«Երբ Լավրովի պլանը հրապարակվեց, հարցրեցի Պոպովին՝ Կրեմլն իսկապե՞ս այն կիրականացնի»․ ՄԽ ամերիկացի համանախագահի բացահայտումները

Լուրեր

24.09.2026 | 23:24
Ապարան քաղաքում, Կայք բնակավայրում, Վանաձոր քաղաքի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
24.09.2026 | 23:15
Հայկական ծագման արտահանումը Չինաստան աճել է 76, ԵՄ՝ 69 տոկոսով. Պապոյան
24.09.2026 | 22:59
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետ
24.09.2026 | 22:43
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.09.2026 | 22:37
Մարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել հայկական արտադրանք գնել
24.09.2026 | 22:28
ԵՄ-ն RT France-ի նախկին ղեկավարի նկատմամբ սահմանափակող միջոցներ է կիրառել ՌԴ հիբրիդային սպառնալիքների շրջանակում
24.09.2026 | 22:15
Քասախի կիրճ տանող ճանապարհի հարակից հատվածում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ
24.09.2026 | 22:02
Արտաքսված ադրբեջանական քաղհասարակությունը ԵԽ-ին կոչ է անում Բաքվի դեմ միջոցներ ձեռնարկել
24.09.2026 | 21:50
Քննարկվել են ՀՀ Կառավարության և կորպորացիայի միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր
24.09.2026 | 21:44
Միրզոյանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը քննարկել են հումանիտար հարցեր
24.09.2026 | 21:31
ԱՄՆ-ը ձգտում է Հայաստան-Ադրբեջան տարանցիկ համաձայնագիրը վերածել ներդրումային հնարավորության․ ինչ է քննարկվել Նյու Յորքում TRIPP-ի հետ կապված
24.09.2026 | 21:20
Մայր Աթոռն արձագանքեց․ ինչպես են մեկնաբանում Փաշինյանի պատվիրած զեկույցը տարբեր կողմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 21:10
Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
24.09.2026 | 21:00
Սամվել Կարապետյանի լավ կողմն այն է, որ ասաց իր մտածածը՝ անտեր կմնան, եթե ՌԴ բազան հանեն․ Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 20:53
Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները պայմանավորվել են խթանել հայկական ապրանքների արտահանումը Իրաք
Բոլորը

ԵԱՀԿ Միսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը  ուշագրավ հոդված է հրապարակել The International Conflict Resolution Center-ի կայքում, որում հետաքրքիր մանրամասներ է հաղորդում Մինսկի խմբի գործունեությունից։

Հոդվածում Հոգլանդը նշում է՝ արդյո՞ք 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռևս դերակատարում ունի։

«Մինսկի խմբի ապագայի վերաբերյալ հարցը կախված է նրանից, թե որ կողմից ենք նայում։ Պարզ է՝ Երևանը համարում է, որ Մինսկի խմբի աշխատանքի շարունակումն անհրաժեշտ է ԼՂ-ի վերջնական կարգավիճակի որոշման համար։ Բաքուն էլ հակառակ դիրքորոշում ունի՝ նշելով, որ ԼՂ-ն Ադրբեջանի անբաժան մասը պիտի լինի»,- գրում է դիվանագետը՝ նշելով, որ սա հանելուկ է, որին Մինսկի խումբը բախվել է հենց սկզբից։

Հոգլանդը պատմում է, որ 30 տարի Պետքարտուղարությունում աշխատելուց հետո, 2017 թվականի հունվարից սեպտեմբեր իրեն խնդրել են վերադառնալ ծառայության՝ որպես Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, քանի որ նախորդն անսպասելիորեն թոշակի էր անցել։

«Չնայած Հայաստանում կամ Ադրբեջանում ես երբեք դիվանագետ չեմ աշխատել, Հարավային Կովկասը terra incognita չէ ինձ համար։ Ես եղել եմ Պետքարտուղարության Կովկասի ու Ասիայի հարցերով գրասենյակի տնօրենը ու հաճախ եմ այցելել Հարավային Կովկասի երկրներ»,- գրում է ամերիկացի դիվանագետը՝ հավելելով, որ որոշակի պատկերացում ունեցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։

Ամերիկացի նախկին համանախագահը գրում է, որ տարածաշրջան կատարած ամեն այցի ընթացքում ամեն 6 շաբաթը մեկ դեսպան Կասպրշիկն ու Մինսկի խմբի մյուս համանախագահները հանդիպում էին Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին, Հայաստանից այցելում Լեռնային Ղարաբաղ՝ Ստեփանակերտում պաշտոնյաների հետ հանդիպման համար։ Ժամանակ առ ժամանակ էլ գնում էին Մոսկվա, Բրյուսել ու մյուս մայրաքաղաքներ՝ կառավարություններին ներկայացնելու իրենց աշխատանքն ու ԼՂ-ի հակամարտության կարգավիճակը։

«Հիմնականում մենք անում էինք այն, ինչը գալիս է մարդկանց մտքին դիվանագիտական կյանքի մասին մտածելիս։ Մենք իջևանում էինք հինգ աստղանի հյուրանոցներում, օգտվում մասնավոր ճաշասենյակից ու բարից՝ առանց հավելյալ վճարների։ Մենք միշտ փնտրում էինք լավագույն ռեստորանները քաղաքներում, որտեղ գտնվում էինք։ Մենք լավ էինք ապրում՝ մինչ ԵԱՀԿ դրոշը ցույց էինք տալիս ու Բաքվին ու Երևանին հիշեցնում, որ Մինսկի խումբը գոյություն ունի։ Բայց, անկեղծ ասած, շատ քիչ բան է ձեռք բերվել»,- անկեղծացել է Հոգլանդը։

Նա հետաքրքիր բացահայտումներ է արել նաև «Լավրովի պլանի» հետ կապված։

«Տարիների ընթացքում ԵԱՀԿ-ն մշակել է Մադրիդյան սկզբունքները, ԼՂ-ի հակամարտության վերջնական լուծման ճանապարհային քարտեզը, որը պիտի ավարտվեր ԼՂ-ի բնակիչների ինքնորոշմամբ։ Իմ ծառայության ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովը բացահայտեց հակամարտության լուծման իր սեփական պլանը, որը նման է Մադրիդյան սկզբունքներին և անմիջապես հայտնի դարձավ որպես «Լավրովի պլան»՝ չնայած մեզ զգուշացնում էին այն անվանել «սեղանի վրա դրված պլան»»,- գրում է ամերիկացի համանախագահը՝ հավելելով․ «Երբ, այսպես կոչված, «Լավրովի պլանը» հրապարակվեց, ես հարցրեցի իմ գործընկերոջը՝ ռուս համանախագահ դեսպան Պոպովին, Կրեմլն իսկապե՞ս այն կիրականացնի, եթե Երևանն ու Բաքուն ընդունեն։ Նա անկեղծ պատասխանեց ՝ «իհարկե՝ ոչ»։ Այդ ժամանակ ինձ համար պարզ դարձավ, որ ԼՂ-ն երկկողմանի խնդիր չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, իրականում այն եռակողմ է, որում Ռուսաստանը առանցքային, եթե ոչ՝ որոշիչ դեր ունի»։

Հեղինակը գրում է, որ Աբխազիան, ԼՂ-ն, Հարավային Օսիան,Մերձդնեստրը, Արևելյան Ուկրաինան այն կոնֆիլտներ են, որ Մոսկվան կարող է լուծել, սակայն նախընտրում է տարբեր պատճառներով չանել դա։ Սակայն հիմնական պատճառն այն է, որ յուրաքանչյուր երկիր իրեն ազատ կզգա՝ թողնելով Մեծ արջին և փնտրելով այլ գործընկերներ։

«Երևան ու Բաքու կատարած բազմաթիվ այցելությունների ընթացքում ես հասկացա՝ յուրաքանչյուր կողմ կանգնած է իր դիրքերում և դժվար թե դիտարկի որևէ փոխզիջում։ Ես եկա եզահանգման, որ միայն պատերազմը վերջնական կլուծի Ղարաբաղի խնդիրը, սակայն այդ տեսակետը երբեք չեն հանրայնացրել»,- ասում է Հոգլանդը։

Անդրադառնալով վերջին պատերազմին ու զարգացումներին՝ նա հարցադրում է անում՝ արդյո՞ք դերակատարում մնում է Մինսկի խմբին։

«Հայաստանն ասում է այո, Բաքուն՝ ոչ։ Եվ Մինսկի խմբի կարգավիճակը կշարունակի մնալ անհայտ։ Օրինակ՝ հաստատված մանդատին կարող է ավելանալ վերակառուցումը։ Բաքուն ու Երևանն արդեն իսկ ճանաչում են, որ տարածաշրջանի ենթակառուցվածքների վերակառուցման կարիք կա։ Մինսկի խումբը կարող է մշակել պլան ու օգնել զարգացնել ԼՂ-ն։ Ակնհայտ է, որ դա հեշտ չի լինի, Իրանն ու Թուրքիան կցանկանան իրենց խոսքն ասել։ Բայց եթե Մինսկի խումբը չվերանայի իր առաքելությունը, դժբախտաբար՝ կմնա հետնախորշ միջազգային դիվանագիտության մեջ»,- եզրափակում է ամերիկացի դիվանագետը։

Էմմա Չոբանյան