Սա չափազանց վտանգավոր է․ շահարկում են՝ ով մեզ հետ է, բանակի կողքին է, ով՝ ոչ, բանակի դեմ է․ Հակոբ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ

-Այսօր հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը։ Քննարկվել է ներքաղաքական դրությունը։ Հանդիպումը կայանում է այսօր Փաշինյանի կազմակերպած մեծ հանրահավաքից առաջ։ Ազատե՞լ Օնիկ Գասպարյանին, թե ոչ՝ ընդհանուր հայտարարը ո՞ր դեպքում է հնարավոր։

-Կարծում եմ՝ քանի դեռ կան գործող կողմերը, միշտ կա հնարավորություն գալ ընդհանուր հայտարարի։ Հակառակ դեպքում, մենք կմտնենք չափազանց մեծ բախումնային իրավիճակ, որից չի շահի որևէ մեկը։ Ինչ մնում է կոնկրետ համաձայնությանը, ապա նախագահ – վարչապետ հանդիպման հանգամանքը ուշադրության է արժանանում դրանից որոշակի ժամանակ առաջ վարչապետի խոսնակի պարզաբանման ֆոնին, որը վերաբերվում էր հայտնի «Իսկանդերի» պատմությանը և վարչապետի հայտարարությանը։ Ինչպես հայտնի է՝ խոսնակը նշել էր, որ նաև Պուտինի հետ հեռախոսազրույցի և այլ դիտարկումների արդյունքում եզրահանգում է եղել, որ վարչապետին սխալ են զեկուցել։

-Դա իրավիճակ փոխո՞ղ հանգամանք է։

-Ես կարծում եմ՝ սա ինչ-որ զարգացում ենթադրող հանգամանք է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Գլխավոր շտաբի հայտարարությունը վարչապետի պաշտոնանկությանն առնչվող, հաջորդել էր հենց «Իսկանդերի» մասին հայտարարությանը և հիմա այն, որ տեղի է ունենում այսպիսի պարզաբանում, երբ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն է վերցնում իր վրա և փաստացի արձանագրում, որ ինքը սխալ է՝ զեկուցվողը ևս ունի պատասխանատվություն, եթե սխալ են զեկուցել։ Այս իմաստով Պեսկովի հայտարարությունը, որ Կրեմլը գոհ է Երևանի պարզաբանումից, թույլ է տալիս առնվազն մտածել, դիտարկել, որ այստեղ կարող է լինել ԳՇ-ի շուրջ իրավիճակը հանգուցալուծելուն օգնող հանգամանք։ Կարծում եմ՝ որևէ մեկը Հայաստանում հազիվ թե կասկած ունենա, որ Հայաստանի բարձրաստիճան զինվորականության այսպիսի քայլի մեջ կարող է զգալի լինել նաև ՌԴ-ի վերաբերմունքի խնդիրը՝ ՀՀ-ի անվտանգային համակարգը գրեթե ամբողջությամբ կախված է ՌԴ-ից և հազիվ թե հայ գեներալները անեին ՌԴ-ի համար անակնկալ հայտարարություն։

-«Իսկանդերի» շուրջ պատմությունը պետք է որ ինչ-ինչ ենթադրությունների տեղիք տա, բացահայտի կարևոր մի բան։ Ինչպե՞ս է հնարավոր վարչապետին սխալ բան զեկուցել ռազմական կարևորություն ունեցող հնարավոր գործողության կամ այդքան կարևոր զենքի գործածման հարցով, հարց է առաջանում՝ իսկ գուցե շատ բա՞ն է սխալ զեկուցվել։ Դուք բարձրացրիք զեկուցվողի պատասխանատվության հարցը, իսկ զեկուցողի՞։

-Եթե սխալ է զեկուցվում վարչապետը, այստեղ նաև նրա պատասխանատվությունը կա, թե ինչպիսի միջավայր է ձևավորել։

-Հիմա հարցին նայենք մյուս՝ զեկուցողների կողմից։

-Այո, այդ հարցն առաջանում է։ Այսինքն՝ էլ ինչ հարցերում են եղել զեկուցումները սխալ։ Առաջին հերթին առաջանում է հարց՝ ո՞վ է սխալ զեկուցել, հատկապես՝ ո՞ւմ նկատի ունի վարչապետի խոսնակը կամ վարչապետը, երբ խոսում է այդ մասին։  Ես ավելի հակված եմ նրան, որ ոչ թե այստեղ սխալ զեկուցելու խնդիր կա, այլ պարզապես քաղաքական իրավիճակի, որից ելնելով Երևանն իր վրա է վերցնում որոշակի պատասխանատվություն՝ տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը, և դրա դիմաց ՌԴ-ն համաձայնվում է  նպաստել Հայաստանում իրավիճակի լիցքաթափմանը, ավելի կոնկրետ ասեմ՝ հետ քաշել գեներալիտետին քաղաքական զարգացումներում ավելի խորամուխ լինելու հեռանկարից։ Այսինքն՝ սա կարող է լինել հենց դա, պարզապես պարզաբանումը և պատասխանատվությունը վերցնելով սխալ զեկուցելու իմաստով։

-Այսօր հնարավո՞ր է կանխատեսել՝ ներքաղաքական զարգացումներն ուր կտանեն։ Տարբերակներից մեկն է՝ նախագահը երկրորդ անգամ չստորագրի Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության նախագիծը և ՍԴ ուղարկի։ Նախագահի դիրքորոշումը պայմանավորվեց հետևյալով, որ քաղաքական ուժերը իրենք լուծեն ներքաղաքական ճգնաժամը։

-Հասկանալի է, որ խնդիրը Գխլավոր շտաբի պետին փոխելը չէ, բայց քանի որ ԳՇ-ն իր հայտարարությամբ ակնհայտ քաղաքական դիրքավորում է ստանձնել, այստեղ կա լուրջ խնդիր՝ նախ այդ դիրքավորման հարցն է պետք լուծել։ Եթե դա չլուծվի, ինքը փաստացի շարունակում է մնալ ական քաղաքական դաշտում, որը կարող է ցանկացած իրավիճակում պայթել, այսինքն՝ շարունակում է դեստրուկտիվ դերակատարումը։ Պետք է լուծվի բանակը քաղաքական դիրքից հեռացնելու և բարձրացնելու հարցը։ Կարծում եմ՝ իրավիճակի հանգուցալուծումը կախված է այս հարցի լուծումը։

Դժվար եմ պատկերացնում Օնիկ Գասպարյանի և վարչապետի աշխատանքի համատեղումը, եթե հնչել են փոխադարձ հրաժարականի պահանջները։ Խնդիրն այն չէ, որ վարչապետ Փաշինյանը չի ուզում հրաժարական տալ, ի վերջո՝ «վարչապետ Փաշինյան» գործոնի հետևում կա շոշափելի հանրային դիրքորոշում և աջակցություն։ Հետևաբար, խնդիրն այդ գործոնն է, որը չի վերանում Փաշինյանի հրաժարականով։ Հակառակը, այնտեղ կարող են տրամադրություններ խմորվել, որոնք բարձրացնեն իրավիճակի զարգացման անկանխատեսելիությունը։ ԳՇ-ի՝ քայլ կատարած ղեկավարությունը պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի՝ դուրս գալու քաղաքական դիրքից։

Զինվորականությունը պետք է վեր կանգնի քաղաքական պրոցեսներից և թույլ չտա, որ բանակը շահարկվի այդ պրոցեսներում։ Ինչ ենք տեսնում՝ կա շարժում «Կանգնենք բանակի կողքին»․ սա ասող մարդիկ արդյո՞ք պատկերացնում են՝ ինչ սպառնալիք նշաձողեր են սահմանում հանրային կյանքի համար։ Մարդիկ, ովքեր համարում են՝ Գլխավոր շտաբի հրամկազմը պիտի չաներ այդպիսի հայտարարություն, հանձն առնո՞ւմ եմ գնահատել, որ այդ մարդիկ բանակի կողքին չե՞ն։

-Ավելին՝ դավաճաններ են որակում այդ մարդկանց։

-Սա սարսափելի և չափազանց վտանգավոր հանագմանք է։ Եվ նաև սա նկատի ունեմ ասելով, որ Գլխավոր շտաբի հայտարարությունը չափազանց սխալ էր այս տեսանկյունից։ Մի տարօրինակ բան ասեմ՝ եթե Գլխավոր շտաբը վերցներ, գնար ռազմական հեղաշրջում իրականացներ, ասեր՝ վե՛րջ, ես եմ որոշում այլևս հետագա ընթացքը երկրի և ուրիշ ոչ մի քաղաքական ուժ, նույնիսկ սա կարող էր հասկանալի լիներ, քան այն, որ ԳՇ-ն անում է մի հայտարարություն, երբ Զինուժը հայտնվում է  քաղաքական որևէ ճամբարում և քաղաքական որևէ ճամբար ստանում է սա շահարկելու հնարավորություն։ Եվ տեսնում ենք՝ ինչպես են փորձում խաղարկել՝ «Ով մեզ հետ է բանակի կողքին է, ով մեզ հետ չէ, բանակի կողքին չէ»։ Սա չափազանց վտանգավոր է և պետք է թույլ չտալ սա։ ԳՇ-ն պետք է պատասխանատվություն ունենա էս շահարկումը մեկընդմիշտ արգելակելու և թույլ չտալու, որ բանակը դառնա քաղաքական խաղալիք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան