Ալիևը հայտարարել է, թե հայկական կողմը պատշաճ կերպով վերլուծում է «Զանգեզուրի միջանցքի» անխուսափելիության հարցը

Լուրեր

04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «հայկական կողմը պատշաճ կերպով վերլուծում է Զանգեզուրի միջանցքի անխուսափելիության հետ կապված խնդիրները», գրում է «Ինտերֆաքսի» բելառուսական ծառայությունը:

«Պատերազմից հետո առաջին փուլում Հայաստանը դեմ էր սրան: Սակայն ինձ վերջերս հայտնեցին, որ հայկական կողմն արդեն պատշաճ կերպով վերլուծում է այս միջանցքի անխուսափելիության հետ կապված խնդիրները: Ինչպես գիտեք, այժմ քննարկումներ ընթանում են եռակողմ ձևաչափով ՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով, և կան լավ արդյունքներ», – ասել է Ալիևը Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ հանդիպմանը:

Ալիևը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը կարևոր դերակատարություն է խաղում Ադրբեջանի ու Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտում հետագա հարաբերությունների ամրապնդման համար։ ««Զանգեզուրի միջանցքը» նոր կապ կապահովի Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Մենք արդեն սկսել ենք երկաթուղու կառուցումը Հորադիզից մինչև Հայաստանի հետ սահմանը՝ «ազատագրված հողերի» վրա: Համոզված եմ, որ առաջիկա երկու տարիներին, գուցե երկուսուկես տարի անց, այս երկաթգիծը կաշխատի իր ամբողջ հզորությամբ», – հայտարարել է Ալիևը:

 

Տաթև Ֆռանգյան