Վաշինգտոնի Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանը ողջունում է նախագահ Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշահամալիրը ողջունում է նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այն հաջորդել է 2019 թվականի Կոնգրեսի բանաձևերին, որով այս ողբերգական իրադարձությունը ճանաչվել է որպես ցեղասպանություն, գրում է Ամերիկայի ձայնը։

«Հոլոքոստի պատմությունը սովորեցնում է, որ անցյալի հետ համերաշխությունը նախապայման է ներկան հասկանալու և ավելի լավ ապագա կերտելու համար», – ասում է հուշահամալիրի տնօրեն Սառա Բլումֆիլդը: «Հայ ժողովրդի դեմ իրագործված հանցագործությունների ողջ ծավալի ճանաչումը, նույնիսկ իրադարձություններից մեկ դար անց, կարևոր է ոչ միայն զոհերի և նրանց սերունդների համար: Մենք գիտենք, թե ինչպես է Եվրոպան վերաբերվում Հոլոքոստին և նրա ժառանգությանը 1945 թվականից ի վեր, թե որքան կարևոր է բոլոր հասարակությունների համար ազգային դժվար պատմության բացահայտ ճանաչումը»:

1915 թ-ի գարնանից մինչև 1916 թ-ի աշնան վերջը Օսմանյան կայսրության կառավարությունը, հրահանգվելով մայրաքաղաք Ստամբուլից, ձերբակալեց, արտաքսեց մարդկանց, մասսայական սպանություններ իրականացրեց և ստեղծեց պայմաններ՝ երկրի հայ քրիստոնյա քաղաքացիների շրջանում զանգվածային մահերի համար: Նրանց մեծ մասը ապրում էր ժամանակակից Թուրքիայի տարածքում: Առնվազն 664,000 և, հնարավոր է, 1,2 մլն հայ տղամարդիկ, կանայք և երեխաներ զոհվել են կոտորածների, անհատական սպանությունների, համակարգված վատ վերաբերմունքի, հարկադիր տեղահանման, սովի և հիվանդությունների հետևանքով:

Հայոց ցեղասպանության հուշերը զգացվել են Հոլոքոստի ժամանակ: Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օր» -ը, որը պատկերում է հայերի ցեղասպանությունը, լույս է տեսել 1933 թ.-ին Գերմանիայում՝ նացիստների իշխանության գալու տարին: Այն լայնորեն շրջանառվում էր ինչպես հրեական, այնպես էլ ոչ հրեական շրջանակներում: Բազմաթիվ գերմանացի հրեաներ, ովքեր թիրախ էին դարձել որպես թշնամիներ, վտարվեցին իրենց տներից, զրկվեցին իրենց երեխաների ապրուստը ապահովելու հնարավորությունից և գետտոյացվեցին, նույն կերպ, ինչպես հայերը: Եվ նրանցից ոմանք, ովքեր օգնեցին փրկել հրեաներին, Յադ Վաշեմի (Yad Vashem) կողմից ճանաչվել են որպես Ազգերի մեջ Արդար (Righteous Among the Nations), հայեր էին, ովքեր մոտիվացված էին իրենց ցեղասպանության մասին հիշողություններով:

«Ցեղասպանություն» տերմինի ծագումը մասամբ կապված է 1915-16թթ. իրադարձությունների հետ: Լեհ-հրեա փաստաբան Ռաֆայել Լեմկինի ՝ հայերի դեմ օսմանյան հարձակումների պատմությանը, հակասեմական ջարդերին և զանգվածային ուղղվածությամբ բռնության այլ դեպքերին առնչվելով՝ հիմնովին ձևավորեց նրա աշխատանքը, որն ուղղված էր տարբեր խմբերի համար միջազգային իրավական պաշտպանության ապահովմանը: Հոլոքոստի ընթացքում իր ընտանիքը կորցրած Լեմկինը անխոնջ կերպով պաշտպանում էր այս իրավական հայեցակարգը, մինչև դրա ձևակերպումը ՄԱԿ-ի ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին 1948 թ. կոնվենցիայի ներքո:

«Չնայած հայերի հետ կատարվածի ընդհանուր ուրվագծերը պարզ են, այս պատմության ամբողջական փաստավավերագրումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ բոլոր պետական և մասնավոր արխիվները բացվեն անկախ հետազոտողների առջև», – շարունակում է Բլումֆիլդը: «Հուշահամալիրը շարունակում է կոչ անել բոլոր համապատասխան արխիվային հաստատություններին՝ բաց անել արխիվները բոլոր հետազոտողների համար»: