Դուբլինից Կրակով թռչող Ryanair-ի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Բեռլինում՝ դարձյալ ականապատված լինելու մասին տեղեկություններից հետո

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Դուբլինից Կրակով թռչող Ryanair-ի ինքնաթիռը ռումբի պայթյունի սպառնալիքի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Բեռլինում: Ըստ հատուկ ծառայությունների տվյալների ՝ ինքնաթիռում պայթուցիկ  չի հայտնաբերվել, գրում է EurAsia Daily-ն:

Ryanair ինքնաթիռի անձնակազմը, որը թռչում էր Իռլանդիայի Դուբլին քաղաքից Լեհաստանի Կրակով քաղաք, հարկադիր վայրէջք է կատարել Բեռլինում՝ ականապատված լինելու մասին տեղեկությունների պատճառով: Ինքնաթիռը զննելուց հետո պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել, սակայն ուղևորները մեկ այլ ինքնաթիռով են շարունակել թռիչքը:

Ինքնաթիռում եղել է 160 ուղևոր: Գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ ՝ ուղևորների ուղեբեռները դրվել են թռիչքուղու վրա, որպեսզի շները խուզարկեն դրանք, իսկ ինքնաթիռը շրջապատվել է բազմաթիվ ոստիկանական և հրշեջ մեքենաներով:

Հիշեցնենք՝ մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair ընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Մինսկում։ Օդաչուներին տեղեկացրել էին օդանավում տեղադրված ռումբի մասին և նրանց խորհուրդ էին տվել վայրէջք կատարել Մինսկում։ Բելառուսը Միգ -29 կործանիչ էր բարձրացրել երկինք՝ ինքնաթիռը ուղեկցելու համար: Ինքնաթիռի վայրէջքից հետո բերման էր ենթարկվել ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչը՝ NEXTA-ի նախկին գլխավոր խմբագիրը։ Իսկ օդանավում ոչ մի ռումբ չէր հայտնաբերվել: Պրոտասևիչը, նրա ընկերուհին՝ Ռուսաստանի քաղաքացի Սոֆիա Սապեգան և մի քանի այլ անձինք չէին հասել Վիլնյուս:

 

Տաթև Ֆռանգյան