Պատերազմի շիրիմները դեռ թարմ են, մարդիկ ասում են՝ լավ է, շանս կա Թուրքիայի հետ հարաբերությունների․ Հայկ Դեմոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Բոլորը

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի, ցեղասպանության և պատերազմի զուգահեռների մասին Factor TV-ն զրուցել է պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի հետ

-Դուք նշել եք, որ ցանկալի կլիներ Հայոց ցեղասպանության ճանաչումը կապվեր հենց պատերազմի հետ։ Այսինքն՝ ճանաչման ժամանակ ասվեր, որ շարունակվում է գիծը։ Ի՞նչ է դա նշանակում։

-Վտանգը, որի առջև այսօր կանգնած է արցախահայությունը, պետք է արձանագրվի ցեղասպանության հետ՝ ճանաչմանը զուգընթաց։ Ցանկացած պաշտոնական հռետորաբանություն, առաջին հերթին՝ հայկական, որը լուռ է և չկա, պետք է ակնկալենք այդ աղերսը, այդ համեմատականը։ Ի վերջո՝ Էրդողանը և Ալիևը, որպես ծայրագույն դիկտատորական ռեժիմների ներկայացուցիչներ, չթաքցրեցին իրենց՝ ցեղասպանություն իրագործելու նկրտումները և նպատակադրությունները։

-Պատերազմի հետևանքով հայությունը դիրքեր կորցրեց Թուրքիայի նկատմամբ։ Հիմա արդյո՞ք պետք է փոխվի պահանջատիրությունը՝ որպես մարտավարություն և քաղաքականություն։

-Կա՞ արդյոք այլ կարծիք, որ ցանկացած հանցագործություն պետք է պատժվի։ Չկա, չէ՞։ Այն պետք է պատժվի։ Պատժում են, որ մարդը ստանա իր հատուցումը իր կատարած հանցանքի համար, և պատժում են նրա համար, որ դաս լինի, որ դա այլևս չկրկնվի։ Հիմա մենք ի՞նչ ենք առաջարկում․ առաջարկում ենք համակեցություն, լավ գաղափար է։ Առաջարկում ենք հաշտություն, ևս մեկ լավ գաղափար է՝ դրական հնչեղությամբ։ Բայց արի ու տես, որ թուրքերը, որի հետ մենք շանս ենք տեսնում պատերազմում պարտություն կրելու արդյունքում, շանս ենք դիտում դա։ Իրենք ոչ միայն չեն ասում, որ հանցագործ են, այլևս ասում են, որ դուք եք հանցագործը։ Թուրքիան չի ընդունում, որ ինքը հանցագործություն է կատարել։ Այդ իրողության վրա հնարավոր չէ համակեցություն և հաշտություն ձևակերպել։

Թուրքիան և Ադրբեջանը չեն թաքցնում, որ չեն ուզում քարտեզի վրա տեսնել Հայաստանի Հանրապետություն անունով պետություն։ Հիմա այստեղ երկու տարբերակ կա՝ շարունակել փակ պահել սահմանները, հոխորտալ կամ գնալ լիակատար զիջման, հանցագործ ու ցեղասպան երկրի իրավահաջորդ երկիրը թելադրի, և մենք հլու-հնազանդ կատարենք նրանց պարտադրանքները։

Այսօր պաշտոնական հռետորաբանությունն ի՞նչ է ասում․ ասում է՝ շանս ենք տեսնում։ Պատերազմի հազարավոր մեր զինվորների շիրիմները դեռ թարմ են, մարդիկ ասում են՝ գիտեք՝ լավ է, շանս կա։ Ուրեմն եթե այդ պատերազմը չլիներ, պատերազմում չպարտվեինք, շանսը չէր լինի, չէ։ Ուրեմն Թուրքիան, պատերազմ սանձազերծելով և հրահրելով արցախահայության, Հայաստանի դեմ, ևս մեկ անգամ ապացուցել է իր ցեղասպան էությունը․ էություն, որն ուղղված է հայ ժողովրդի դեմ՝ որպես հավաքականություն, և հայկական պետականության դեմ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան