Մոսկվան երբեք չի կառավարել ԼՂ հակամարտությունը, բայց այն շարունակում է հակամարտության ամենաազդեցիկ արտաքին ուժը մնալ. Թոմաս դե Վաալ

Լուրեր

12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
Բոլորը

2018-ի փետրվարին նշվում է Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի 30-րդ տարեդարձը, որից սկիզբ առավ մինչ օրս շարունակվող հակամարտությունը: Ղարաբաղյան հակամարտությունն այսօր արդեն միջազգային դիմակայություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև, ուր երկու գերզինված բանակները միմյանց են դիմակայում՝ «շփման գծի» երկայնքով: Հակամարտությունը  վերածվել է միջպետական վիճաբանության՝ համաշխարհային մայրաքաղաքների և սոցիալական մեդիա ուշադրությունն իր վրա սևեռելով: Այն  Անկարայի, Բրյուսելի, Թեհրանի և Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում է.  գրում է Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը Carnegie.ru-ում:

«Մոսկվան երբեք չի կառավարել Ղարաբաղյան հակամարտությունը, բայց այն շարունակում է հակամարտության ամենաազդեցիկ արտաքին ուժը մնալ: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը կմնա «նվազագույն նախագիծ» Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար այնքան ժամանակ, քանի դեռ առանցքային դերակատարները չեն որոշել վերանայել իրենց ռազմավարական առաջնահերթությունները»:

Թոմաս Դե Վաալի խոսքով՝ ներելի է շատ հայերի ու ադրբեջանցիների պատրանքը, թե Մոսկվան կառավարում է հակամարտությունը, սակայն դա ներելի չէ արևմտյան որոշ վերլուծաբանների դեպքում, որոնք բաց են թողնում հետխորհրդային տարածքի բոլոր հակամարտությունների կարևոր տարբերությունները, և  դրանք համահավասարեցնում իրար: Հակամարտության տարիներին տարբեր ռուսական խմբեր պաշտպանել են կա՛մ հայկական, կա՛մ ադրբեջանական կողմերին, դա այդպես է նաև այսօր, սակայն դա Մոսկվայի դերակատարումը չէ։ Հայերը և ադրբեջանցիներն այս 30 տարիներին միշտ իրենք են որոշել հակամարտության ձևը. երբ հարմար է եղել մերժել են  ռուսական միջամտությունը, օրինակ՝ 1994 թվականին՝ տապալելով ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայման ծրագրերը:

Մոսկվայի դիրքորոշումը հակամարտության միջազգային համատեքստում ակնհայտորեն տարբերվում է Աբխազիայում, Հարավային Օսիայում կամ Ուկրաինայում իր դիրքորոշումից: Ռուսաստանը կաղմնակից է հրադադարի ինչպես նաև Բաքվի ու Երևանի հետ լավ հարաբերությունները պահպանելուն: Ինչպես Մոսկվան, Վաշինգտոնն ու Փարիզը նույնպես ակնհայտորեն չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել մի հակամարտությունում, ուր հակամարտության կողմերը հակված չեն լուծել իրենց տարաձայնությունները: 

«Բոլոր հակամարտություններն, ի վերջո, ավարտվում են: Խաղաղ կարգավորման այլընտրանքն է՝ մեկ այլ բախման հետևանքով Մոսկվայի կամ իր արևմտյան գործընկերների կողմից հայերին և ադրբեջանցիներին կարգավորում պարտադրելը, որը ավելի շատ կյանքեր կխլի այս տխուր պատմության լավ ավարտի համար»։

Թարգմանությունը՝ Աննա Պողոսյանի