ԱՄՆ-ը չի համաձայնել ապաարգելափակել Իրանի ակտիվները

Լուրեր

14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
Բոլորը

Միացյալ Նահանգները Իրանի ակտիվների ապաարգելափակման համաձայնություն չի տվել և չի պատրաստվում դա անել ապագայում, քանի դեռ Թեհրանը չի վերադառնա իր միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կատարմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, գրում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի լսումների ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե Հարավային Կորեայի իշխանությունները կապաարգելափակեն 7 միլիարդ դոլարի իրանական ակտիվները Ջո Բայդենի վարչակազմի հետ խորհրդակցություններից հետո։

Ի պատասխան Բլինկենը հավատացրել է, որ ԱՄՆ-ը համաձայնություն չի տվել իրանական որևէ ակտիվի ապաարգելափակմանը, և մտադիր չի  դա անել ապագայում, եթե Իրանն ինքը որոշակի քայլեր չձեռնարկի։

«Մենք դա չենք անի։ Այս հաղորդագրությունները սուտ են։ Ինչպես մենք ասել ենք, եթե Իրանը վերադառնա միջուկային համաձայնագրի շրջանակներում իր պարտավորություններին, մենք ևս նույնը կանենք։ Դա իր մեջ կներառի նաև պատժամիջոցների թուլացումը՝ համաձայն համաձայնագրերի»,- ասել է նա։

 

Տաթև Ֆռանգյան