ՀՀ կառավարությունը փորձում է «ֆեյք» հարկատուներից ազատվելու իրավական լուծում գտնել

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Հայաստանում գրանցված 9 հազար 574 հարկատուներ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ հինգ տարուց ավել է՝ գործունեություն չեն ծավալում։ Այս մասին տեղեկանում ենք Factor.am-ի հարցմանն ի պատասխան ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տված պատասխանից։ Ընդ որում՝ վերը նշված հինգ տարի և ավել չգործող հարկատուներից 5 հազար 652-ը անհատ ձեռնարկատերեր են, իսկ 3 հազար 922-ը՝ իրավաբանական անձինք։

Նման քանակի չգործող հարկատուների առկայությունը պայմանավորված է Հայաստանի օրենսդրության առանձնահատկություններով։ Բանն այն է, որ եթե որևէ գործարար որոշում է իր բիզնեսը փակել, ապա նրան ավելի ձեռնտու է պարզապես մարել իր պարտավորությունները և Հարկային տեսչությանը գրավոր տեղեկացնել իր Ա/Ձ-ի կամ ընկերության գործունեությունն անժամկետ դադարեցնելու մասին։ Իսկ եթե նա որոշի լուծարել իր ընկերությունը կամ Ա/Ձ-ն, ապա կարող է գլխացավանքների մեջ ընկնել, քանի որ ՊԵԿ-ն իրավունք ունի ստուգել լուծարվող ընկերության հարկային փաստաթղթերը՝ պետության նկատմամբ ընկերության կողմից պարտավորություններ ունենալ-չունենալու հարցը հստակեցնելու նպատակով։ Արդյունքում, կարող է այնպես ստացվել, որ բիզնեսը կորցրած գործարարը լրացուցիչ խնդիրների առջև հայտնվի, քանի որ հարկայինի աշխատակիցները կարող են նրա հաշվապահական փաստաթղթերում ինչ-ինչ թերացումներ հայտնաբերել։ Իսկ թերություններ ցանկացած ընկերության հաշվապահությունում կարելի է հայտնաբերել, նույնիսկ ամենաբծախնդիր հաշվապահ ունեցող հարկատուների մոտ։

Այլ կերպ ասած՝ «շառից-փորձանքից» հեռու մնալու համար հարկատուները նախընտրում են գործունեությունն անորոշ ժամկետով դադարեցնելու դիմում ներկայացնել և ոչ թե լուծարման գործընթաց սկսել։ Արդյունքում չգործող ընկերությունների և Ա/Ձ-ների թիվը տարեց տարի աճում է։ Մյուս կողմից էլ, չգործող ընկերությունը խոչընդոտ է դրա հիմնադիրների համար՝ նոր բիզնես սկսելու գործում։

ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի օրինագիծ, որով առաջարկում է լրացումներ կատարել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում։ Մասնավորապես, առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր՝ 69.1 հոդվածով «Իրավաբանական անձի լուծարման պարզեցված կարգը և դեպքերը»։ Ըստ այդմ, իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին իրավունք է տրվում հրապարակել հինգ տարի և ավել չգործող ընկերությունների ցանկը, և եթե երեք ամսվա ընթացքում այդ ընկերությունների նկատմամբ պարտքի պահանջ չի ներկայացվում, ապա նշված իրավաբանական անձի հիմնադիրներն իրավունք ունեն անմիջապես լուծարել իրենց ընկերությունը։ Այլ կերպ ասած՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն առաջարկում է հնարավորություն ստեղծել, որպեսզի չգործող ընկերություններն առանց գլխացավանքի հնարավոր լինի լուծարել և հարկատուների ցանկից հանել նրանց անունները։

Նշված նախագծի քննարկման վերջնաժամկետը փետրվարի 22-ն է, ենթադրվում է, որ դրանից հետո այն կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը և կուղարկվի խորհրդարան՝ քննարկման։

Վահագն Հովակիմյան