«Ֆրանսիան առանցքային դերակատարություն ունի Հայոց ցեղասպանության ճանաչման գործում». Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին, տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Վարչապետը նշել է, որ վերջին 5 ամսվա ընթացքում Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը 3-րդ անգամ է այցելում Հայաստան, և հայկական կողմը բարձր է գնահատում նախագահ Մակրոնի՝ դժվար պահին հայ ժողովրդին ձեռք մեկնելու վճռականությունն ու հետևողական քայլերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան ապացույցն է հայ-ֆրանսիական ամուր բարեկամության, որը խարսխված է պատմական, մշակութային, քաղաքական լայն առնչությունների և արժեքների վրա: «Ֆրանսիան առանցքային դերակատարություն է ունեցել և շարունակում է ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։ Այս տարի հունվարին լրացավ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունման 20-ամյակը: Շատ կարևոր հանգրվան էր նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ և հրամանագրով ապրիլի 24-ը՝ Ֆրանսիայի պետական օրացույցում որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրումը և պետական մակարդակով ոգեկոչումը։ Հայ ժողովուրդը երախտապարտ է բարեկամ Ֆրանսիային զորակցության համար», – ասել է վարչապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար՝ Ժան-Բատիստ Լըմուանը նշել է, որ իր համար պատիվ է, որպես Ֆրանսիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ, վաղը՝ ապրիլի 24-ին, լինել Հայաստանի, հայ ժողովրդի կողքին և մասնակցել ոգեկոչման արարողություններին: Նրա խոսքով՝ այս տարի Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին Ֆրանսիան մասնակցելու է թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմինների պատվիրակությունների մակարդակով, քանզի Ֆրանսիայում նույնպես զգում են հայ ժողովրդին պատուհասած ողբերգությունը և զորակցություն հայտնում: Այդ մասին են վկայում ՖՀ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունումը, արդեն 3 տարի նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրումը և պետական մակարդակով ոգեկոչումը։ Պետքարտուղարը հայտնել է, որ Ֆրանսիայում ևս տեղի են ունենալու ոգեկոչման միջոցառումներ:

ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի, ԼՂ հակամարտության կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման աշխատանքների շուրջ:

Առաջնահերթությունների շարքում վարչապետը կարևորել է տարածաշրջանում կայունության ապահովումը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է անթաքույց ագրեսիվ հակահայկական հռետորաբանությունը և հավակնություններ է հայտնում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքի նկատմամբ: Վարչապետը դատապարտելի է համարել վերջերս Բաքվում, այսպես կոչված, «ռազմավարի պուրակի» բացումը և ընդգծել, որ նման հայատյաց քաղաքականությունն ամենամեծ հիմքն է՝ Արցախի դեպքում «անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելու համար:

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարի խնդրանքով ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև Հայաստանում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, սահմանադրական ընթացակարգերին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առաջնահերթ խնդիրն ընտրությունների ժողովրդավարական որակն աներկբա պահպանելն է՝ հավելելով, որ հետպատերազմական ճգնաժամային ժամանակաշրջանում Հայաստանը կարողացավ ապահովել գործընթացների ժողովրդավարական բնույթը: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է միջազգային դիտորդական առաքելությունների ներգրավվածությունն ընտրական գործընթացին:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական տնտեսական գործակցության օրակարգը, անդրադարձել նախորդ քննարկման պայմանավորվածությունների կատարմանը: Երկուստեք գոհունակություն է հայտնվել առ այն, որ բավական մեծ աշխատանք է կատարվել տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ, որոշակիորեն ուրվագծվել են համատեղ ծրագրերը: Այս առումով կարևորվել են փոխադարձ ակտիվ շփումները:

Վարչապետ Փաշինյանը խնդրել է նախագահ Մակրոնին փոխանցել Հայաստան՝ իրեն հարմար ժամկետում այց կատարելու հրավերը: