Կանադան դադարեցնում է ռազմական այն տեխնոլոգիաների մատակարարումը Թուրքիային, որոնք կիրառվել էին ԼՂ վերջին պատերազմում

Լուրեր

03.05.2024 | 23:30
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
03.05.2024 | 23:25
Ֆրանսիացի բժիշկները Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել են ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մոտեցումները
03.05.2024 | 23:21
Վթար Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ճանապարհին. կան տուժածներ և զոհ
03.05.2024 | 23:18
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանին
03.05.2024 | 23:00
Մենք փակել ենք դուռը՝ անտեսելով մեր և Իսրայելի միջև 9,5 միլիարդ դոլարի առևտրի ծավալը. Էրդողան
03.05.2024 | 22:47
Վթար Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
03.05.2024 | 22:45
«Ավինյանի կնոջ հետ գործնական շփումներ եմ ունեցել»․ Կենտրոնի նորանշանակ թաղապետ 
03.05.2024 | 22:32
Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 22:27
Թուրքիայի ազդեցության գոտին և շահերը տարածվում են նրա սահմաններից դուրս․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
03.05.2024 | 22:12
Բեռլինում ՌԴ դեսպանատան գործերի հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
03.05.2024 | 21:56
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.05.2024 | 21:43
Թուրքական դատարանն արդարացրել է երկու իրավապաշտպանների Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների գործով
03.05.2024 | 21:30
Անկախ դատավորի համբավ ունեցողները հիմա ոչ մի հնչեղ գործ չեն քննում․ Երեմ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 21:23
A-politic Կարինե Քոչարի հետ․ ԱՆՈՆՍ
03.05.2024 | 21:15
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում առաջադիմել է 6 տեղով․ ցուցանիշի բարելավում՝ ճնշումների և բռնության ֆոնին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կանադան դադարեցնում է ռազմական այն տեխնոլոգիաների մատակարարումը Թուրքիային, որոնք կիրառվել էին ԼՂ վերջին պատերազմում։ Երկրի արտգործնախարար Մարկ Գարնոն հրապարակել է վերջնական որոշումը։

Վերջինս ընդգծել է, որ որոշումը կայացվել է պաշտպանության նախարության հետ անցկացված մանրազնին հետաքննության արդյունքում, որը վստահելի ապացույցներ է գտել Լեռնային Ղարաբաղում կանադական սարքավորումների օգտագործման մասին։

«Անցյալ աշնանը, արտահանման վերահսկման մեր ռեժիմի համաձայն, Կանադայի կառավարությունը կասեցրել էր Թուրքիային ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունները՝ սպասելով Լեռնային Ղարաբաղում ռազմական բախումների ընթացքում Ադրբեջանի կողմից կանադական տեխնոլոգիաների օգտագործման մասին մեղադրանքների հետաքննության արդյունքներին։

Ելնելով հետաքննությունից, որում հավաստի ապացույցներ են ներկայացվել, որ Լեռնային Ղարաբաղում օգտագործվել են Թուրքիա արտահանվող կանադական տեխնոլոգիանները՝ այսօր ես հայտարարում եմ այն թույլտվությունների չեղարկման մասին, որոնք դադարեցվել էին 2020-ի աշնանը»,- ասված է Կանադայի վարչապետի հայտարարության մեջ։

Հավելենք, որ խոսքը, մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի համար օգտագործվող դետալների մասին է, որոնց մատակարարումը ժամանակավորապես սառեցվել էր դեռ պատերազմի օրերին։

 

Տաթև Ֆռանգյան