Քոչարյանին կուրացրել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ատելությունը․ սպանությունները մանկական խաղե՞ր են․ Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Factor TVհարցազրույցը «Իրավապաշտպան լրագրողներ՝ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանի հետ

-Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ՀՀ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Մարտի 1-ի դեպքերը մանկական վատ խաղեր են այն ամենի դիմաց, ինչ հիմա է կատարվում։ Մեջբերեմ «Ռազմական դրության ռեժիմը պահպանելու ողջ իմաստն այն է, որպեսզի իշխանությանը անվստահություն չհայտնեն»: Ըստ Ձեզ՝ արդյո՞ք այդպես է։

-Ես համաձայն չեմ այդ մտքի հետ։ Ես, տեսնելով այս, այսպես կոչված, ընդդիմության հանրահավաքները, հռետորաբանությունը, ասելիքը՝ շատ վտանգավոր տեքստերով, ձայնով, եթե նույնիսկ բռնություն չի ասվում, ապա ձայնը հենց բռնություն է հիշեցնում։ Անընդհատ զգացում է առաջացնում, որ անկանխատեսելի ինչ-որ բան կարող է տեղի ունենալ։

-Որտեղի՞ց է գալիս այդ զգացողությունը։

-Եթե լսում ես այդ հանրահավաքները, այդ կոչերը, այդ կեղծիքը, սուտը, ամեն ինչ՝ Մարտի 1-ից սկսած մինչև Հոկտեմբերի 27, Նիկոլ Փաշինյանի վրա է դրվում։ Մենք ապրել ենք այդ ժամանակները, ամեն ինչ գիտենք՝ ում համար է դա ասվում, իրենք իրենց են ուզում հավատացնել, երևի։ Հոկտեմբերի 27-ը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, և նա առնվազն պատասխանատվություն ունի Հոկտեմբերի 27-ի համար։ Շատերն ասում էին՝ դա դրսի ուժերն են և այլն, բայց մարդը եթե պատասխանատվություն ունի, ամենաքիչը պետք է հրաժարական տար, և ոչ թե նրա կողմնակիցները, համակիրներն այսօր դուրս գան և Հոկտեմբերի 27-ը բարդեն Նիկոլ Փաշինյանի վրա։ Նրա վրա այնքան բան կա, որ կարիք չկա ինչ-որ բան բարդելու։ Ուզում եմ ասել, որ այդ հանրահավաքների հռետորաբանությունից տեսնում եմ, թե ինչ ներքին ատելություն, թշնամանք է հորդում ուղղակի, ձայնի երանգները, սպառնալից տոները․․․

-Այսօր ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում, որ Ռոբերտ Քոչարյանը դա համեմատում է Մարտի 1-ի հետ և կարծում է, որ դրա համեմատ՝ Մարտի 1-ը մանկական խաղեր են։

-Ուղղակի այս մարդը չի վերահսկում իր խոսքը։ Մարտի 1-ին 10 մարդ է գնդակահարվել։ Ես չեմ լսել, որ Ռոբերտ Քոչարյանը երբևէ ցավակցել է այդ զոհերի համար։ Որքան հիշում եմ ոստիկանի՝ Համլետ Թադևոսյանի դեպքում ինչ-որ տեքստեր ասել է։ Ի՞նչ է նշանակում՝ մանկական խաղեր, այսինքն՝ այդ սպանությունները մանկական խաղե՞ր են։ Չգիտեմ, այդ անհարգալից վերաբերմունքը, որ մշտապես դրսևորվել է․․․ Ամեն ինչից հրաժարվել է, չէ՞, որ ինքը որևէ առնչություն ունի, բայց համեմատություններ ինչո՞ւ է անում, ինչո՞ւ է համեմատում՝ մանկական խաղեր են, մանկական խաղեր չեն։ Այդ ընտանիքները քանդվել են, սգի մեջ են, տառապել են, հետո ի՞նչ, որ ինքը չի տառապել։ Այդ տարրական հարգանքը պետք է լինի այդ ընտանիքների հանդեպ, էլ չեմ ասում՝ իր պատասխանատվությունը։ Ամբողջի համար պատասխանատվությունը կրում է ՀՀ նախագահը։ Դա եղել է իր օրոք։ Ի՞նչ է այսօր կատարվում, թող օրինակներ բերի։ Պատերա՞զմը նկատի ունի։ Իսկ ինքն ինչո՞վ է օգնել կամ իր շրջապատից որևէ մեկը։ Նիկոլ Փաշինյանի հանդեպ ատելությունը կուրացրել է։ Ձևակերպումները, որ արել է, անհարիր է այդպիսի համեմատություն անել։ Շատ վատ է, որ պատերազմն այդպես է ավարտվել, բայց դա միայն Փաշինյանի մեղքը չէ։ Ի՞նչ էր անում զինվորական վերնախավը։ Ամեն զինվորի համար պատասխանատու է զինվորական ղեկավարությունը, հենց շտաբը, որ ղեկավարում էր պատերազմը։ Ի՞նչ մանկական խաղերի մասին է խոսքը, եթե մենք տեսնում ենք գնդակահարության բեմադրություն իրենց կատարմամբ։ Դա սպառնալիք է, բնութադրում եմ որպես ահաբեկչություն։ Իրենք ահաբեկում են իշխանությանը, բայց, օրինակ, ես, երբ լսեցի, ինձ մոտ տագնապներ առաջացան, երեխաներ են ապրում այս քաղաքում։

-Ձեր կարծիքով՝ ի՞նչն էր դրդել իշխանությանը դիպուկահարներ տեղակայել Ազգային ժողովի մոտ։

-Պետք է ասեմ, որ ինձ դա էլ դուր չի գալիս։ Պետք չէ սրել, լարել իրավիճակը։ Կարող են այդ վախերը լինել սպառնալիքներից, գնդակահարության տեսարաններից հետո։ Իրենց թվում է, թե իրենք մենակ են այս քաղաքում՝ իշխանությունը և այս ընդդիմությունը։ Նրանք պիտի դիպուկահարներ դնեն, սրանք՝ գնդակահարեն։ Գնացեք, մի հատ տարածք գտեք ձեր համար, գնդակահարեք, բայց այստեղ մարդիկ են ապրում։ Բաղրամյան պողոտան փակ է, ամբողջ քաղաքը խցանված է, որ ի՞նչ անեք, մարդկանց գնդակահարե՞ք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան