Էրդողանը Բայդենի հետ հանդիպմանը Հայոց ցեղասպանության ճանաչման հարց չբարձրացրեց՝ չնայած նախօրոք արված հայտարարություններին

Լուրեր

05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Բրյուսելում կայացած հանդիպմանը Հայոց ցեղասպանության ճանաչման հարց չեն քննարկել։ Այս մասին հայտարարել է Էրդողանը հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում։

«Ահվալ» գործակալության փոխանցմամբ՝ հարցին՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը քննարկվե՞լ է Ջո Բայդենի հետ հանդիպմանը, Էրդողանը պատասխանել է․ «Փառք Աստծո, այդ հարցն օրակարգում չի եղել»։

Նշենք, որ Բրյուսել մեկնելուց առաջ Էրդողանը տարբեր հայտարարություններ էր անում՝ նշելով, որ Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը հնարավոր չէ չքննարկել։

«Մենք խորապես վշտացած ենք այդ հեռանկարով։ Հնարավոր չէ, որ հանդիպմանը այդ հարցը չբարձրացնենք»,- կիրակի Բելգիա մեկնելուց առաջ ասել էր Էրդողանը։

Ավելի վաղ էլ նա ևս մեկ անգամ ընդգծել էր, թե Վաշինգտոնի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ անընդունելի է։

«Մենք հոգնել ենք ամեն տարի ապրիլի 24-ին սպասել, թե Միացյալ Նահանգներում այս անգամ ի՞նչ կասեն հայերի մասին։ ԱՄՆ-ն այլ գործեր չունի՞, բացի հայերի փաստաբանի դերում հանդես գալուց։ Թող այդ հարցով զբաղվեն պատմաբանները»,-ասել էր Էրդողանը։

Նա կրկին քննադատել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող վերջին հայտարարությունը։

«Նրանք, ովքեր ղեկավարել են ԱՄՆ-ն ձեզանից առաջ, այդ հարցը ձեզանից վատ չգիտեին։ Նրանցից ոչ մեկն այդ արտահայտությունը չի օգտագործել»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև վերջին լարվածությունն առաջացել է Սպիտակ տան ղեկավարի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարության պատճառով։

Հայտնի չէ, սակայն, թե ինչո՞ւ Էրդողանը, չնայած նախապես արված հայտարարություններին, ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանը չի անդրադարձել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ի իր ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։

Էմմա Չոբանյան