Պատերազմում կհաղթեինք, եթե իշխանության մենք լինեինք․ Արտակ Զաքարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.01.2025 | 20:13
Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավորները Բաքվից կաշառ ստանալու մեղադրանքով դատարանի առաջ կկանգնեն
15.01.2025 | 20:00
Կիսիլյովի՝ Ալիևի գովքը վերջին կաթիլն էր․ դադարեցնե՛լ ռուսական ալիքների հեռարձակումը․ Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 19:49
Լոս Անջելեսի շրջանում «հատկապես վտանգավոր իրավիճակ» է հայտարարվել
15.01.2025 | 19:34
ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է դեպի առաջ. Սալոմե Զուրաբիշվիլի
15.01.2025 | 19:23
Ջալալ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց
15.01.2025 | 19:14
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Բաքվի ջարդերի տարելիցի կապակցությամբ
15.01.2025 | 19:00
ՌԴ-ն զգուշացնելու է ՀՀ-ին՝ իր ռազմավարական գծերի մասին․ Լավրով-Միրզոյան խոսակցությունը կլինի ռիսկերից ապահովագրման մասին․ Հակոբ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 18:45
Ինչ կտա ՀՀ-ին ԱՄՆ-ի հետ կնքած փաստաթուղթը․ հեռացող Բայդենի «վերջին լավությունը», թե հեռահար պլան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 18:30
Բանակում մահվան դեպքերի հետ կապված ունեմ իմ բաժին պատասխանատվությունը. Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 18:22
ՀՀ-ի կողմից բողոքի նոտայի ֆոնին ՌԴ ԱԳՆ-ում հիշել են խորհրդային տարիների հայ հերոսներին
15.01.2025 | 18:14
Պապիկյանը` ՀՀ-ի կողմից գնված զենքերի մասին Ադրբեջանին տեղեկություն տալու հավանականության առնչությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 18:07
Խաչատուր Սուքիասյանի տղան ինչո՞ւ չի զորակոչվել բանակ. հարց` Պապիկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 18:00
Պապիկյանը՝ Բաքվի կողմից նոր էսկալացիայի հավանականության, Մարությանը՝ միասնական տոմսային համակարգը բոյկոտելու մասին․ ԼՈՒՐԵՐ
15.01.2025 | 17:53
Քանի դեռ ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց դիրքորոշումը, մեր վերաբերմունքը լեգիտիմ է․ Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 17:45
ՌԴ-ն և Ուկրաինան «25-ը՝ 25-ի դիմաց» գերիների փոխանակում են իրականացրել
Բոլորը

Factor TVի հարցազրույցը ՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ

Պարո՛ն Զաքարյան, այսօր ի՞նչ իրավիճակ է ստեղծվել սահմանին. ադրբեջանցիներն արդեն ավելի քան 20 օր է ներխուժել են Հայաստանի տարածք և տեսանելի է, որ դիվանագիտական ջանքերն արդյունք չեն տվել, չնայած նրան, որ ԱՄՆ-ը, Հնդկաստանը, տարբեր պետություններ բավականին կոշտ արձագանքել են: Մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին, այնտեղից տեսանելի է, որ մեր ակնկալած աջակցությունը չեղավ, զորք չուղարկեցին, դուրս չմղեցին ադրբեջանցիներին, այնուամենայնիվ, մեր ժողովրդի սպասելիքը դա էր: Հիմա ի՞նչ քայլ կա, որ իշխանությունը չի անում՝ ադրբեջանցիներին դուրս մղելու և մեր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար:

Ինձ ներկայացնելիս երևի ենթագիտակցորեն ասացիք, բայց այնքան ճիշտ ասացիք, ոչ թե պաշտպանության նախկին փոխնախարար, այլ նախկին պաշտպանության փոխնախարար, գիտեք ինչու է այդպես, որովհետև այսօր իրականում մեր պաշտպանությունն էլ է նախկին, մենք այսօր չունենք պաշտպանություն, դրա համար էլ արդեն 23-24 օր է մեզ մոտ այդ հարցն քննարկվում. ադրբեջանցիները մեր տարածքում են, արդեն տեխնիկա են աշխատեցնում, դիրքավորվում են մեր սուվերեն տարածքում, և մենք խոսում ենք, թե ինչ պետք է անի իշխանությունը, ինչ չի արել, Հնդկաստանը խոսեց, Չինաստանը խոսեց, չգիտեմ ով խոսեց: Մենք այս իրավիճակով Նիկոլի հետ կործանում ենք մեր պետությունը: Բոլոր նրանք, ովքեր Նիկոլին ծափահարում են, կործանում են Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետությունը արդեն դարձրել են մանկուրդ, անկարող, անօգնական ուժ: Դուք ասում եք՝ դիվանագիտական խողովակներն էլ օգուտ չեն տալիս, իսկ մենք դիվանագետ ունե՞նք: Մենք չունենք արտգործնախարար, տեղակալներ, ոչ ոք չկա: Հիմա եթե որևէ մի բարձրաստիճան պաշտոնյա գա, ովքե՞ր են դիմավորելու, ովքե՞ր են զբաղվելու այդ մարդկանցով, պետություն չկա, պետության առումով Նիկոլի ղեկավարած Հայաստանի Հանրապետությունը հոգեվարքի մեջ է:

-Պարոն Զաքարյան, բայց արդյո՞ք անձն է մեղավոր, մենք պատերազմից դուրս ենք եկել պարտված, և բանակի վիճակը դուք շատ լավ գիտեք ինչպիսին է, Փաշինյանը չլիներ, մեկ այլ ղեկավար լիներ, ի՞նչ էր լինելու:

-Ես բազմիցս ասել եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, այս պատերազմը չէր լինի, ուղղակի չէր լինի, իսկ եթե լիներ պատերազմը՝ պայմանական, մենք այն կհաղթեինք, մեր բանակը կհաղթեր, առանց կասկածելու:

-Ռազմական բալանսը, դուք ինձնից լավ գիտեք, ինչպես էր փոխվել:

-Ռազմական բալանսը մինչև 2018 թվականը ոչ միայն չէր փոխվել, այլ հակակշռում էր, հօգուտ Հայաստանի Հանրապետության էր:

-Բայց Ադրբեջանը տարեկան քանի՞ միլիարդի զենք էր գնում:

-Դա ինչ կապ ունի, Ադրբեջանը 2003 թվականից, հենց որ սկսել է նաֆթ վաճառել, տարեկան ինչ զենք ասես գնում է, բայց ապրիլյան պատերազմը ցույց տվեց. որ դա նրանց չօգնեց, ընդհակառակը, ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը հայտնվեց նոր դիվանագիտական քաղաքական ծուղակում՝ Հայաստանի կողմից, իսկ այսօր Հայաստանը ի՞նչ վիճակում է, մենք չենք խոսում Կովսականի, Ջրականի, Ակնայի, Վարանդայի տարածքներից, մենք խոսում ենք Շուռնուխից, Շորժայից, Սյունիքից, Իշխանասարից, եկել հասել են արդեն Հայաստանի Հանրապետության բուն տարածքներից ներս, և խոսում ենք, թե  ՀԱՊԿ-ը չի կարողանում մեզ պաշտպանել, չգիտեմ այս, չգիտեմ այն…

-Փաշինյանի մեղքը ո՞րն էր, որ բանակին հրամայվել է չկրակե՞լ:

-Փաշինյանի մեղքը ամեն ինչն է, Փաշինյանի մեղք չէ, այլ հանցագործությունը կայանում է նրանում որ նա Հայաստանի Հանրապետության գլխին փաթաթեց այս ողբերգական իրավիճակը՝ իր սխալ արտաքին քաղաքականությամբ, իր դավաճանական պատերազմի ընթացքով, իր միտումնավոր ձախողումներով, որոնք բազմաթիվ փաստերով ապացուցվում են:

-Միտում եք տեսնո՞ւմ պատերազմը պարտության տանելու:

-Միանշանակ միտում եմ տեսնում, այլապես Շուշին երբեք Ադրբեջանի դրոշ չէր տեսնի:

-Այդ դեպքում ի՞նչ կար դրա տակ, ի՞նչ ստացավ Փաշինյանը:

-Ես կասկածում եմ,որ Փաշինյանի նպատակը Հայաստանի Հանրապետությունը կործանելն է, և նա փայլուն կատարում է դա, որպեսզի նա Հայաստանի Հանրապետությունը կործանի պետք է նախ անվտանգությունը վերացնի, իսկ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը սկսվում էր Արցախից, դրա համար մենք ունեցանք այդ պատերազմը, մենք ունեցանք տարածքային կորուստներ, դրա հաամար այսօր թուրքը Քաշաթաղի միջանցքի ճանապարհին նստած է, դրա համար այսօր թուրքը Ղափան-Գորիս ճանապարհին նստած է, թուրքն այսօր վերահսկում է Հայաստանի բոլոր բարձունքները՝ հյուսիսից մինչև հարավ, իսկ դա նշանակում է, որ վերահսկում է մեր քաղաքացիական բնակավայրերը, մեր ճանապարհները, ջրամբարները, ջրային ռեսուրսները, վաղը մյուս օրն արդեն հազար ու մի տնտեսական ու սոցիալական խնդիրների հարցում խոչընդոտներ է ստեղծելու, վաղը Հայաստանի ձայնը միջազգային հարթակներում այլևս չի լսվելու… Նիկոլը մեր թշնամիների ներկայացուցիչն է Հայաստանում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան