Նախորդ օրվա ընթացքում Արցախում ականազերծվել է 10 հա տարածք

Լուրեր

13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
Բոլորը

Ապրիլի 6-ին ռուս խաղաղապահները ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վեց շարասյուններին՝ Արցախի Հանրապետության տարածքով, այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Չորս շարասյուն եղել է՝ Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, մեկ ավտոշարասյուն Շուշի-Կարմիր Շուկա-Ջիվանի երթուղով և մեկը՝ հակառակ ուղղությամբ: Ադրբեջանական կողմի խնդրանքով տրամադրվել է նաև մարդասիրական բեռի խմբաքանակի առաքում Ստեփանակերտ-Մատաղիս-Վանք-Քարվաճառ երթուղով:

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները, Ռուսաստանի մարդասիրական առաքելության հետ համատեղ, իրականացրել են մարդասիրական գործողություն, որի ընթացքում Ստեփանակերտի բնակիչներին են հանձնվել առաջին անհրաժեշտության իրեր, բժշկական պարագաներ, սննդամթերքի ծանրոցներ:

Մարդասիրական ականազերծման կենտրոնի ականազերծող թիմերը շարունակում են իրենց աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ: Օրվա ընթացքում ստուգվել է 5 շենք, մաքրվել է 10 հա տարածք, 3 կմ ճանապարհ:

Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1922 հա տարածք, 590 կմ ճանապարհ, 567 կմ ճանապարհ, 1667 բնակելի շենք, ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25415 պայթուցիկ օբյեկտ: