ՌԴ-ն վաճառում է ՀՀ-ի շահը թուրքերին․ Փաշինյանը խրատվել է՝ փորձում է Կրեմլին հետ կանգնեցնել Արևմուտքով․ Սարո Սարոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.01.2026 | 23:30
Գերմանիան և Հնդկաստանն ընդլայնում են ռազմական համագործակցությունը
12.01.2026 | 23:17
Մեծ Բրիտանիան հետաքննում է Իլոն Մասկի Grok չաթբոտի վարքագիծը, որը «մերկացնում» է իրական մարդկանց
12.01.2026 | 23:09
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.01.2026 | 23:01
ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի դեմ․ նա այս քայլն անվանել է Թրամփի վարչակազմի կողմից սպառնալիքների և ճնշման մաս
12.01.2026 | 22:53
Արման Ծառուկյան․ Այդ օրը ոչ ոք չէր կարող կանգնեցնել ինձ
12.01.2026 | 22:41
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել է իշխանություններին սատարող հանրահավաքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 22:29
Թուրքիայում զինվորականներ են ձերբակալվել
12.01.2026 | 22:17
Կիպրոսում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին մահացած են գտել իր աշխատասենյակում
12.01.2026 | 22:04
«Նա ոչ մի խաղաքարտ չունի, կամ միայն ես». Թրամփը՝ Զելենսկիի մասին
12.01.2026 | 21:50
ԻՔՄ-ն Սոլովյովի կողմից ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիայի հրապարակային կոչի դեպքով հաղորդում է ներկայացրել Դատախազություն
12.01.2026 | 21:39
Դանիան և Գրենլանդիան չորեքշաբթի ԱՄՆ-ի հետ բանակցություններ կանցկացնեն
12.01.2026 | 21:26
Չաբի Ալոնսոն հեռացվեց «Ռեալից»․ նոր մարզիչը հայտնի է
12.01.2026 | 21:13
Ալիևը Հայաստանին մեղադրել է ժամանակին Ադրբեջանի դեմ իրականացված «ջրային ահաբեկչության» մեջ
12.01.2026 | 21:00
Իրանում քաղաքացիական պատերազմի վտանգ կլինի, եթե բանակն անցնի ցուցարարների կողմը՝ ի հեճուկս ԻՀՊԿ-ի․ Աննա Դավթյան-Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 20:54
Իրանի խորհրդարանի խոսնակը Թրամփին սպառնում է «անմոռանալի դասով» նոր հարձակման դեպքում
Բոլորը

Factor TVի հարցազրույցը քաղաքագետ Սարո Սարոյանի հետ

Ի՞նչ կարող է տալ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդների տեղակայումը, և դրանից հետո նոր դեմարկացիայի մաիսն խոսելը կամ ընդհանրապես պրոցես սկսելը: Սա Նիկոլ Փաշինյանի առաջարկն է, ի դեպ հիշեցնեմ, որ Մինսկի խմբի համանախագահները կարծես թե ողջունել են այս առաջարկը, այժմ Ադրբեջանի պատասխանն է սպասվում:

-Միջազգային դիտորդների ներգրավումն ուժային բալանսի որոշակի հավասարակշռում է նշանակում: Այդ տեսանկյունից է պետք նման հանգամանքը աչքի առաջ ունենալ, բայց հարցն այն է, թե արդյո՞ք հնարավոր է դրան հասնել, թե՞ դա ընդամենը քայլ էր, որպեսզի Ռուսաստանի հետ ՀՀ կառավարության երկխոսությունը այլ հուն տեղափոխվի:

-Ի՞նչ խնդիրներ էիք նկատել:

-Կա մտահոգություն, որ, այսպես ասած, սա այլընտրանքային ճանապարհի զգուշացում է Ռուսաստանին, որպեսզի նա հավասարակշռի կամ ինչ-որ պահանջներից հետ կանգնի և այլն, այսինքն՝ սա քայլ էր ընդամենը ռուսական քաղաքականության վրա ազդելու համար: Թե որքանով է լուրջ միջազգային դիտորդներ հրավիրելու մտադրությունը, պարզ չէ, մենք ընդամենը առաջին դրսևորումն ենք տեսնում, չէ՞ որ մեր աչքի առաջ է նաև այն, որ, օրինակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու և նման կարգի քայլերից մեր կառավարությունը միշտ խուսանավել է: Ակնհայտ է, որ դա Կրեմլի ցանկություններից դուրս է եղել… Հիմա մենք տեսնում ենք, որ առաջին անգամ մի իմպուլս է գալիս, որ եվրոպական կամ արևմտյան ինչ- որ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ քայլ է արվում՝ խնդիրը օրակարգում մի քիչ այլ ընթացքով առաջ տանելու համար:

Այսօր մեր քաղաքական գործիչները շատ զբաղված են ընտրություններով, քաղաքացիներից ձայներ խնդրելով և այլն, բայց անվտանգային հարցը, որ երկրի թիվ մեկ օրակարգն է, դուրս մղված է… Դուք հասկացե՞լ եք Ռուսաստանի դերն այսօրվա իրադրության մեջ: Մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին, դիմեցինք Ռուսաստանին, սակայն մեզ անվտանգության երաշխիքներ տալու, նյութական աջակցություն ցույց տալու փոխարեն եղավ պատասխան՝ գնացե՛ք, պայմանավորվե՛ք սահմանազատման վերաբերյալ, մենք էլ կլինենք խորհրդատու։

-Դա արդեն իսկ ներգրավման ձևաչափ է, Ռուսաստանը, ըստ էության, իր դաշնակցային պարտավորությունների կատարումը այդպես մեկնաբանելով՝ արդեն իսկ ուղղորդում է Հայաստանին՝ անելու  քայլեր, որոնք իր շահերից են բխում: Իրենք հենց այդպես են իրենց շահերը իրացնում, այստեղ խնդիր կա՝ Հայաստանը փաստի առաջ է կանգնած. Ադրբեջանը մուտք է գործել ՀՀ և փաստորեն նվաճել է Հայաստանի տարածքի ինչ-որ մի մաս, և Նիկոլ Փաշինյանը հույս է ունեցել, որ խնդիրը հնարավոր է լուծել ՀԱՊԿ-ի շրջանակում, կամ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շրջանակում:

-Բայց դա արդարացվա՞ծ հույս չէր, չէ՞ որ մենք պայմանագրեր ունենք:

– Արդարացված չէր, որովհետև անհիմն հույս էր կապվում, թե այս ամբողջ գործընթացն ուղղորդվում է միայն թուրքական կենտրոններից՝ Անկարայից և Բաքվից, և Ռուսաստանը, ըստ էության, փաստի առաջ է կանգնելու և փորձելու է Հայաստանի հետ այդ խնդիրը լուծել: Բայց հենց ռուսական այսպիսի ներգրավվածությունն արդեն իսկ ցույց է տալիս, որ դա Բաքվի և Կրեմլի միջև, շատ ավելի ճիշտ կլինի ասել՝ Անկարայի և Կրեմլի միջև պայմանավորվածության արդյունք է: Այդ պայմանավորվածության արդյունքը մեր հանրությունը մի քիչ լավ չի պատկերացնում: Ես ստիպված եմ ավելի կոնկրետ այդ մեխանիզմը բացատրել. դա ռուսական քաղաքական շատ հայտնի մեխանիզմ է, որը գործում է երևի թե արդեն երկու դարից ավելի, հատկապես Ցարական Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև այդ մեխանիզմը շատ էր կիրառվում, երբ որ քրիստոնյա բնակչության հալածանքների հողի վրա Ռուսաստանը «փրկչի» լուսապսակը, դափնեպսակն իր գլխին առնելով, կամ իր վրա գցելով «փրկչի» թիկնոց, գալիս էր «փրկելու» քրիստոնյա ժողովրդին և ստանալու իր շահերը: Այդպիսի քաղաքականությունն իր զարգացումներն ապրեց բոլշևիկյան Ռուսաստանի կողմից, երբ որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձևավորվեց այնպիսի տարածք, որտեղ արդեն ռուս-թուրքական համատեղ ուժերով տվյալ տարածքի շուրջ վաճառք էր կատարվում, և յուրաքանչյուրն իր շահերն էր կորզում: Իրենց ներքին, գաղտնի պայմանավորվածությամբ թուրքական կողմը հարձակվում էր, և հետո Ռուսաստանը գալիս էր «փրկչի» կերպարով և հետո կիսում էին այդ տարածքը, մեր առաջին հանրապետության ավարտն այդպես է եղել, Լենին-Աթաթուրք համաձայնություն է կայացել…, Մոսկվայի և Կարսի պայմանագրով ՀՀ տարածքները միմյանց միջև կիսել են:

-Բայց դա ի՞նչ կապ ունի այսօրվա հետ:

-Շատ ուղիղ կապ ունի. այդ նույն մեխանիզմը կիրառվել է նաև Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ: Մենք տեսանք, որ հայկական Արցախը կիսվեց Ռուսաստանի և Թուրքիայի միջև և Աղդամում ստեղծվեց ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոն, որը հենց ռուս-թուրքական համաձայնության վկայությունն է: Այդ կենտրոնն ստեղծվել է առաջին հերթին հայկական զինուժի շարժը մոնիթորինգ անելու համար, և այլ զարգացում թույլ չտալու համար:

-Իսկ սահմանային միջադեպերի հետ ի՞նչ առնչություն կա:

-Հիմա նույն մեխանիզմի կիրառությունն է. մեր հանրությունը, քաղաքական ուժերը չեն հասկանում, որ այն, ինչ եղել է Սև լճի շրջանում, այդ նույն տրամաբանությամբ է իրագործվում. սկզբում կայացվում է ռուս-թուրքական համաձայնություն, հետո թուրքերը հարձակվում են…: Թուրք-ադրբեջանական կողմը և Ռուսաստանը այստեղ ևս երկուստեք շահեր ունեն, որոնք կապված են նաև կոմունիկացիաների բացման հետ…

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան