Անցած տարի տուրիստ չունեինք, այս տարի մարտին իրանցիների խմբեր ունենք. Վահան Քերոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Տարեվերջին 2020-ի նկատմամբ կունենանք ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարի խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտում շատ մեծ ակտիվություն կա, բացի դրանից, արդյունաբերական ոլորտում էլ է մեծ ակտիվությունը։

Անդրադառնալով տուրիզմի ոլորտին՝ Քերոբյանը նշեց. «Նախորդ տարի տուրիզմի ոլորտում շռնդալից անկում ենք ունեցել, բայց դուք էլ կարող եք տեսնել, որ եթե նախորդ տարի այս ամսին տուրիստ չունեինք, այս տարի ունենք, իրանցիների մեծ խմբեր կան: Հիմա Նովրուզ է և շատ իրանցիներ կան Հայաստանում: Ապրիլի համար շատ ամրագրումներ կան, իսկ մայիսից պլանավորում ենք մտնել ընդունելի և նորմալ տեմպի մեջ: Այս տարվա համար տուրիզմի աճը նախորդ տարվա համեմատ կանխատեսվել է 319 տոկոս: Այսինքն 2019-ի նկատմամբ մինուս 20-25 տոկոս է, բայց 2020-ի նկատմամբ + 319 տոկոս է կանխատեսումը»:

«Մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ չլինեն խստացումներ»,- նշեց Քերոբյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով հիվանդանցության մտահոգիչ աճին: «Դա նշանակում է, որ հնարավորինս շատ պահպանենք առողջապահական անվտանգության կանոնները: Ես գիտեմ, որ խստացումները շատ վատ են տնտեսության համար: Քանի որ ես տնտեսության համար եմ պատասխանատու, ես դեմ եմ լինելու խստացումներին: Բայց իհարկե, պետք է բալանսի մեջ նայել: Եթե տեսնենք, որ վիճակը ծայրահեղ է դառնում և առողջապահական համակարգը այլևս չի կարող սպասարկել հիվանդությունը, իհարկե, պետք է դիտարկել խստացումների գնալու տարբերակը: Ես կարծում եմ, որ մենք կկարողանանք այդպիսի զարգացումից խուսափել»,-ասաց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: