Բենզինի ու դիզելի հարկերի բարձրացումը ներկրողների համար նաև սեփական եկամուտներն ավելացնելու նոր հնարավորություն է

Լուրեր

12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 20:28
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին
12.12.2024 | 20:13
Ինչո՞ւ է բուսաբանական այգու երկայնքով քարե պարիսպ կառուցվում․ ահազանգ
12.12.2024 | 20:00
Կոլապս սպասվում է նաև Ալիևի ռեժիմին, ինչպես Ասադի դինաստիան ողբերգական ավարտ ունեցավ․ Հրաչյա Արզումանյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բենզինի և դիզելային վառելիքի, ինչպես նաև մնացած էներգակիրների թանկացումը, որպես կանոն, ընդհանուր տնտեսությունում հանգեցնում է շղթայական գնաճի: Մինչև այս տարվա սկիզբը, Հայաստանում բենզինը և դիզելային վառելիքը թանկանում էին նավթի միջազգային գների բարձրացմամբ պայմանավորված: Սակայն 2017 թվականի վերջից Հայաստանում վաճառվող բենզինը սկսեց թանկանալ, քանի որ 2018-ի հունվարի 1-ից ուժի մեջ էին մտնելու Հարկային նոր օրենսգրքի կարգավորումները: Ըստ այդմ, բենզինի ակցիզային հարկը 25 հազար դրամից դարձավ 40 հազար դրամ (1 տոննայի հաշվարկով), իսկ դիզելային վառելիքի դեպքում ակցիզային հարկը 35 հազարից իջեցվեց 13 հազարի (1 տոննայի հաշվարկով), բայց միևնույն ժամանակ այդ ապրանքատեսակի ներկրումը և վաճառքը այլևս պետք է գանձվի ավելացված արժեքի հարկով: Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը դիզելային վառելիքի ներկրումը և վաճառքն ազատված էր ԱԱՀ-ից:

Ինչպիսի կառուցվածք ունի մեկ լիտր բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գինը: Այս հարցը ներկա իրավիճակում թերևս առավել քան ակտուալ է:

Բենզինի միջինացված գինը՝ պրեմիում և ռեգուլյար տեսակների համադրությամբ,  կազմում է 450 դրամ մեկ լիտրի դիմաց, դիզելի գինը նախկինում 40-50 դրամով ցածր էր, բայց հունվարի 1-ի թանկացումներից հետո հավասարվել է:

 ՀՀ պետական եկամուտների կոմիտեից Factor.am-ի հարցմանն ի պատասխան տրամադրված տվյալներով  2017թ. ընթացքում Հայաստան է ներմուծվել 142 հազար 213,3 տոննա բենզին, որի մաքսային արժեքը կազմել է 45 միլիարդ 697,3 միլիոն դրամ, իսկ դիզելային վառելիքի ներկրման ծավալները կազմել են 138 հազար 929,4 տոննա՝ 44 միլիարդ 17,9 միլիոն դրամ մաքսային արժեքով: Նշենք, որ մաքսային արժեքը իր մեջ ներառում է ապրանքի գնման գինը և մինչև Հայաստանի սահման բեռնախոխադրման արժեքը:

Ըստ այդմ, ստացվում է, որ Հայաստան ներկրված 1 տոննա բենզինի գնման և մինչև Այրում կայարան տեղափոխման համար վճարվել է 321 հազար 300 դրամ կամ մոտ 670 դոլար, դիզելի դեպքում այդ ցուցանիշը կազմում է  316 հազար 800 դրամ  կամ 660 դոլար: Ամեն տոննայի համար հաշվարկվում է ակցիզայի հարկ՝ բենզինի դեպքում 40 հազար դրամ, դիզելի պարագայում 13 հազար դրամ: 

Դիզելի դեպքում 1 տոննայի ԱԱՀ-ն կկազմի 63 հազար 360 դրամ, եթե դրան ավելացնենք նաև ակցիզը, ապա 1 տոննայի հաշվարկով դիզելի անուղղակի հարկերը կկազմեն 76 հազար 360  դրամ, մինչև այս տարվա սկիզբը այդ ցուցանիշը եղել է 35 հազար դրամ: Այսինքն, մեկ տոննա դիզելի հարկային բեռն ավելացել է 41 հազար 360 դրամով: Ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի փաստաթղթերում բերված տվյալների, Հայաստան ներկրված դիզելի 1 տոննան կշռում է 1195-ից 1210 լիտր: Միջինացված դիզելի 1 լիտրում հարկային բեռը կազմում է 63,6 դրամ,  մինչդեռ նախկինում այդ ցուցանիշը եղել է 29,1 դրամ: Այսպիսով՝  օրենսդրության փոփոխության արդյունքում մեկ լիտրում հարկային բեռն ավելացել է 34,5 դրամով:

Բենզինի դեպքում իրավիճակն ավելի լուրջ է: 1 տոննա բենզինի ԱԱՀ-ն՝ ստանդարտ 20 տոկոս դրույքաչափով,  կազմում է 64 դրամ 260: Եթե դրան ավելացնենք 40 հազար դրամ ակցիզային հարկը, ապա ԱԱՀ+ակցիզային հարկ հանրագումարը ստացվում է 104 հազար 260 դրամ: Հարկային օրենսգրքի համաձայն՝  բենզինի 1 տոննայի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հանրագումարը 135 հազար դրամից (մինչև 2018 թվականի հունվարի 1-ը 120 հազար դրամից) ցածր չի կարող լինել: Եթե այդ երկու հարկատեսակների հանրագումարը Հարկային օրենսգրքով նախատեսված չափից ցածր է, ապա ԱԱՀ-ն, ըստ այդմ, ավելացվում է: Ասել կուզի, այս տարվա սկզբից 1 տոննա բենզինի ԱԱՀ-ն 85 հազար դրամից պակաս չի կարող լինել, անկախ նրանից, թե այդ ապրանքի մաքսային արժեքը որքան է կազմում: 

ՀՀ ՏՄՊՊՀ-ի փաստաթղթերի համաձայն՝ Հայաստան ներկրվող բենզինի 1 տոննան կազմում է 1320-ից 1335 լիտր: Ստացվում է, որ 1 լիտր բենզինի արժեքի մեջ ներկայումս հարկերը կազմում են առնվազն 101,5 դրամ:

Բենզինի և դիզելի գնի մեջ անհրաժեշտ է ներառել նաև Այրում կայարանից տեղափոխման ծախսը: Մասնավորապես, Այրումից մինչև Երևան երկաթգծով 295 կիլոմետր է: Հարավկովկասյան երկաթուղիների հրապարակած սակագների համաձայն՝ 1 տոննա նավթամթերքը մինչև 300 կիլոմտր բեռնափոխադրելու համար 1 տոննայի համար գանձվում է 29,27 շվեցարական ֆրանկ, որը  կազմում է մոտ 15 հազար դրամ: 

Ստացվում է՝ բենզինի դեպքում Հայաստանի ներսում բեռնափոխադրման արժեքը 1 լիտրի հաշվարկով կազմում 11,3 դրամ, դիզելի դեպքում՝ 12,5 դրամ:

Այսպիսով, 1 լիտր բենզինի 450  դրամից՝

  1. 241,5 դրամը գնման և մինչև Հայաստանի սահման տեղափոխման գինն է:
  2. 101,5 դրամը ԱԱՀ-ն և ակցիզային հարկն է
  3. 11,3 դրամը Հայաստանի ներսում բեռնափոխադրման ծախսն է
  4. 95,7 դրամը պահեստավորման, դիստրիբուցիայի ծախսն ու եկամտի մարժան է:

Մինչև հարկային բեռի ավելացումը, երբ բենզինի 1 լիտրի մանրածախ միջին գինը կազմում էր 390 դրամ,  պատկերն այսպիսին է եղել.

  1. 241,5 դրամ՝ գնման և մինչև Հայաստանի սահման տեղափոխման գին,
  2. 90,2 դրամ՝ ԱԱՀ և ակցիզային հարկ,
  3. 11,3 դրամ՝ Հայաստանի ներսում բեռնափոխադրման ծախս,
  4. 47 դրամը՝ պահեստավորման, դիստրիբուցիայի ծախս և եկամտի մարժա:

Դիզելի դեպքում ներկայումս  1 լիտրի մանրածախ միջին 450 դրամ գինը հետևյալ բացվածքն ունի.

  1. 264 դրամ՝ գնման և մինչև Հայաստանի սահման տեղափոխման գին,
  2. 63,6 դրամ՝ ԱԱՀ-ն և ակցիզային հարկ,
  3. 12,5 դրամ՝ Հայաստանի ներսում բեռնափոխադրման ծախս,
  4. 109,9 դրամ՝ պահեստավորման, դիստրիբուցիայի ծախս և եկամտի մարժա:

Նախկինում, երբ դիզելի 1 լիտրի մանրածախ միջին գինը եղել է 360 դրամ, դրա բացվածքն այսպիսինն է եղել.

  1. 264 դրամ՝ գնման և մինչև Հայաստանի սահման տեղափոխման գին,
  2. 29,2 դրամ՝  ակցիզային հարկ,
  3. 12,5 դրամ՝ Հայաստանի ներսում բեռնափոխադրման ծախս,
  4. 54,3 դրամ՝ պահեստավորման, դիստրիբուցիայի ծախս և եկամտի մարժա:

Այսինքն, կասկածից վեր է, որ ներկա գների պայմաններում բենզին և դիզել ներկրող ընկերությունների եկամտի մարժան կտրուկ մեծացել է: Ասել կուզի՝ ներկրողները հարկային բեռի բարձրացման առիթը բաց չեն թողել՝ սեփական եկամուտներն ավելացնելու համար:  Նախկինում բենզին և դիզել ներկրողներն, իրենց եկամտի մարժան բարձրացնելու համար որպես գործիք օգտագործում էին նավթի միջազգային գները: Դրանց բարձրացման դեպքում Հայաստանում բենզինը և դիզելը անմիջապես թանկանում էին: Իսկ նավթի միջազգային գների իջեցման դեպքում, Հայաստանում ոչ մի փոփոխություն տեղի չէր ունենում:

Իսկ այս վիճակի պատճառն այն է, որ բենզինի և դիզելի ներկրումն, ինչպես բազմաթիվ այլ ապրանքների դեպքում, Հայաստանում մենաշնորհային է: Մրցակցություն, որպես այդպիսին,  գոյություն չունի: Բենզին և դիզել ներկրելու մենաշնորհը՝ մոտ 80 տոկոսը,  պատկանում է ՀՀ բարձրագույն իշխանության  մերձավոր մեկ օլիգարխի, մնացած 20 տոկոսը  բաժանվում է ևս երկու-երեքը ներկրողների միջև: 

 

Վահան Հարությունյան