Մենք կբերենք խաղաղություն, կանխատեսելիություն և զարգացում․ Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Մեկնարկում է Հայաստանի պատմության մեջ երևի ամենաանհասկանալի և տարօրինակ ընտրությունների քարոզարշավը. կործանման եզրին հասած Հայաստանը պետք է մի կողմից դիմակայի ներքին ու արտաքին թշնամիներին, մյուս կոմից փորձի համատարած քաոսի, հուսալքության մեջ ընտրի Հայաստանի լինել-չլինելու մեջ: Այս մասին «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի արարողության ժամանակ նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:

«Այսօրվանից մեր ժողովրդին կներկայանան տարբեր քաղաքական թիմեր, գործիչներ, իսկ հաճախ գործիքներ՝ բութ և անհայրենիք, ուրիշների ձեռքին սեփական ժողովրդի դեմ օգտագործվող անբարո մահակներ:

Այսօր Հայաստանում կան իրենց ՀՀ քաղաքացի համարող ստահակներ, որոնք բացահայտ և անկաշկանդ քարոզում են հազարավոր զավակների սպանած, հայրենիքի մի հատվածը բռնազավթած, զինվորներ գերեվարված թշնամու թեզերը…

Այս 14 օրվա ընթացքում լինելու է կեղծիքի, սին խոստումների, մեծամտության մի գարշելի շքահանդես: Որպես ԱԱԾ գեներալ, խոստովանեմ, որ նրանցից շատերի ուղնուծուծը գիտեմ, գիտեն նրանց բարոյական կամ ավելի ճիշտ՝ անբարոյական նկարագիրը:

Վստահե՛ք մեզ, որովհետև մենք ուժեղ ենք, արդարամիտ և խոհեմ, վստահեք եթե ուզում եք ազատել մեր երկիրը չարի լծից։ Վստահե՛ք մեզ, եթե հոգնել եք նախկին-ներկա, սև – սպիտակ, աջլիկ–ձախլիկ և զանազան այլ կեղծ բաժանումներից: Վստահեք մեզ, եթե ուզում եք կրկին ունենալ ապահով Հայաստան, որովհետև մենք կբերենք խաղաղություն, կանխատեսելիություն և զարգացում: Վստահեք մեզ, եթե ուզում եք, որ ձեր թոռները չհարցնեն՝ պապ, բա ոնց եղավ, որ էսպես եղավ, այլև հպարտանան ձեզնով»։

Արթուր Վանեցյանը նշեց, որ մի քանի օր առաջ Արցախում էր և, երևի, կյանքի ամենադժվար ճանապարհն էր, ամենածանր զրույցները, ամենահուզական այցելությունները։

«Ուզում եմ ուղիղ հարցնել դավաճան կապիուլյանտին, դու նամուս ունե՞ս, դու թասիբ ունե՞ս, դու պատիվ ունե՞ս։

Հունիսի 20-ը մեր նոր փորձությունն է: Այո, այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն, այս ընտրությունները Հայաստանի լինել- չլինելու մասին են, բայց ես համոզված եմ, որ որևէ կասկած չունեմ, որ այն միասին և արժանապատվորեն հաղթահարելու ենք»,- ասաց Վանեցյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: