Բելառուսական հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել ընդդիմադիր Պրոտասևիչի մասնակցությամբ․ հայրը համոզված է՝ որդուն խոշտանգել են

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 3-ի երեկոյան բելառուսական պետական ОНТ հեռուստաալիքը հաղորդում է հեռարձակել՝ բելառուս ընդդիմադիր թելեգրամ-ալիքներից մեկի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչի մասնակցությամբ։ Տեսանյութում վերջինս դարձյալ կրկնում է, որ համագործակցում է հետաքննիչների հետ ու խոստովանական ցուցմունքներ է տալիս։ Պրոտասևիչի հայրը համոզված է, որ որդուն ОНТ հեռուստաալիքի եթեր են տարել խոշտանգումների տակ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ մայիսի 24-ին ցուցադրված առաջին տեսանյութում ևս Ռոման Պրոտասևիչն ասել է, որ լիովին ընդունում է իր մեղքը անկարգությունները կազմակերպելու հարցում և համագործակցում է հետաքննիչների հետ: Արվել են այլ հայտարարություններ ևս, որոնցից հետևում է, որ նա հիասթափված է բելառուս ընդդիմությունից ու ցանկանում է դադարեցնել քաղաքական գործունեությունը: Նա ասել է, որ հարգում է Ալեքսանդր Լուկաշենկոյին և խնդրել է իրեն չարտահանձնել անջատողական «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությանը», որը, իբր, ցանկանում է, որ իրեն արտահանձնեն՝ որոշ քննչական գործողություններ իրականացնելու համար:

Եթերից անմիջապես հետո Ռոման Պրոտասևիչի հայրը ՝ Դմիտրին, «Նաստոյաշեե վրեմյա» հրատարակչությանն (ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ) ասել է, որ այդ հեռարձակումը «մեկշաբաթյա տանջանքի արդյունք է» և չի բացառել, որ իր որդին եղել է հոգեմետ դեղերի ազդեցության տակ։

Հիշեցնենք՝ մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair ընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Մինսկում։ Օդաչուներին տեղեկացրել էին օդանավում տեղադրված ռումբի մասին և նրանց խորհուրդ էին տվել վայրէջք կատարել Մինսկում։ Բելառուսը Միգ -29 կործանիչ էր բարձրացրել երկինք՝ ինքնաթիռը ուղեկցելու համար: Ինքնաթիռի վայրէջքից հետո բերման էր ենթարկվել ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչը՝ NEXTA-ի նախկին գլխավոր խմբագիրը։ Իսկ օդանավում ոչ մի ռումբ չէր հայտնաբերվել: Պրոտասևիչը, նրա ընկերուհին՝ Ռուսաստանի քաղաքացի Սոֆիա Սապեգան և մի քանի այլ անձինք չէին հասել Վիլնյուս:

 

Տաթև Ֆռանգյան