Այս ընտրություններով ձևավորված Ազգային ժողովը լավագույն դեպքում ունենալու է 1․5-2 տարվա կյանք․ Թևան Պողոսյան

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս պահին ՀՀ-ի համար ամենածանր հարցն ապագայի անկանխատեսելիությունն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ ընդգծելով, որ բոլոր շարժերը, տնտեսության զարգացումը հարցականներ են, որոնց որևէ մեկը պատասխան չի տալիս։

«Արտաքին, միջազգային հարաբերություններում չկա Արցախի խնդիր։ Ավելի շատ լսում ես Ադրբեջանի հայտարարությունները, հայկական կողմից որևէ նախաձեռնողականություն չի նկատվում։ 1-2 հայտարարություն է լինում, որ ամեն ինչ պետք է նախաձեռնենք Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների շրջանակում, 10 րոպե էլ չանցած՝ Ադրբեջանը միանգամից նոր մոտեցումներ է առաջ քաշում, մեզ մոտ օրեր են տևում, մինչև մի արձագանք է լինում։ Այդտեղ ձևավորվում է այն խնդիրը, թե ի՞նչ ենք անելու»,- նշեց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի նոր Ազգային ժողովի առաջնային խնդիրը պետք է լինի ճանաչել Արցախի անկախությունը։

«Հուսամ՝ նաև նախընտրական շրջանում այդ քննարկումները պետք է լինեն։ Խոսում ենք դեօկուպացիայի մասին․ ո՞ր տարածքների, այն, որ չե՞ք ճանաչել։ Եթե որևէ մեկը խոսում է դեօկուպացիայի մասին, պետք է առաջինը ճանաչել տարածքները, որ ասես՝ ինչ տարածքների մասին է խոսքը։ Եվ պետք չէ հանրությանը վախեցնել, որ ճանաչելու դեպքում պատերազմ է լինելու։ Պատերազմը 44 օր եղավ, և այն չի դադարել»,- ասաց քաղաքագետը։

Թևան Պողոսյանը նաև կարծիք հայտնեց, որ այս ընտրությունները պետք է դառնան առաջնահերթությունների ձևավորման սկիզբ։

«Այս ընտրությունների հիմքում ձևավորված Ազգային ժողովը լավագույն դեպքում ունենալու է 1․5-2 տարվա կյանք։ Դրանից հետո նորից է հասունանալու այն խնդիրը, որ իրենք այլևս չեն ներկայացնելու հանրությանը։ Չեմ զարմանա, որ այս ճգնաժամային փուլը շարունակվի։ Ավելի հավանական է, որ կրկնենք Հունաստանի, Իտալիայի օրինակները, քան գնանք մեր զարգացման ցիկլներով։ Դրա համար դիտարկում եմ, որ այս ընտրությունները պետք է դառնան նախընտրությունների, առաջնահերթությունների փուլ․ առաջին փուլում պետք է սա անենք։ Ով էլ գա իշխանության, մեկ է՝ մեկուկես տարի հետո նորից ենք ունենալու այդ խնդիրները և փոփոխությունների անհրաժեշտություն։ Լավագույնս կցանկանայի, որ մեզ մոտ երկարատև ազգային երազանքների հիմնադրում լիներ։ Մեր պատրաստակամությունը․․․ արդյո՞ք պատրաստ ենք լինելու պայքարել Արցախի համար և վերականգնենք մեր հայրենիքը, թե ոչ»,- նշեց քաղաքագետը։

Պողոսյանն ընդգծեց՝ այժմ պետք է հստակ ֆիքսել, որ մեզ համար առաջնահերթություն է ոչ թե բարեկեցությունը, այլ ազգայինը, հակառակ դեպքում՝ արտագաղթը շարունակվելու է․ միշտ էլ կգտնվեն այլ երկրներ, որտեղ ավելի բարեկեցիկ կլինի։