ԵՄ-ն լրացուցիչ 10 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի՝ ԼՂ հակամարտությունից տուժածներին աջակցելու համար

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Եվրամիությունը լրացուցիչ 10 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներին աջակցելու համար:

«Տարածաշրջանում մարդասիրական իրավիճակը շարունակում է մեր ուշադրությունը պահանջել, քանի որ COVID-19 համաճարակի տարածումն էլ ավելի է սրում հակամարտության հետևանքները»,- մայիսի 17-ին հայտարարել է ԵՄ ճգնաժամային կառավարման և հումանիտար օգնության հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը:

Նա նշել է, որ Եվրամիությունը զգալիորեն ընդլայնում է իր աջակցությունը՝ «օգնելու հակամարտությունից տուժած մարդկանց բավարարելու իրենց հիմնական կարիքները և կրկին կառուցելու իրենց կյանքը»:

«Ի թիվս այլ բաների, մենք խոսում ենք սննդի, հիգիենայի պարագաների, կենցաղային իրերի և բուժօգնության մասին: Բացի այդ, մարդասիրական օգնությունը կներառի տուժածներին հոգեբանական-սոցիալական աջակցություն»,- ասել է նա:

Իր հերթին, Եվրոպական բարիդրացիության քաղաքականության հարցերով ԵՄ կոմիսար Օլիվեր Վարխեին նշել է, որ այսքանով Բրյուսելի օգնությունը չի ավարտվի։ Եվրամիությունը, մասնավորապես, կշարունակի ջանք գործադրել հարատև սոցիալտնտեսական վերակառուցման  ու տարածաշրջանում կայունության համար։ Սրա հետ մեկտեղ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ԵՄ հատկացրած օգնությունն ընդհանուր առմամբ գերազանցել է 17 միլիոն եվրոն, նշված է հայտարարության մեջ։

Տաթև Ֆռանգյան