Ռուսաստանը մինչ մայիսի վերջ դուրս կգա Բաց երկնքի պայմանագրից

Լուրեր

09.05.2024 | 00:22
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
09.05.2024 | 00:03
Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
08.05.2024 | 23:47
ՌԴ-ի և ՀՀ-ի ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 մլրդ դոլարը, նման ծավալ երբեք չի եղել. Պուտին
08.05.2024 | 23:33
Մեկնարկել է Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպումը
08.05.2024 | 23:30
Էրդողանի կուսակցության 1,3 մլն ընտրողներ ՏԻՄ ընտրություններում աջակցել են հիմնական ընդդիմադիր կուսակցությանը․ հարցում
08.05.2024 | 23:15
Դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի. նոր համակարգի նախագիծը ներկայացվել է դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներին
08.05.2024 | 23:02
AstraZeneca-ն ամբողջ աշխարհից հետ է կանչում իր COVID-19 պատվաստանյութը
08.05.2024 | 22:49
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.05.2024 | 22:34
Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը Բաքվում բանակցություններ է անցկացրել
08.05.2024 | 22:20
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր
08.05.2024 | 22:14
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության ղեկավարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է երկրում մարդու իրավունքների իրավիճակը
08.05.2024 | 22:00
Գրոսսին դժգոհ է Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցության մակարդակից
08.05.2024 | 21:47
ՆԳ փոխնախարարն ու Գերմանիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը քննարկել են համագործակցության հարցեր
08.05.2024 | 21:33
Արենիում նոր դպրոց կկառուցվի․ կառավարությունը գույք նվիրաբերեց
08.05.2024 | 21:20
Միայն գործընկեր երկրների շահերը հարգելու հիման վրա կկարողանանք պահպանել միավորման գործունեության արդյունավետությունը. Փաշինյանը՝ ԵՏՄ ԲԽ նիստին
Բոլորը

Ռուսաստանը դուրս կգա Բաց երկնքի պայմանագրից (ԲԵՊ) մինչ մայիսի վերջը ներկայիս ստատուս-քվոյի պահպանման դեպքում, այս մասին Վիեննայում հայտարարել է Վիեննայում ռազմական անվտանգության և զենքի վերահսկման բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«ԲԵՊ-ի չեղյալ հայտարարելու մասին օրինագիծը կառավարության կողմից նախագահին կներկայացվի հաշված օրերի ընթացքում, այնուհետև կուղարկվի Դաշնային ժողովի պալատներ՝ հաջորդական քննարկումների», – հայտնել է Գավրիլովը։

Նա իր սկզբունքային պատրաստակամությունն է հայտնել «փոքր խմբի» ձևաչափով լուծել «բաց երկնքի» խնդիրները ` շեշտելով, որ« գործնական քննարկումը հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հստակ և միանշանակ հայտնի Պայմանագրին վերադառնալու որոշման մասին»։

Հիշեցնենք՝ ԱՄՆ դեռևս 2020 թվականի նոյեմբեր ամսին հայտարարել էր պայմանագրից դուրս գալու մասին՝ Ռուսաստանին մեղադրելով այն խախտելու մեջ։ Մոսկվան իր հերթին հերքել էր բոլոր մեղադրանքներն ու պայմանագրի կազմաքանդման մեղքը բարդել ԱՄՆ-ի վրա։

 

Տաթև Ֆռանգյան