Քրեական գործ է հարուցվելու, Աննա Դանիբեկյանը լինելու է գլխավոր ամբաստանյալը. Հայկ Ալումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի կարծիքով՝ ՍԴ-ի կողմից ՔՕ 301.1 հոդվածը հակասահմանադրական և անվավեր ճանաչելուց հետո խախտվել են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները:

Factor.am-ի հետ զրույցում Ռ. Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը պարզաբանեց. «Ստացվում է, որ 2018թվականից սկսած՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է անօրինական քրեական հետապնդում, և այս պահին ևս նրա նկատմամբ անօրինական քրեական հետապնդում է իրականացվում ՔՕ-ում գոյություն չունեցող հոդվածով:

ՍԴ այդ որոշումից հետո էլեկտրոնային եղանակով միջնորդություն ենք ներկայացրել դատարան, թեև դատարանը չպետք է սպասեր միջնորդության, այլ պետք է դադարեցներ քրեական հետապնդումը: Դատարանը ոչինչ չարեց այդ ուղղությամբ: Երեքշաբթի օրն էլ ակնհայտ շինծու հիմքով դատական նիստը հետաձգվեց»:

Ալումյանը հավելեց, որ դատարանին այսօր հիշեցրել են ՔՕ 308-րդ և 309-րդ հոդվածների մասին: «Այդ հոդվածները քրեական պատասխանատվություն են նախատեսում այս կարգի վարքագիծ դրսևորող պաշտոնյաների նկատմամբ, ինչպիսին այս դեպքում դատավորն է: Եվ այսօր այդպիսի միջնորդություն էլ է մուտք եղել… Քրեական գործ է հարուցվելու, Աննա Դանիբեկյանը լինելու է գլխավոր ամբաստանյալը»,- նշեց Քոչարյանի պաշտպանը:

Մանրամասները՝ տեսանյութում: