Որոշ ակտիվ խմբերի՝ բռնության դիմելը ընտրատեղամասերում չի բացառվում․ Սյունիքի դեպքերը դաս եղան․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Factor TV-ն զրուցել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ

-Պարո՛ն Իոաննիսյան, Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, և ԱԺ-ի կողմից երկու անգամ վարչապետ չընտրելու դեպքում հունիսի 20-ին խորհրդարանական ընտրություններ կլինեն։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարում է՝ իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրի և որևէ մեկին չեն պաշտպանի։ Անսպասելի սցենար կարո՞ղ է գործել՝ նոր վարչապետ ընտրվի, և արտահերթ ընտրություններ տեղի չունենան։

Պետք է հաշվի առնել, որ խորհրդարանական ճնշող մեծամասնությունը հավատարիմ է Նիկոլ Փաշինյանին, և չեմ կարծում՝ ինչ-որ անակնկալներ կարող են լինել։ Ենթադրենք՝ ինչ-որ մեկ այլ թեկնածուի առաջադրեն, դա դեռ չի նշանակում, որ անակնկալ է, որովհետև խորհրդարանական մեծամասնությունն էլ չի ընտրի նրան։ Ինձ չի էլ թվում՝ թեկնածու կառաջադրվի, որովհետև ինքնանպատակ հո չի՞։ «Լուսավոր Հայաստանն» է ասել, որ չի անելու դա, կարծեմ՝ ԲՀԿ-ի հետ կա պայմանավորվածություն դեռ մարտ ամսից, որ իրենք չեն անելու։ Այնպես որ՝ ինձ թվում է, որ այս սցենարը գնալու է առանց անակնկալների։ Մայիսի 3-ին և 10-ին կլինեն վարչապետի ընտրության փորձեր ԱԺ-ում, և երկրորդ փորձի տապալումից անմիջապես հետո նախագահը պարտավոր է Ազգային ժողովը լուծարել և նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ընդ որում, ԱԺ-ն շարունակելու է պաշտոնավարել, այսինքն՝ պետությունն առանց խորհրդարանի չի մնալու մինչև մյուս Ազգային ժողովի ձևավորումը։

-Խաղի ի՞նչ կանոններով հնարավոր է անցկացվեն ընտրությունները։ Արարատ Միրզոյանը ստորագրեց ռեյտինգայինը չեղարկող և լիարժեք համամասնականի անցում կատարվող օրենքների փոփոխությունը։ Սակայն Ընտրական նոր օրենսգիրքն ամբողջությամբ չի ընդունվել, և պարզ չէ՝ ընդունվելու դեպքում նոր կանոնները կգործե՞ն այս ընտրություններում։ Առաջարկվում է խստացնել ֆինանսական թափանցիկության, վարչական ռեսուրսների կիրառման, նախընտրական քարոզչության կաննոների խախտման պատիժները։ Ունե՞ք տպավորություն, որ ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը շահագրգիռ չեն նոր՝ խստացված կանոններով ընտրությունների գնալ և ա՛յդ պատճառով չեն ընդունում նոր նախագիծը։

Երբ խոսում ենք խորհրդարանական ընդդիմության մասին, ինձ դժվար է ասել՝ ինչ է ուզում կամ ինչ չի ուզում ԲՀԿ-ն, որովհետև աշխատանքային խմբում ներկայացված էր Սերգեյ Բագրատյանը, որի մոտեցումներն ամբողջությամբ ադեկվատ էին՝ մեր դիրքորոշումներին համահունչ, բայց ինչ-որ պահից սկսած՝ ինքը դադարեց լինել ԲՀԿ-ի ներկայացուցիչ։ Հրապարակային այդ հարցով ԲՀԿ-ն չի արտահայտվում։ «Լուսավոր Հայաստանին» ես ինչ-որ առումով դադարել եմ հասկանալ, որովհետև իրենց շահերից բխող բաները սկզբից չեն հասկանում, հետո հասկանում են, բայց ուշ է լինում։ Իրենց պահվածքը տարօրինակ է, դիրքորոշումներ են փոխում՝ ինչպես ռեյտինգայինի հետ կապված։ Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա եթե կոնկրետ խոսենք Քրեական օրենսգրքի փոփոխությունների մասին, ապա կան դրույթներ, որոնց հետ մենք ունենք կոնսենսուս իշխանության հետ, կան դրույթներ՝ ունենք տարաձայնություններ։ Այս առումով, այո՛, տարաձայնություններ ունենք ֆինանսական կարգի խախտման վերաբերյալ Քրեական օրենսգրքի հոդվածների հետ։

-Այսինքն՝ իշխանությունն ընդդիմանո՞ւմ է ընտրություններում ֆինանսական հոսքերի հսկումը խստացնող կանոնների ընդունմանը։

-Ես չեմ ուզում իշխանության մասին ասել՝ որպես մեկ կոլեկտիվի, որովհետև «Իմ քայլի» դիրքորոշումը վերջում կերևա՝ կախված նրանից, թե վերջում ինչ փաթեթ կդրվի շրջանառության մեջ և ինչպես կքվեարկվի։ Բայց, ամեն դեպքում, «Իմ քայլում» կան մարդիկ, որ համարում են՝ ֆինանսավորման կարգի խախտման քրեականացումը պետք է չլինի, ինչը կենթադրի՝ անգամ գործող օրենսգրքի կանոնակարգումները՝ ֆինանսավորման հետ կապված, մեծ մասամբ առոչինչ են, որովհետև եթե խախտման համար հետևանք չկա, ո՞րն է սահմանափակման իմաստը։

-Եթե իշխող ուժում ընդդիմանում են ֆինանսավորման կարգի խստացմանը, ուրեմն՝ զգուշանո՞ւմ են։

Միգուցե տարբեր մոտիվացիաներ ունեն։ Ինձ մոտ կա տպավորություն, որ, օրինակ, ԿԸՀ-ն ու նրա նախագահը, ոնց որ թե, երջանիկ չեն այդ փոփոխությունների հեռանկարով։ Բայց կան փոփոխություններ, որոնց շուրջ կա կոնսենսուս, որ տեղամասում բռնությունը պետք է քրեականացվի։ Նույնիսկ բռնության սպառնալիք հնչեցնելը քրեական հոդված է, ընդ որում՝ հանրային մեղադրանքի հոդված է, անկախ տուժողի բողոքի առկայությունից կամ բացակայությունից՝ նման արարքի հեղինակը ենթակա է քրեական պատասխանատվության։ Մինչև հիմա ինչ-որ տեղամասում «դեբոշ» էին սարքում, պարզվում էր՝ տուժողի բողոքը չկա կամ մարմնական վնասվածք ու ծեծի տարրեր չկան, քրեական հետապնդում չէր լինում։ Հիմա Քրեական օրենսգրքում սևով սպիտակի վրա գրվում է՝ «Ընտրական տեղամասում բռնություն գործադրելը կամ դրա սպառնալիքը հանցագործություն է և պատժվում է ազատազրկմամբ»։ Ես ազնվությամբ ասեմ՝ Սյունիքի դեպքերն այս առումով ևս դաս եղան, որ այո՛, մենք չենք բացառում, որ ընտրատեղամասերում կարող են որոշ ակտիվ խմբեր դիմել բռնության։ Բռնություն ընտրական տեղամասերում չպետք է լինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան