Նոր գործընթաց է սկսվել, որի արդյունքում բոլոր գերեվարված հայրենակիցները վերադառնալու են. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
Բոլորը

Տասնհինգ հայ գերիների վերադարձը իրադարձություն չէ, դա գործընթաց է. այսօր Աբովյան քաղաքում անցկացված քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ մի նոր գործընթաց է սկսվել, որի արդյունքում մեր բոլոր գերեվարված հայրենակիցները վերադառնալու են։

«Այո՛, մենք միասին ենք դա անելու, և այս ընտրություններն այդ առումով շատ կարևոր են։ Ընտրությունների արդյունքներով պետք է ցույց տանք, որ հանուն մեր նահատակների՝ հաստատակամ ենք այս դժվարություններրը հաղթահարելու»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանն ընդգծեց, որ քարտեզներ տրամադրելու գործընթացը սկսվել է 2020 թվականի դեկտեմբերից և երբ հասկացել են, որ ադրբեջանական կողմը դադարեցնում է գերիների վերադարձը՝ իրենք ևս դադարեցրել են քարտեզների տրամադրումը։

«Մենք պատրաստ ենք շարունակել այդ գործընթացը, որովհետև ունենք քարտեզներ, և իրենց մոտ էլ ունենք գերեվարված հայրենակիցներ։ Մենք պատրաստ ենք իրենց թիկունքում գտնվող բոլոր ականադաշտերի քարտեզները տալ։ Ադրբեջանական կողմի կառուցողականության առաջին քայլը երևաց, երբ իրենք մոլորված մեր զինվորին վերադարձրին․ այդ ժամանակ այս թեմայի վերաբերյալ բանակցությունները մեկնարկել էին»,- նկատեց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ ականապատ դաշտերի քարտեզները, որոնք փոխանցվել են ադրբեջանական կողմին, ոչ թե փոխանակել են գերիների հետ, այլ քայլին քայլով են պատասխանել, և այդ ականները գտնվում են Ադրբեջանի ԶՈւ թիկունքում։