:39
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա Ադրբեջանի հետ, կանանց թիմը՝ առաջատարի հետ
25.09.2026 | 10:31
Ռուսաստանի շրջաններում և Ղրիմում ուկրաինական ԱԹՍ-ները գործարաններ են թիրախավորել․ զոհ և վիրավորներ կան
25.09.2026 | 10:11
Էրդողանը սպանել է հազարավոր խաղաղ քրդերի, ժխտում է Հայոց ցեղասպանությունը․ Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից մեղադրանքներ է հնչեցրել
25.09.2026 | 10:08
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
25.09.2026 | 10:03
TRIPP-ի իրագործումը պատմական նշանակություն է ունենալու Հայաստանի համար․ զուգահեռ սպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը․ Փաշինյան
25.09.2026 | 09:45
Միրզոյանն ու Բայրամովը Նյու Յորքում քննարկել են խաղաղության պայմանավորվածությունների առաջընթացն ու տրանսպորտային ապաշրջափակումը
25.09.2026 | 09:31
Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները կփոխվեն, Կենտրոնական Ասիայի երկրների հետ կապերը դինամիկ են, առանցքային են հարևանները․ Փաշինյան
25.09.2026 | 09:19
Հայաստանում սպասում են Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին․ Փաշինյան
25.09.2026 | 09:03
«Արտաքին ու ներքին ուժերը պետության զավթման պլան էին մշակել»․ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից՝ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 02:47
Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում․ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 23:24
Ապարան քաղաքում, Կայք բնակավայրում, Վանաձոր քաղաքի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
24.09.2026 | 23:15
Հայկական ծագման արտահանումը Չինաստան աճել է 76, ԵՄ՝ 69 տոկոսով. Պապոյան
24.09.2026 | 22:59
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետ
24.09.2026 | 22:43
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախընտրական ցուցակի նախկին 1-ին համար, գործարար Տիգրան Արզաքանցյանի հետ

-Պարո՛ն Արզաքանցյան, Վարչական դատարանն էլ մերժեց Ձեր հայցն ընդդեմ ԿԸՀ-ի, որը որոշել էր անվավեր ճանաչել Ձեր գրանցումը որպես պատգամավորի թեկնածու։ Ստացվում է՝ կեղծ փաստաթո՞ւղթ էիք ներկայացրել, ի՞նչ խնդիր կա։

-Ես բոլոր տեղեկանքները ներկայացրել եմ օրինական, ստացել ենք համապատասխան փաստաթղթերը, ԿԸՀ-ն ընդունել է, մի քանի օր արդեն քարոզարշավի մեջ ենք։ Եթե օրինական չէր, ինչի՞ են ընդունել, ինչի՞ է մեր «պասպորտի սեղանը» տվել ինձ օրինական փաստաթուղթը։ Ես մասնակցում եմ արդեն մեր խմբի հետ քարոզարշավին։ Բոլորիս արդեն պարզ պետք է լինի, մենք խելքով ազգ ենք ու հասկանում ենք, որ հիմա պայքարում են քաղաքական տարբեր ղեկավարներ՝ իրենց կուսակցություններով։ Մեր ծրագիրը բոլորից լավն է, արդյունավետ է մեր ժողովրդի և հայրենիքի համար, որ կարողանանք վերադարձնել մեր արժանապատվությունը, մեր իսկական հայ լինելը։ Հարցումներում մեր ցուցանիշները բարձր են եղել։ Ժողովո՛ւրդ ջան, կարող եմ ասել ձեզ՝ դուք մտեք, «գուգլով» նայեք, որ օրը ինձ հանել են, ինչքան է եղել էդ օրն իմ ցուցանիշները։ Ես ձեզ ոչ մի բան ցույց չեմ տալիս։ Ես գտնվել եմ առաջին հորիզոնականում։ Դա նայելուց հետո Տիգրան Արզաքանցյանի ռեյտինգը ո՛չ երրորդ, ո՛չ երկրորդն է եղել, առաջին հորիզոնականում է եղել։ Նոր դրանից հետո իրենք որոշում են ընդունել՝ ինչ ձև գտնեն ինձ դուրս հանելու համար։

-Ես ուսումնասիրեցի Ձեր ներկայացրած հայտարարագիրը։ Դուք մեծահարուստ եք՝ ունեք բաժնեմասեր հինգ ընկերություններում, անշարժ գույքեր, թանկարժեք իրեր, մեծ գումարներ և այլն։ Ի՞նչն է Ձեզ խանգարում ժողովրդի կյանքը լավացնել՝ բացելով նոր բիզնեսներ կամ բարեգործությամբ զբաղվելով, ինչո՞ւ պետք է պարտադիր դառնաք վարչապետ։

-Դա հին խոսք է՝ եթե դու ուզում ես մի գործ անել, եթե ուզում ես որակով ստացվի այդ աշխատանքը, պետք է դու կատարես, դու հետևես այդ գործին։ Բոլոր աշխատանքները և հանձնարարությունները դու տալիս ես՝ ուրիշը կատարի, միշտ թերի է ստացվում աշխատանքը։ Ես գիտեմ այսօրվա բոլոր թեկնածուներին, ոչ մեկին չեմ ուզում քննադատել, բոլորը հայ են, բայց եկեք գնանք, տեսնենք՝ իրենք, բացի պետական պաշտոններից, կյանքում ի՞նչ ձեռքբերումներ են ունեցել, ի՞նչ ունեն։ Նայում են Արզաքանցյանին, հա՛, մի բառը ծուռ ասաց, մեկը ճիշտ չասաց, «անդունդը» սենց չօգտագործեց, նենց օգտագործեց, ժողովո՛ւրդ ջան, դուք նայում եք խոսքի՞ն, թե՞ գործին։ Ես չեմ հասկանում՝ ձեզ պետք է գեղեցիկ խոսող ու անարդյունավետ կատարող մարդ ու անպատասխանատո՞ւ։ Ես չեմ հասկանում՝ դուք ի՞նչ եք ուզում։

-Որո՞նք էին լինելու Ձեր առաջին քայլերը վարչապետ դառնալուց հետո, ի՞նչ որոշումներ կկայացնեիք։

-Ամենակարևորը՝ այսօր կադրերի փոփոխություն պետք է լինի, արհեստավարժ մարդիկ պետք է գան գործի բոլոր ուղղություններով՝ ով ինչից հասկանում է։ Սփյուռքի հայերն էլ կարող են գալ աշխատել մեր կառավարությունում։ Մենք այսօր անուշադիր ենք մեր գյուղատնտեսության, մարզերի զարգացման վրա, առաջվա իշխանությունն այսօրվա իշխանությանը խայտառակ են անում իրար, տարբեր անվայել բառերով, «ուշունց» տալով խայտառակ են անում։ Ժողովո՛ւրդ ջան, մի՛ մոռացեք, քարոզարշավ է, մենք պետք է խոսենք մեր երկրի քաղաքականության, ծրագրերի համար, ոչ թե իրար անպատվենք։ Պետք է լուրջ գաղափարներից՝ գիտությունից, կրթությունից խոսենք, տնտեսությունը զարգացնելուց խոսենք։ Չզարգացավ տնտեսությունը՝ արդյունավետ պետություն չես ունենա։

Ժողովո՛ւրդ ջան, ես շարունակելու եմ իմ քարոզարշավը մեր խմբի հետ, թույլ տան, թե թույլ չտան, ես ձեր կողքն եմ, չեմ լքելու, մինչև վերջ գնալու եմ, ձայն տվեք մեր կուսակցությանը, կգամ վարչապետ կլինեմ՝ բոլորիդ ծառան կլինեմ, բոլորիդ համար կաշխատեմ՝ հանուն մեր հայրենիքի, իրար հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան