Սփյուռքում բոլորը պատերազմի հետ կապված հարցեր ունեն, մեզ անհրաժեշտ է ճշմարտության հանձնաժողով. Զարեհ Սինանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 15:39
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
31.07.2026 | 15:30
Ով ինչ անցյալ ունի․ ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները
31.07.2026 | 15:21
Պատերազմում զոհվել է շուրջ 700,000 ռուս զինծառայող, Ուկրաինան կորցրել է 50,000 զինծառայողի․ Զելենսկի
31.07.2026 | 15:10
Քոչարյանը դատարանում պարտվել է Փաշինյանին // Նարեկ Կարապետյանի տանից ոչինչ չեն առգրավել․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 15:03
Վերջին 24 ժամում Մարոկկոյից Իսպանիա է ներխուժել 49,000 միգրանտ․ 18 մարդ է մահացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:55
«Վերջին 30 տարվա ժողովրդավարական հետընթաց ապրած երկրների 73%-ին հաջողվել է իրենց հետընթացը շրջել»․ Նարեկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:47
Թրամփը կասկածի տակ է դրել Ուկրաինային Patriot-ի արտադրության արտոնագրի փոխանցումը
31.07.2026 | 14:39
Քաղհասարակության մի մասը դարձել է կառավարության ապոլոգիստը․ Կարեն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:30
Այն ուժերը, որոնք անցել են խորհրդարան, շատ խոցելի են, իշխող ուժը օգտագործելու է դա․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:22
Ալիևն ու Ժապարովը պարգևատրել են միմյանց․ Արցախի Շուշին և Ղրղզստանի Չոլպոն-Աթան քույր քաղաքներ են դարձել
31.07.2026 | 14:20
«Ռեալը» ձեռք է բերել Լա Լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին
31.07.2026 | 14:13
«Ժողովրդավարությունը հաճախ հետընթաց է ապրում ընտրված իշխանությունների՝ համակարգը քանդող քայլերից»․ Նարեկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:02
Լոռու մարզում սպանության դեպքեր չեն գրանցվել, բացահայտվել է սպանության փորձի և նախապատրաստության 5 դեպք
31.07.2026 | 13:55
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում
Բոլորը

Factor TV-ն զրուցել է Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։

-Ձեր այցը ԱՄՆ՝ Ցեղասպանության մասին Ջո Բայդենի հայտարարությունից անմիջապես հետո էր, հաջորդ օրը։ Համայնքում տրամադրությունները ինչպե՞ս էին։

—Ամերիկահայության տրամադրությունը դրական էր, քանի որ այդ եզրույթը օգտագործելու համար համայնքը տասնամյակներ պայքարել էր և լուրջ ռեսուրսներ ներդրել դրա մեջ։ Բայց բոլորը սկսել էին հարց տալ՝ հետո ինչ, ինչ է լինելու այդ բառն օգտագործելուց հետո։

-Եվ՞։

—Կարծում եմ, որ դրա պատասխանը դեռ ոչ մեկ չի սահմանել, մենք չունենք ազգային կոնսենսուս, թե այդ բառը օգտագործելուց հետո ինչ ենք ակնկալելու։ Հարցի պատասխանը շատ ուշացած է, հարցի պատասխանը պետք է լիներ մինչ հարցի հնչելը։

—Պատերազմի ընթացքում հայկական համայնքը մեծ ակտիվություն ցույց տվեց, պատերազմի ելքից հետո ինչ է փոխվել համայնքի կյանքում։

—Բոլորը ի մի էին եկել մի նպատակի շուրջ, բայց նոյեմբերի 9-ի զինադադարից ու պարտությունից հետո հակառակ գործընթացն է գնում։ Մեր հայրենակիցները հասկանալիորեն շատ հիասթափված են, հոգեբանորեն ճնշված, շատերը նաև ինչ-որ մեղավորների փնտրտուքի մեջ են, շատերը հարց են տալիս իրենք իրենց՝ ուզում են առնչվել հայության և հայ լինելու հետ։ Թե որքանով այս գործընթացը կխորանա , կախված է ապագա մեր զարգացումներից՝ Հայաստանի հետ կապված։ Սա բոլորին չի վերաբերում, կա մի հատված, որ ավելի մեծ ջանքեր է ուզում գործադրել, որ իր լուման ներդնի Հայաստանի վիճակի կայունացման մեջ։ Բայց գերիշխում է ընկճված տրամադրությունը։ Այս ամենը, որ տեղի է ունենում զինադադարից սկսած՝ մեր զինվորականների գերեւարումը, Սյունիք ու Գեղարքունիք ներխուժումները, խորացնում են խնդիրները։

-Արդյոք կա՞ն չեղարկումներ, մարդիկ, որոնք որոշել էին գալ Հայաստան, որոշեն՝ չգալ, հատկապես ԱՄՆ դեսպանատան այսօրվա զգուշացումից հետո։

-2019թ-ի ոգևորությունը չկա, 2019թ-ի ցանկությունը՝ գալ Հայաստան, չկա։ Պատերազմ է տեղի ունեցել, նաև ապահովության հարցը իր դերը խաղալու է։ Եթե հունվարին իքս մարդիկ ուզում էին գալ, ապա հիմա որոշ մարդիկ հետ կկանգնեն այդ որոշումից։ Եկեք անկեղծ խոսենք Հայաստանի կշռի և դերի մասին աշխարհում։ Հայաստանը իրենից չի ներկայացնում համարյա որևէ արժեք արևմտյան աշխարհի համար, քանի որ ներառված չէ տնտեսական որևէ պրոեկտի մեջ, դրա պատճառն են նաև նախորդ ռեժիմները։ Հայաստանը չունի կարևոր բնական ռեսուրսներ, որոնք կարող է հետաքրքրել միջազգային հանրությանը։ Հայաստանը չունի մարդկային այնպիսի թվաքանակ, որ ունենա մեծ շուկա։ Միացյալ նահանգները Հայաստանով հետաքրքրված են այնքանով, որքանով հայկական համայնքը կարող է ազդել ։

—ԱՄՆ-ում այցելել եք 4 քաղաք, ունեցել 30 հանդիպում։ Ինչպիսի՞ն է ձեր գնահատականը այդ հանդիպումներից հետո։

—Բոլորը հարցեր ունեն, ինչպես որ Հայաստանի բոլոր բնակիչները։ Եվ այդ հարցերի պատասխանները պետք է տրվեն։ Եվ ինչքան շուտ տրվեն, այնքան լավ, և ինչքան անաչառ լինեն պատասխանները, այնքան լավ։ Մեզ պատերազմից հետո անհրաժեշտ է ճշմարտության հանձնաժողով, որը կվերլուծի պատերազմի խորքային պատճառները, մեր պարտության պատճառները։ Մարդիկ ուզում են հասկանալ ինչ թերացումներ կան։ Եթե այդ գնահատականները չտանք, մենք մեզ փաստորեն պատրաստում ենք հաջորդ ձախողմանը։

Իրինա Մկրտչյան