Հաստատվել է Արցախի պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգը

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 12-ի N 214-Ն որոշմամբ հաստատվել է Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգը և կարգավիճակ տալու հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, որը գլխավորում է Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սամվել Շահրամանյանը։ Այս մասին հայտնում են Արցախի անվտանգության խորհրդից։

Կարգով ներկայացվում են անձին մարտական գործողությունների մասնակից համարելու չափորոշիչները, որոնց համապատասխանելու դեպքում, հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով անձին տրամադրվում է համապատասխան կարգավիճակ։

Կարգով սահմանվում են միջգերատեսչական հանձնաժողով ներկայացվող հետևյալ փաստաթղթերը․

Դիմում և մարտական գործողությունների մասնակցի 2×3 սմ չափսի 3 լուսանկար,

Անձի, որի կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու նպատակով, զինվորական ծառայության մեջ չգտնվելու ու մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած լինելու հանգամանքները հաստատող փաստաթղթեր,

Կյանքին պատճառված վնաս է համարվում անձի զոհվելը (մահանալը) կամ անհայտ կորելը։ Առողջությանը պատճառված վնաս է համարվում ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով զինծառայողի աշխատունակության կորուստը։

Մարտական ուղի՝ տրված մարտական գործողություններին մասնակցած ստորաբաժանման հրամանատարի (պետի) կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում նաև մարտական գործողություններին մասնակցած այլ անձանց կողմից տրված գրավոր վկայությունները,

Մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի պատճառական կապը հաստատող Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված համապատասխան փաստաթղթեր։

Միջգերատեսչական հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերն ընդունելու և անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն մատուցելու նպատակով Անվտանգության խորհրդի գրասենյակում ձևավորված է աշխատանքային խումբ (հասցե՝ ք․ Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փող․ 1, Կառավարության շենքի 1-ին մասնաշենք, 2-րդ հարկ, 204 սենյակ)։

Կառավարության վերը նշված որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ: