Ադրբեջանը պատասխանել է Հնդկաստանի ԱԳՆ-ի՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու հայտարարությանը

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Հնդկաստանի ԱԳՆ-ի` նախօրեին արված հայտարարությանը, որով կոչ էր արվում Ադրբեջանին անհապաղ իր զորքերը հետ քաշել Հայաստանի սուվերեն տարածքից։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային հարցերի հիմնական պատճառը 2020թ-ի նոյեմբերից առաջ «Ադրբեջանի տարածքների օկուպացիան է, Հայաստանը խախտել է Ադրբեջանի միջազգային ճանաչված սահմաններն ու հիմա Բաքուն միայն վերականգնում է իր միջազգայնորեն ճանաչված սահմանները»։

«Շատ տարօրինակ է, որ Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, որը վերջին 30 տարում ադրբեջանական տարածքներից հայկական օկուպացիոն ուժերի դուրսբերման կոչեր չէր անում, հիմա խոսում է զինված ուժերի դուրսբերման մասին։ Ակնհայտ է, որ այդ վերջին հայտարարությունն արվել է առանց հարցի տարբեր ասպեկտների մանրամասն ուսումնասիրության»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք, որ նախօրեին Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել էր, որ Հնդկաստանը մտահոգությամբ է հետևում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին։

«Ռազմական տեղաշարժերի միջոցով սահմանային խախտումները կարող են ապակայունացնել իրավիճակն ու հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման: Հորդորում ենք խախտած կողմին անհապաղ հետ քաշել զինված ուժերն ու կասեցնել ցանկացած հետագա սադրանք»,- հայտարարել էր խոսնակը:

Նա նաև ընդգծել էր, որ Հնդկաստանը մշտապես կողմ է արտահայտվել երկկողմ վեճերի խաղաղ կարգավորմանը՝ քաղաքական ու դիվանագիտական ճանապարհներով:
«Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են տարածաշրջանային անվտանգության հեռանկարում»,- նշել էր Հնդկաստանի ԱԳՆ խոսնակը:

 

Էմմա Չոբանյան