Թուրքիան պնդում է, որ ԱՄՆ պատժամիջոցները շատ քիչ են ազդել «Բայրաքթարների» արտադրության վրա․ Ahval

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ԱՄՆ պատժամիջոցները շատ քիչ ազդեցություն են ունեցել թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրության ու արտահանման վրա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության արդյունաբերության ոլորտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը, գրում է Ahval գործակալությունը։

Դեկտեմբերին ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ՝ ռուսական S-400 համակարգերի գնման պատճառով։

Սակայն, Իսմայիլ Դեմիրի պնդմամբ, Թուրքիան կարողացել է արտադրել անօդաչուների մասեր, որոնք այլևս ԱՄՆ-ն չի ապահովում։

«Այն կարող է ժամանակ տևել, լինել փոքր-ինչ ծախսատար, բայց մենք կարող ենք դա անել»,- ասել է պաշտոնյան։ Բացի այդ՝ նա նշել է, որ ծրագրում են ընդլայնել արտահանումը՝ անցյալ տարի Թունիսի հետ կնքած բազմամիլիանոց գործարքից հետո։

«Կան շատ երկրներ Հարավարևելյան Ասիայում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում ու նույնիսկ Եվրոպայում, որոնք հետաքրքրված են մեր համակարգերով ու անօդաչուներով»,- ասել է Դեմիրը։

Նշենք, որ «Բայրաքթարները» թուրք-ադրբեջանական կողմը լայնորեն կիրառեց Արցախյան պատերազմում, որի հետևանքով մի շարք երկրներ դադարեցրին Անկարային անօդաչուների մասերի մատակարարումը։ Սակայն դա չի խանգարում, որ հիմա էլ Թուրքիան շարունակի Ադրբեջանին «Բայրաքթարներ» մատակարարել։

Այս մասին ավելի վաղ հայտարարել էր «Բայքար» ընկերության տեխնիկական հարցերով տնօրեն Սելջուկ Բայրաքթարը՝ նշելով, որ չնայած էմբարգոյին՝ անօդաչուները 93 տոկոսով արտադրվում են տեղական արդյունաբերության հնարավորություններով։

Ի դեպ, «Բայրաքթարներ» ներկայում կան Թուրքիայի, Ուկրաինայի, Կատարի ու Ադրբեջանի զինանոցում։

Էմմա Չոբանյան