ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է

Լուրեր

11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
Բոլորը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել և e-draft.am հարթակում քննարկման է դրվել ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: Փաստաթղթի քննարկման փուլը սահմանված է 2026 թվականի սեպտեմբերի 9-ից մինչև սեպտեմբերի 24-ը:

Ըստ հիմնավորման՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ն իրականացնում է էլեկտրաէներգիայի բաշխում ՀՀ ողջ տարածքում՝ ապահովելով բնակչության, առողջապահական, կրթական, ջրամատակարարման, կապի համակարգերի և տնտեսության գործունեությունը: Նախագծում նշվում է, որ էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը հանդիսանում են բնական մենաշնորհ և ռազմավարական ենթակառուցվածք, որի խափանումն անմիջականորեն ազդում է ազգային անվտանգության և հասարակական կայունության վրա:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2025 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ դադարեցվել է ՀԷՑ-ի էլեկտրական էներգիայի բաշխման թիվ 0092 լիցենզիայի գործողությունը: «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ լիցենզիայի դադարեցման դեպքում Կառավարությունը բաժնետերերին առաջարկում է իր հետ համաձայնեցված կարգով օտարել բաժնետոմսերը կամ գույքային համալիրը: Սահմանված եռամսյա ժամկետում օտարում չիրականացվելու դեպքում, որպես բացառիկ միջոց, բաժնետոմսերը կարող են օտարվել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան:

2026 թվականի փետրվարի 17-ի գրությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը Կառավարության անունից ՀԷՑ-ի բաժնետերեր «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին և «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը առաջարկել է Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով օտարել ընկերության 100% բաժնետոմսերը:

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն դիմել էր Վարչական դատարան ընդդեմ ՀԾԿՀ-ի՝ լիցենզիան դադարեցնելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով, սակայն 2026 թվականի մարտի 27-ի վճռով հայցը, ինչպես նաև հայցի ապահովման միջնորդությունները մերժվել են: Մեկ այլ վարչական գործով Վարչական դատարանը 2026 թվականի ապրիլի 18-ին բավարարել է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Կառավարության՝ ճանաչելով ընկերության 70% բաժնեմասի համաձայնեցված կարգով օտարման հնարավորության իրավահարաբերությունը մինչև 2026 թվականի մայիսի 25-ը: Բաժնետերերի պատասխան-առաջարկն ստացվել է մայիսի 22-ն, սակայն սահմանված ժամկետի ընթացքում գույքը կամավոր տնօրինելու օրենքով նախատեսված իրավունքը չի իրացվել:

«Տաշիր Կապիտալ»-ի ներկայացրած ևս մեկ հայցադիմում, որով պահանջվում էր ճանաչել Սահմանադրության 60-րդ հոդվածով բաժնետոմսերի օտարման իրավահարաբերության բացակայությունը, Վարչական դատարանի որոշմամբ մերժվել է ընդունման փուլում:

Նախարարությունը հիմնավորման մեջ նշել է, որ Սահմանադրական դատարանը 2026 թվականի մարտի 12-ի ՍԴՈ-1819 որոշմամբ անդրադարձել է «Էներգետիկայի մասին» օրենքով նախատեսված կանխարգելիչ միջոցառումներին և ժամանակավոր կառավարչի ինստիտուտին: ՍԴ-ն արձանագրել է, որ ժամանակավոր կառավարումը կիրառվում է վարչական վարույթի շրջանակներում, ունի ժամանակավոր բնույթ և նպատակաուղղված է համակարգի անխափան գործունեության ապահովմանը:

Ըստ որոշման հիմնավորման՝ ժամանակավոր կառավարումը ինքնին չի հանդիսանում էներգետիկ համակարգի երկարաժամկետ ու կայուն կառավարման վերջնական լուծում: Այս կոնտեքստում ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահի ճանաչումը և օրենքով սահմանված կարգով դրանց օտարումը դիտարկվում են որպես համակարգի հուսալիության ապահովմանն ուղղված երկարաժամկետ միջոց:

Եվգենյա Համբարձումյան