Հանրապետության հրապարակում կայանալիք միջոցառումը մասնավոր ընկերության նախաձեռնությունն է․ զոհված զինծառայողների հարազատներն ակցիա են անելու

Լուրեր

30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության հրապարակում այսօր՝ հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում է նախատեսվում: Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Factor.am-ին հայտնեց, որ միջոցառման առաջարկը եղել է մասնավոր ընկերության՝ «Բյուրո» ՍՊԸ-ի կողմից, քաղաքապետարանը միայն թույլտվություն է տրամադրել։

«Քաղաքապետարանը հունիսի 1-ի կապակցությամբ մեկ բացօթյա միջոցառում է կազմակերպել՝ Ազատության հրապարակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի մուլտֆիլմերի երաժշտությունը»,- ընդգծեց մամուլի խոսնակը։

Նշենք, սակայն, որ Հանրապետության հրապարակում նման միջոցառման կազմակերպումը քաղաքացիների մի մասի դժգոհությունն է առաջացրել։ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Իշխան Պետրոսյանի դուստրը՝ Մարգարիտա Պետրոսյանը, զոհված զինծառայողների ընտանիքներին կոչ է արել «միանալ ու տապալել Հանրապետության հրապարակում կայանալիք համերգը»։

Factor.am-ի հետ զրույցում Մարգարիտա Պետրոսյանը նշեց, որ, եթե անգամ իր նախաձեռնած ակցիային ոչ ոք չմիանա, ինքը միայնակ կիրականացնի այն։

«Ժամը 19։30-ից հայրիկիս նկարով կանգնած եմ լինելու բեմի դիմաց, չեմ աղմկելու, չեմ խանգարելու։ Ինչու եմ հայրիկիս նկարով գնալու՝ իմ հայրիկն էլ ինձ է համերգ տանում»,- ասաց Մարգարիտան։

Նախօրեին Մարգարիտան ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ գնալու է Հանրապետության հրապարակ․ «Ես վաղը գնալու եմ հրապարակ և ամեն կերպ փորձելու եմ խանգարել, որ այս խայտառակ համերգը տեղի չունենա: Իսկ դո՞ւ։ Հ.Գ․ Ու ով ինձ կհարցնի՝ «Բայց երեխաները ի՞նչ մեղք ունեն», ես կպատասխանեմ՝ «իսկ մեր տղերքը ի՞նչ մեղք ունեն»:

Մեզ հետ զրույցում էլ նա ասաց՝ երկար է մտածել ու որոշել, որ ճիշտ կլինի ոչ թե խանգարել, այլ լուռ կանգնել՝ հերոսների նկարները ձեռքին․ «Ավելի ազդեցիկ լինելու համար պետք է լուռ կանգնել։ Իհարկե՝ չեմ կարծում, որ դրանից հետո ինչ-որ բան կփոխվի, բայց թույլ չեմ տա մոռանան մեր հերոսներին»։

Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատներն արդեն հայտնել են, որ միանալու են ակցիային, և ժամը 20։00-ին իրենց հարազատների լուսանկարներով լինելու են Հանրապետության հրապարակում։

Հավելենք, որ հարցի շուրջ «Բյուրո» ՍՊԸ-ից մեկնաբանություն ստանալու մեր փորձերը հաջողությամբ չպսակվեցին։ Այստեղ նախ նշեցին, որ հարցերին կպատասխանեն էլեկտրոնային փոստով, սակայն մեր նամակն անարձագանք մնաց։

 

Արփի Հակոբյան