Էրդողանը հայտարարել է Շուշիում «իր եղբոր՝ Ալիևի հետ» մեծածավալ համաձայնագիր ստորագրելու մասին

Լուրեր

14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ հայտարարել է, որ հաջորդ շաբաթ պատրաստվում է այցելել Ադրբեջան, ինչպես նաև օկուպացված Շուշի։ Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

«Առաջին հերթին կուղևորվենք Ֆիզուլի, այնուհետ իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ կմեկնենք Շուշի և համաձայնագիր կստորագրենք։ Խոսքը Ադրբեջանի և Թուրքիայի միջև մեծածավալ փաստաթղթի մասին է»,- ասել է Էրդողանը՝ չմանրամասնելով, սակայն, թե ինչ ոլորտի է առնչվելու համաձայնագիրը։

Նա նաև խոսել է Արցախի գրավյալ տարածքներում ականազերծման աշխատանքների մասին։

«Մենք կդիմենք բոլոր կողմերին, հատկապես՝ նրանց, որոնք կապ ունեն ականների ու չպայթած զինամթերքի թեմային։ Կոչ ենք անում աջակցել շուտափույթ ականազերծման գործընթացին»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ հունիսի 15-ին իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ բանակցություններ է անցկացնելու Լեռնային Ղարաբաղում, ընտանեկան այց է կատարելու Շուշի։ Հենց այստեղ էլ տեղի են ունենալու պաշտոնական հանդիպումներ ու տարբեր միջոցառուներ։

Նշենք, որ Թուրքիայի նախագահի այցն Ադրբեջան նախատեսված է հունիսի 14-16-ը, որի շրջանակում Էրդողանն Ալիևի հետ հունիսի 16-ին ներկա է գտնվելու նաև ֆուտբոլի 2020 թվականի Եվրոպայի առաջնության՝ Թուրքիայի և Ուելսի հավաքականների հանդիպմանը։

Էմմա Չոբանյան