ՄԻԵԴ-ը բավարարել է ուկրաինացի լրագրողի՝ անանուն աղբյուրը չբացահայտելու գործով բողոքը, իսկ ՀՀ-ում կարող են արգելել գաղտնի աղբյուրներին հղում անել

Լուրեր

16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
16.10.2026 | 22:53
ՊՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարին
16.10.2026 | 22:37
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է աշխատանքից․ The New York Times
16.10.2026 | 22:24
Լրագրողները հաստատել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 281,753 ռուս զինվորների անունները
16.10.2026 | 22:10
ՀՀԿ-ից ՔՊ անցած համայնքապետեր, միլիոնների պայմանագրեր և քրեական գործեր․ ով ով է Վայոց ձորում
16.10.2026 | 21:51
Factor TV-ի լրագրողն արժանացել է «Լավագույն հոդված» մրցանակին
16.10.2026 | 21:36
Ադրբեջանում շարունակվում են ձերբակալությունները՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի ֆոնին
16.10.2026 | 21:20
Սուրեն Պապիկյանը կադրային ընդունելություն է անցկացրել և սպաների կոչումներ շնորհել
16.10.2026 | 21:00
Ռոբերտ Քոչարյանը չի հեռանա քաղաքականությունից քրեական գործերի արդյունքում․ չենք պայմանավորվի իշխանության հետ․ Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 20:43
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում մեկնարկած բնապահպանական նախաձեռնությանը. նախարար
16.10.2026 | 20:14
Իշխանության զավթման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Ադրբեջանի իշխող կուսակցությունից
16.10.2026 | 20:00
«Վագա-ֆարմ»-ին՝ մերժում, «Նատալի ֆարմ»-ին՝ տարածք․ դեղատան ղեկավարը հովանավորչության հաղորդում է տվել. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.10.2026 | 19:48
Բաքուն թուրք լրագրողի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ «Ադրբեջանում իշխանությունը բռնի զավթելու կոչերի համար»
16.10.2026 | 19:30
Նորավանքի մասին Կարապետյանի ասածը չի հաստատվում նաև ICOMOS-ի զեկույցով
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ամբողջությամբ բավարարել է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության «Схеми: корупція в деталях» հետաքննական ծրագրի գլխավոր խմբագրիր Նատալյա Սեդլեցկայի բողոքը՝ Ուկրաինայի գլխավոր դատախազության դեմ հարուցած գործով, որի քննիչները 2018-ին ցանկանում էին հասանելիություն ունենալ լրագրողի հեռախոսային տվյալներին:

Դատարանը գտել է, որ իշխանությունների գործողությունները սպառնացել են բացահայտել կոռուպցիայի դեմ հետաքննություն իրականացնող լրագրողի աղբյուրները և, հետևաբար, կառավարությունը խախտել է Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի 10-րդ հոդվածը (կարծիքի արտահայտման ազատություն): Լրագրողի օգտին որոշումը ՄԻԵԴ դատավորների կողմից կայացվել է միաձայն:

«Շրջանային դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 27-ի որոշումը Պետական քաղաքական վարչությանը 16 ամսվա ընթացքում թույլ է տվել հավաքագրել լրագրողի անձնական և մասնագիտական շփումների վերաբերյալ պաշտպանված հաղորդակցության տվյալներ: Այդ տվյալները կարող են ներառել դիմումատուի գաղտնի աղբյուրները նույնականացնող տեղեկատվություն»,- նշված է ՄԻԵԴ որոշման մեջ:

Դատավորները պարզել են, որ Ուկրաինայի իշխանությունները չեն ունեցել բավարար հիմքեր, որոնք կարող են ոտնահարել «Схеми: корупція в деталях» հետաքննական ծրագրի խմբագրի իրավունքները։

Այս ֆոնին հատկապես մտահոգիչ է Հայաստանում 2021 թվականի փետրվարից շրջանառության մեջ դրված և նույն ամսում առաջին ընթերցմամբ ընդունված՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխությունների և լրացումների փաթեթը, որով նախատեսվում է արգելել հրապարակումներում անանուն աղբյուրներին հղում կատարելը, իսկ այդ արգելքը խախտելու համար կիրառել տուգանք՝ 500 հազար դրամի չափով, կրկնվելու դեպքում՝ 1 միլիոնի չափով։

Հիշեցնենք՝ նախաձեռնությանն արձագանքել էր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը։

«Ցավալի է, որ Հայաստանի կառավարությունը խրախուսում է տուգանքները, որոնք կարող են սահմանափակել ազատ արտահայտման իրավունքը և սպառնալ երկրում լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությանը»,- ասված էր կազմակերպության՝ մարտի 26-ին հրապարակված հայտարարության մեջ:

Հայաստանի մեդիա կազմակերպությունները նույնպես արձագանքել էին իշխանությունների այս նախաձեռնությանը՝ Ազգային ժողովից պահանջելով հետաձգել վերոհիշյալ օրինագծի երկրորդ ընթերցումն ու ընդունումը, նախաձեռնել բաց քննարկումներ ԶԼՄ-ներում տարածվող վիրավորանքի և զրպարտության խնդրի, դրան հակազդելու հնարավորությունների վերաբերյալ։

Նելլի Մելքոնյան