Քոչարյանը քաոսի է վերածելու երկիրը․ այս սպանությունները պատահական չեն․ Ժիրայր Սեֆիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.08.2026 | 18:29
Խմբակցության նիստ ունեինք, հետ վերադարձանք. «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 18:20
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են Աֆրիկայում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները
19.08.2026 | 18:18
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ
19.08.2026 | 18:10
Լարված իրավիճակ Ազգային ժողովի նիստում // Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ ԼՈՒՐԵՐ
19.08.2026 | 18:02
Հայաստանն ու Գերմանիան կարևորել են գործարար կապերի և առևտրաշրջանառության ընդլայնումը
19.08.2026 | 17:57
ԵՄ-ն 2 մլն եվրոյով կաջակցի Հայաստանում օդի որակի վերահսկման համակարգի բարելավմանը
19.08.2026 | 17:49
Թումանյանի թանգարանի հիմնանորոգումն ու վերակառուցումը կավարտվի 2028 թվականին
19.08.2026 | 17:38
Ֆերան Տորեսը «Բարսելոնայի» 5-րդ ամենաթանկ վաճառքն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 17:31
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործն ուղարկվել է դատախազին․ մեղադրանքները վերաբերում են պետական դավաճանությանն ու պետական գաղտնիքի հրապարակմանը
19.08.2026 | 17:30
«Այսօր Հայաստանը կառավարվում է այն գաղափարաբանությամբ, որը ժողովրդի կողմից պարտադրվել է կառավարող ուժին»․ Փաշինյանը՝ «իԳործ» ծրագրի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 17:20
Բաքուն դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ՝ մեղադրելով ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.08.2026 | 17:12
Գյումրիում գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել․ մեկ մարդ հոսպիտալացվել է
19.08.2026 | 17:07
Վաղը տեղի կունենա 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը
19.08.2026 | 16:59
Երևանն ու Նյու Դելին բարձր են գնահատել երկու երկրների համագործակցության զարգացումը
19.08.2026 | 16:51
Սեպտեմբերի 27-ին ՀՀ չորս համայնքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ազգային ժողովրդավարական բևեռի» խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ

Քաղաքական ընտրապայքարի են գնում շատ ուժեր, բայց նաև անվտանգային հարցն է կարևոր, և մեր զրույցը հենց այդ թեմայից սկսենք։ Ադրբեջանի հետ սահմանային կոնֆլիկտը, որ վերջերս բռնկվեց, ի՞նչ լուծում ունի: Պարո՛ն Սեֆիլյան, Դուք ինչպե՞ս եք վերաբերվում միջազգային կամ ռուս դիտորդներ տեղակայելու վերաբերյալ Փաշինյանի առաջարկին:

-Մասնավորապես ի՞նչ նկատի ունեք՝ ասելով՝ վերջերս բռնկվեց:

-Նկատի ունեմ Սյունիքում, Վարդենիսում սահմանախախտումները, Գեղարքունիքի մարզում գերեվարումները, նաև այն, որ սպանություն եղավ․․․  

-Նոյեմբերի 9-ից հետո մենք բոլորովին այլ փուլում ենք գտնվում: Հետպատերազմյան փուլում, դժբախտաբար, մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ առանց իսկական դաշնակիցներ ձեռք բերելու՝ մենք չենք կարողանալու մեր ֆիզիկական անվտանգությունն ապահովել, չենք կարողանալու մեր հայրենի հողը պաշտպանել: Դժբախտաբար, այսօր մենք այդ իրավիճակի մեջ ենք, և պատահական չէ, որ նոյեմբերի 12-ից այդ հարցը բարձրացրել ենք՝ ասելով, որ օր առաջ այս ներքաղաքական գզվռտոցին վերջ պետք է տրվեր, զուտ անցումային և հակաճգնաժամային տրամաբանության ծրագիր պետք է դրվեր սեղանին, և համապատասխան մարդիկ պետք է ստանձնեին այդ պարտականությունը, որ երկիրն այս վիճակից դուրս բերվեր: Բայց արդեն 6 ամիս է՝ մեզ լսող չկա, և մենք արդեն ստիպված ենք դիմել ժողովրդին: Եվ կարծում եմ, որ այդպես էլ գնալու ենք առաջ, ի վերջո մեզ պիտի հաջողվի ժողովրդի ուժով պարտադրել այդ անցումային ծրագիրը, որտեղ անվտանգության իմաստով առաջնահերթ քայլերից մեկը պետք է լինի իսկական դաշնակցի ձեռքբերումը, որի շնորհիվ պետք է լինի առաջնահերթորեն Թուրքիային զսպումը, այս տարածաշրջանից վռնդումը, դրանից հետո՝ Ռուսաստանին զսպելը: Մինչ այդ՝ մենք ժամանակ կունենանք մեր բանակը ստեղծելու և մեր պատկերացրած պաշտպանական մոդելը կյանքի կոչելու, մինչև ունակ կլինենք ինքնուրույն պաշտպանելու մեր երկիրը…

-Պարո՛ն Սեֆիլյան, ո՞ր ուժն է ԱԺԲ-ի հիմնական մրցակիցն այս ընտրություններում:

-Կարծում եմ՝ գործող իշխանությունները՝ իրենց իշխանական ռեսուրսի շնորհիվ, ոչ թե հեղինակության։

-Քոչարյանը մրցակից չէ՞ ձեր ուժին:

-Ո՛չ:

 -Նրանք էլ մեծ ռեսուրսներ ունեն, փող ունեն:

-Միայն փողով… այս հետպատերազմյան ժամանակներն այլ ժամանակներ են։ Վստահ եղեք, նրանք փողը, որ ծախսում են, այլ նպատակներով են ծախսում, ձայներ հավաքելու նպատակով չեն ծախսում:

-Իսկ ի՞նչ նպատակով:

-Նրանք փորձում են ընտրությունների բեմականացումն ապահովել, որովհետև պատրաստվում են ընտրություններից հետո երկիրը քաոսի վերածել, քաոսը խորացնել: Այս մասին հաճախ ենք բարձրաձայնել, հիմա էլ եմ բարձրաձայնում և ասում, որ այս փուլում ընտրություններ չպետք է լինեին: Մենք պարտադրված ենք մասնակցում, պարտադրում եք, մենք էլ կմասնակցենք, շռնդալից մուտք կգործենք և այնտեղից կփորձենք տիրություն անել իրավիճակին: Բայց ասեմ՝ քաոսային վիճակ է ստեղծվում, որը խորանալու է։ Խնդրեմ՝ այս երեք օրվա մեջ մենք լսել ենք երկու սպանության մասին քաղաքի կենտրոնում, պատահական չէ այս ամեն ինչը, շարունակվելու է այս ամենը, և քոչարյանների, հինգերորդ շարասյան ընտրությունների բեմականացման նպատակը ոչ թե ձայներ հավաքելն է, այլ ընդամենը թատրոնին մասնակից դառնալը, նրանց նպատակն այլ է․ քաոսի վերածելով՝ մեր երկիրը թուլացնել, թուլացնել, թուլացնել և հասցնել այն մակարդակի, որ հայությունը ձեռքերը բարձրացնելով՝ ասի՝ «սիրելի՛ Ռուսաստան, եկեք մեզ փրկեք»: Անշուշտ, սա ձախողվելու է, և այս հանգամանքը հաշվի առնելով՝ մեր ժողովուրդը օր առաջ պետք է աջակցի մեզ, եթե ընտրություններ են, ապա իրենց ձայնը մեզ տալով, եթե ընտրություններ չկան, ապա փողոց դուրս գալով: Միակ ուժը, որ կարող է քաոսը զսպել, կանխել, վերացնել, դա Ազգային ժողովրդավարական բևեռն է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան