Մարտի 15-ից 21-ը Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 939 հաղորդում

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 939 հաղորդում: Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվն ավելացել է 129-ով:

Հանրապետությունում ավելացել են հրդեհի դեպքերը: Անցած 7 օրվա կտրվածքով գրանցվել է հրդեհի մասին 14 հաղորդում, որից 13-ը մայրաքաղաքում, մեկը՝ Մարտունիում: Հրդեհների մեծ մասը բռնկվել է չոր խոտատարածքներում, հիմնական պատճառը քաղաքացիների անզգուշությունն է: Ծառայության հրշեջ փրկարարները ժամանակին արձագանքել են բոլոր կանչերին: Տուժածներ չկան:

911 ահազանգման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեկ դեպք: Տուժել է 1 քաղաքացի: Ըստ բժիշկներից ստացված տեղեկատվության նրա վիճակը բավարար է:

ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները և Արցախում գործող հումանիտար ականազերծման կազմակերպությունները շարունակում են Արցախը մաքրել չպայթած զենք-զինամթերքներից: Այս մասով ստացվել է 51 կանչ: Պայթուցիկ առարկաների վնասազերծում կատարվում է գրեթե ամեն օր՝ կախված եղանակային պայմաններից:

ՏԵՂԵԿԱՆՔ

2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին Արցախի տարածքից հայտնաբերվել և վնասազերծվել է 11 հատ հակատանկային, 3 հատ հակահետևակային ական, 42 հատ BM-21 տիպի հրթիռ, հրթիռակասետային 1427 և ավիացիոն 70 հատ ռումբ, 7 հատ ականանետի ական, 67 հատ ձեռքի նռնակ և տարբեր տեսակի 150 միավոր ռազմամթերք: Ինժեներահետախուզական աշխատանքները շարունակվում են:

Սոցիալ-կենցաղային պատահարների մասին գրանցվել է 43 կանչ: Մեծամասնություն են կազմում ջրամատակարարման, վերելակի և դռան բացման դեպքերը: Արցախի փրկարարները շարունակում են իրենց մասնագիտական պարտականությունները կատարել գերազանց, ամեն անգամ վերահաստատելով մեր հումանիտար առաքելությունը:

Պատերազմը չի ավարտվել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի համար: Փրկարար ջոկատները Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում շարունակում են իրականացնել զոհված զինծառայողների որոնողական աշխատանքներ: Զինադադարից հետո հայտնաբերվել է 1518 աճյուն, որից 23-ը նախանկան տվյալներով՝ քաղաքացիական անձինք են: