Հայաստանում խոշտանգման արգելքի շուրջ տիրող իրավիճակը․ ամփոփում

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի՝ խոշտանգումների դեմ պայքարի աշխատանքային խմբի շրջանակում, «Հանրային դատավճիռ» հիմնադրամի համակարգմամբ, ամփոփել է Հայաստանում խոշտանգման արգելքի իրավիճակը և ներկայացնում է դրա վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։

  1. Կարգավորումներ

 ՀՀ ներպետական օրենսդրությունը արգելում է խոշտանգումների կիրառումը:  ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, մարմնական պատիժներն արգելվում են, և ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք:

ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում խոշտանգման համար.

խոշտանգում  է  հանդիսանում պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի  դիտավորությամբ  ֆիզիկական  ուժեղ  ցավ  կամ  հոգեկան  ուժեղ  տառապանք պատճառելը՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ կասկածվում կամ մեղադրվում է, ինչպես նաև այդ կամ  երրորդ  անձին  վախեցնելու  կամ  որևէ  արարք  կատարելուն  կամ  կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով:

ՀՀ  քրեական  օրենսգրքի  341-րդ  հոդվածի  1-ին  մասը  պատասխանատվություն  է սահմանում  դատավորի,  դատախազի,  քննիչի  կամ  հետաքննության  մարմնի  կողմից ցուցմունք  կամ  բացատրություն  կամ  կեղծ  եզրակացություն  տալուն  կամ  սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելու համար, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը որպես հանցակազմ  է  սահմանում  նույն  արարքի  կատարումը,  որը  զուգորդվել  է խոշտանգմամբ:  Միևնույն  ժամանակ  ՀՀ  քրեական  օրենսգրքի  309-րդ  հոդվածում  (պաշտոնեական  լիազորություններն  անցնելը)  որպես  ծանրացնող  հանգամանք  է նախատեսված բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ կիրառելը:

ՀՀ քրեական օրենսգրքում 309.1-րդ հոդվածը ներառված է պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գլխում, որտեղ հանցագործությունների մեծ մասին բնորոշ է հատուկ սուբյեկտը՝ պաշտոնատար անձը: Օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մասը տալիս է պաշտոնատար անձի սահմանումը: Խնդիրը կայանում է նրանում, որ անձը կարող է ենթարկվել խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորումների նաև ներպետական օրենսդրության իմաստով  պաշտոնատար  անձ  չհանդիսացող  անձի  կողմից,  ինչը  միջազգային չափանիշների  տեսանկյունից  նույնպես  հանդիսանում  է  խոշտանգում  կամ  վատ վերաբերմունք: Օրինակ՝ հոգեբուժական հաստատությունում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձը կարող է ենթարկվել վատ վերաբերմունքի սանիտարի կամ  բժշկական  անձնակազմի  կողմից,  որը  չի  իրականացնում  ո՛չ  իշխանության ներկայացուցչի  գործառույթներ,  ո՛չ  կազմակերպական-տնօրինչական  կամ վարչատնտեսական գործառույթներ, և այդ պատճառով ներպետական օրենսդրությամբ չի կարող հանդիսանալ խոշտանգման հանցակազմի սուբյեկտ: Նման դեպքերում արարքը խոշտանգման փոխարեն որպես կանոն որակվում է որպես մարդու կյանքի կամ առողջության դեմ ուղղված  հանցագործություն,  ինչը,  սակայն,  չի  բխում  խոշտանգման  բացարձակ արգելքից:

Սա նաև հիմնական պատճառներից է, որ հնարավոր չէ ստանալ երկրում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դրսևորումների բոլոր դեպքերի հստակ վիճակագրական պատկերը:

Խոշտանգման բացարձակ արգելքի տեսանկյունից անթույլատրելի է խոշտանգում կատարած  անձանց  քրեական  պատասխանատվությունից  ազատելը  վաղեմության ժամկետն անցնելու, համաներման կամ ներման հետևանքով: 2019 թվականին ՀՀ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ ԱԺ է ներկայացվել ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը, որով  առաջարկվում  է  սահմանել  խոշտանգման  համար  վաղեմության  ժամկետներ  և համաներում  կիրառելու  արգելք:  Այնուամենայնիվ,  նշված  փոփոխությունը  դեռևս  չի ընդունվել, և բարձրացված խնդիրը շարունակում է արդիական մնալ:

  1. Վիճակագրություն

Խոշտանգումները Հայաստանում շարունակում են անպատիժ մնալ:

Խոշտանգման քրեականացման պահից՝ 2015 թվականի հունիսի 9-ից մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի հատկանիշներով քննել են 154 գործ, որից մեղադրական եզրակացությամբ 5 քրեական գործ 10 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 113  (73.3%) քրեական գործով վարույթը կարճվել է, 2 քրեական գործ ուղարկվել է այլ  մարմին, 2 քրեական գործի հարուցման որոշում վերացվել է, իսկ նախաքննությունը շարունակվել է միայն 7 քրեական գործով:

Թեև 309.1 հոդվածը իր բովանդակությամբ համապատասխանում է Կոնվենցիայի նյութական իրավունքի պահանջներին. հստակորեն սահմանված են արարքի դիտավորության, դաժանության ու տառապանքի հատկանիշերը, և արարքի սուբյեկտը՝ պաշտոնատար անձը, այնուամենայնիվ, մինչ այժմ դեռ չի ձևավորվել նշված հոդվածի կիրառության դատական պրակտիկա՝ դատարանները Քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի հիմքով դատավճիռ դեռ չեն կայացրել։

2019 թվականի ընթացքում Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվել է խոշտանգումների վերաբերյալ 130 քրեական գործ, որոնցից 99-ը հարուցվել են 2019 թվականի ընթացքում, իսկ 31-ը՝ նախորդ տարիներին: 2019 թվականին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել ընդամենը 5 քրեական գործ, վարույթը կարճվել է 76 քրեական գործով, վարույթը կասեցվել է 16 քրեական գործով:

2019 թվականի ընթացքում Պաշտոնեական լիազորություններն անցնելու   հատկանիշներով  քննվել է 73 գործ, Խոշտանգում հատկանիշներով քննվել է 55 գործ, Դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից ցուցմունք կամ բացատրություն կամ կեղծ եզրակացություն տալուն կամ սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելու հատկանիշներով քննվել է 2 գործ:

2019 թ. -ին ՀՀ քրեական օրենսգրքի 309 (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 309.1 (Խոշտանգում) հոդվածներով նախատեսված արարք կատարելու համար դատարանի կողմից կայացվել է երեք մեղադրական և մեկը արդարացման դատավճիռ: Պաշտոնեական լիազորություններն անցնելու հիմքով կայացված մեղադրական դատավճիռներից երկուսի դեպքում անձինք համաներումով ազատվել են, մեկ դեպքում անձը ազատ է արձակվել վաղեմության ժամկետը անցնելու հիմքով: Խոշտանգում հոդվածով մեկ արդարացնող դատավճիռ է կայացվել, որը բեկանվել է վերադաս դատարանի կողմից և ուղարկվել է նոր քննության:

Խոշտանգման քրեականացման պահից ի վեր, այսինքն՝ 2015 թ. հունիսի 9-ից մինչ օրս, 309.1 (Խոշտանգում) հոդվածի հատկանիշներով մեղադրական դատավճիռ չի կայացվել: Մեղադրական դատավճիռները կայացվում են նախորդ՝պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի Հոդված 309):

  1. 2019-2020 թվականներին փաստաթղթավորված խոշտանգման նոր գործեր

 ՀՀ-ում խոշտանգումների կանխարգելման և խոշտանգման դեպքերի արդյունավետ քննության համար մարտահրավեր են թե օրենսդրական բացերը, թե օրենքի կիրարկումը։

Շարունակվում են չբացահայտված մնալ խոշտանգումների դեպքերը, խոշտանգումների դեպքերով հաղորդումները, որպես կանոն, չեն հանգեցնում քրեական գործերի հարուցմանը, իսկ քրեական գործ հարուցվելու դեպքերում չի ապահովվում գործերի արդյունավետ քննությունը: Խոշտանգման դեպքերում հարուցված գործերը կարճվում են հիմնականում խոշտանգման փաստը չհիմնավորվելու հիմքով, իսկ կասեցվում են՝ քրեական հետապնդման ենթակա անձի բացակայության  հիմքով:

Ամփոփումն ամբողջությամբ՝ այստեղ։