Հայաստանի գալիք ընտրություններում սպասվում է մասնակցության բարձր ցուցանիշ. IRI հարցում

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

Միջազգային հանրապետական հաստատության (IRI) հարցման մասնակիցների կարծիքով ՀՀ-ի առջև ծառացած հիմնական խնդիրներն են քաղաքական անկայունությունը, ռազմագերիների վերադարձը և գործազրկությունը. գրում է VOA-ն:

Միջազգային հանրապետական հաստատության (IRI) շուրջ 1500 քաղաքացու շրջանում ապրիլ-մայիսին անցկացված հարցումների համաձայն՝ Հայաստանի բնակչությանը մտահոգող առանցքային խնդիրներն են ռազմագերիների վերադարձը, քաղաքական կայունության վերականգնումն ու գործազրկության նվազումը, Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում նշում է IRI եվրասիական տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Սթեֆեն Նիքսը: Նրա կարծիքով՝ կարևոր է նաև չորրորդ գործոնը, որը վերաբերում է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման հարցում առկա հոռետեսական տրամադրություններին:

« Դրանք են այս հարցման չորս հիմնական բացահայտումները, որոնց մասին մենք տեղեկացրել ենք կառավարությանը: Ակնհայտ է, թե ինչ են ակնկալում մարդիկ հունիսին կայանալիք ընտրություններից հետո ձևավորվող նոր կառավարությունից»,- ասում է Նիքսը:

Հարցման համաձայն՝ գալիք ընտրություններում ակնկալվում է մասնակցության բարձր ցուցանիշ: Հարցվողների ճնշող մեծամասնությունը՝ 72 տոկոսը, անպայման կամ ամենայն հավանականությամբ կմասնակցի գալիք ընտրություններին:

«Դա ապշեցուցիչ թիվ է` հաշվի առնելով այն ամենն, ինչը տեղի է ունեցել Հայաստանում այս կարճ ժամանակահատվածում: Դա ևս մեկ ցուցանիշ է, որ մարդիկ հավատում են ժողովրդավարությանը, ցանկանում են, որ այն գործի: Մենք դա դիտարկում ենք որպես ցուցանիշ»,- շեշտում է Նիքսը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: