Արդյոք հայ բեռնափոխադրողները ադրբեջանական երկաթգիծը կնախընտրե՞ն վրացական ճանապարհներից․ բոլոր ճանապարհները դեպի Վրաստան են տանո՞ւմ․ Eurasianet

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Կան պնդումներ, թե Վրաստանը հանդիսանում է առևտրի ու մշակույթի կենտրոն, մի վայր, որտեղ հանդիպում են Արևելքն ու Արևմուտքը։ Սակայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև անցած աշնանը գրանցված պատերազմը խաթարել է այս հավասարման մեջ առևտրի մասը, գրում է Eurasianet-ը։

Հոդվածում նշվում է, որ ինչ 1991 թվականից այս 3 պետություններն անկախացել են Խորհրդային Միությունից, Վրաստանը դարձել է Հարավային Կովկասում առևտրային տարանցման գլխավոր ուղեկալ։

Հյուսիսային նեղ, լեռնային ճանապարհին հայկական բեռնատարների քարավանները հայտնվում են խցանման մեջ՝ փորձելով մուտք գործել Ռուսաստան: Արևելք-արևմուտք մայրուղու վրա բեռնատարները շարժվում են Թուրքիայից և Ադրբեջանից: Բեռնատար գնացքները սլանում են Վրաստանի տարածքով դեպի Սևծովյան նավահանգիստներ:
Վրաստանը դառնում է Չինաստանից Եվրոպա տարածվող ավելի ու ավելի ծանրաբեռնված երթևեկի կենտրոն:
Ըստ որոշ գնահատականների՝ յուրաքանչյուր մեկ միլիոն տոննա տարանցիկ բեռի դիմաց Վրաստանը ստանում է 5 միլիոն ԱՄՆ դոլարի հարկային եկամուտ:

«Տարեկան 10-ից 11 միլիոն տոննա բեռներ տարանցվում են Վրաստանով երկաթուղային ճանապարհով, և վեցից յոթ միլիոն տոննան փոխադրվում է ավտոմոբիլային ճանապարհով», – հայտնել է Թբիլիսիում հիմնված «Տրանսպորտային միջանցք» հետազոտական կենտրոնի ղեկավար Պաատա Ճագարեիշվիլին:

Որպես դարպաս Վրաստանի դերը սահմանվել է ինչպես քաղաքականության, այնպես էլ աշխարհագրության շնորհիվ: 1990-ականների սկզբին Ղարաբաղի շուրջ պատերազմի հետևանքով փակվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանը:
Սակայն շուտով Հարավային Կովկասում կարող է ստեղծվել ևս մեկ մեծ խաչմերուկ:

Անցած աշնանը 44 օր տևած մարտերի ընթացքում Ադրբեջանը վերահսկողություն ստացավ Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների մեծ մասի վրա: Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադարարը պահանջում է, որպեսզի Հայաստանն Ադրբեջանին հատկացնի իր տարածքով դեպի Նախիջևանի ինքնավար մարզ ճանապարհ, որը գտնվում է Հայաստանի, Թուրքիայի և Իրանի միջև: Այս ճանապարհը կապելու է Ադրբեջանն իր գլխավոր դաշնակից և հիմնական արտահանման շուկա հանդիսացող Թուրքիայի հետ, որը հայտարարել է երկաթուղային հաղորդակցություն կառուցելու ծրագրերի մասին: Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան երկաթուղային կապը, ըստ Բաքվի գնահատումների, կարժենա 434 միլիոն դոլար:

Սակայն  արդյոք հայ բեռնափոխադրողները վրացական ճանապարհը կնախընտրեն ադրբեջանական երկաթգծից, որի երկարությունը կլինի 500 կիլոմետր։

Ցորենը, որը Ռուսաստանից Հայաստան գլխավոր ներմուծվող ապրանքն է, գալիս է Ռուսաստանի սևծովյան շրջանից։ Եթե ՀՀ-ն անցնի երկաթգծի կիրառմանը, դա կնշանակի երկար շրջանցում կատարել դեպի արևելք, Կովկասյան լեռներով շարժվելով դեպի հարավ՝ Բաքու և այնուհետև պետք է շրջի ողջ Ադրբեջանով, հարավային Հայաստանով և Նախիջևանով մինչ Երևան հասնելը:

«Չեմ կարծում, որ Հայաստանից դեպի Ռուսաստան կարևոր արտահանողները, ինչպիսիք են օրինակ՝ կոնյակի արտահանողները, կանցնեն այսքան երկար ճանապարհ, երբ Վրաստանով շատ ավելի կարճ այլընտրանք կա», – ասել է Ճագարեիշվիլին:

Նշվում է, որ  «Թբիլիսին պետք է արագ շարժվի»՝  բարելավվի իր տարանցիկ ենթակառուցվածքները և ամրապնդի հարևանների հետ իր դիվանագիտական հարաբերությունները, որպեսզի համոզված լինեն, որ  Վրաստանը կպահպանի իր դիրքը որպես տարանցիկ կենտրոն:

 

Տաթև Ֆռանգյան