Ինչ հարցեր են քննարկվելու Պուտին-Բայդեն ժնևյան հանդիպմանը

Լուրեր

14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
Բոլորը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում իրավիճակը մոտ է կրիտիկականին, և նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի ժնևյան հանդիպումը պետք է օգնի՝ փոխըմբռնման հասնել որոշակի հարցերում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Հանդիպման ընթացքում, եթե ոչ պայմանավորվածություններ, ապա ըմբռնում նախագահների միջև ձեռք կբերվի։ Իհարկե, դա կազդի ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման վրա, որոնք հիմա փակուղում են, իրավիճակը մոտ է կրիտիկականին, և այդ համատեքստում, իհարկե, ինչ-որ բան հարկ կլինի անել»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի օգնականը։

Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարները քննարկելու են և՛ Մոսկվային, և՛ Վաշինգտոնին հուզող գրեթե բոլոր հարցերը։

«Գրեթե բոլոր թեմաները, որոնք հիմա հետաքրքրում են և՛ մեզ, և՛ ամերիկյան կողմին, արտացոլված են բանակցությունների օրակարգի համաձայնեցված տարբերակում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Քննարկման թեմաներից են ռուս-ամերիկյան հարաբերությունների իրավիճակն ու զարգացման հեռանկարները, ռազմավարական կայունության, տեղեկատվական անվտանգության, կիբերհանցագործության դեմ պայքարի հարցեր, անդրադարձ կլինի նաև կլիմային, Արկտիկային և Covid-19-ի դեմ հակազդեցությանը։
Պուտին-Բայդեն հանդիպմանը չեն շրջանցվի նաև տարածաշրջանային խնդիրները՝ Մերձավոր Արևելք, Սիրիա, Լիբիա, իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակ, Աֆղանստանում, Կորեական թերակղզում, Լեռնային Ղարաբաղում իրադրություն։

«Դե՝ նաև Ուկրաինա, հնարավոր է՝ նաև այլ հարցեր։ Նախագահները կարող են ըստ հայեցողության անդրադառնալ ցանկացած թեմայի, կարող են քննարկել այնպիսի թեմաներ, որոնք նախապես չեն համաձայնեցվել և չեն ներառվել օրակարգում»,- եզրափակել է Ուշակովը։

Նշենք, որ հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիս չի նախատեսվում։

Հիշեցնենք՝ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը նախանշված է հունիսի 16-ին Ժնևում։