Ո՞ւմ համար են ձևավորվում վարչապետի ենթակայության Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն

Լուրեր

12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թեև դեռ պաշտոնապես չի հայտարարվել, թե ով է լինելու Հայաստանի վարչապետը ապրիլից հետո, սակայն շրջանառության մեջ դրվող օրենսդրական մի շարք փոփոխություններով արդեն իսկ ամեն ինչ արվում է երկրի ապագա վարչապետին առավելագույն իշխանությամբ և լիազորություններով օժտելու համար:

Այսպես՝ Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրինագծի ընդունման դեպքում երկրի կարևորագույն գերատեսչությունները՝ ի դեմս ուժային չորս կառույցների, այսուհետ լինելու են բացառապես մեկ հոգու՝ վարչապետի ենթակայության ներքո:

Մինչ այս կառավարությանն առընթեր մարմնի կարգավիճակ ունեցող ուժային կառույցների համար կստեղծվի նոր «Վարչապետին ենթակա մարմնի» կարգավիճակ:

Նոր օրինագծով՝ «վարչապետի ենթակայության մարմինները լինելու են Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը, Պետական պահպանության ծառայությունը և Պետական վերահսկողական ծառայությունը:

Այսպիսով՝ եթե նախկինում ունեինք կառավարությանը հաշվետու ուժային կառույցներ, այսուհետ ունենալու ենք մեկ անձի՝ վարչապետին հաշվետու ուժայիններ:

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ այս փոփոխությունները փաստում են այն մասին, որ նախագահ Սերժ Սարգսյանը վերջնական որոշում է կայացրել ստանձնել վարչապետի պաշտոնը:

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, սակայն, ընդգծում է՝ այսպես թե այնպես, ուժային կառույցներն արդեն 10 տարի է՝ ենթարկվում են Սերժ Սարգսյանին և այս օրինագծով առաջարկվող փոփոխությամբ, ըստ էության, ոչինչ չի փոխվելու:

ԱԱԾ նախկին պետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը ևս նկատում է այժմ օրինականացվում է այն, ինչը փաստացի գոյություն է ունեցել:

Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը, առաջարկվող փոփոխությունները բացատրում է հետևյալ կերպ. «Կառավարությանն առնընթեր մարմիններն այլևս գոյություն ունենալ չեն կարող, Սահամանդրությամբ ասվում է, որ պետական կառավարման մարմինների համակարգը բաղկացած է նախարարություններից, վարչապետին, կառավարությանը և նախարարներին ենթակա մարմիններից: Հստակ այդ օրենքը սահմանում է, թե վարչապետին ենթակա ինչպիսին մարմիններ պիտի գործեն, կառավարության ենթակա ինչպիսի մարմիններ կարող են գործել: Անկախ ամեն հանգամանքից վարչապետն է քաղաքական պատասխանատվություն կրում ուժային մարմինների գործունեության համար, անձնավորված քաղաքական պատասխանատվություն է կրում, մյուս դեպքում՝ կառավարությունն է կրում: Իսկ էն դեպքում, երբ դրանք նախարարության կառուցվածքում են, նախարարներն են կրում: Սրանով են պայմանավորված այդ բաժանումները: Նույնիսկ պառլամենտական երկրներ կան, որտեղ վարչապետը միաժամանակ ներքին գործերի նախարար է կամ արտաքին գործերի նախարար, այսինքն՝ այն երկրներում, որտեղ թույլատրվում է նման համատեղումը, կարող ենք հանդիպել անգամ այդ երևույթներին»:

Ստացվում է, որ կառավարման նախագահական համակարգից անցումը խորհրդարանական համակարգի, ըստ էության, ոչինչ չի փոխում և նախագահի այսօրվա լիազորություններն առավել ընդլայնված ու օրենքով ամրագրված՝ ացնելու են ապագա վարչապետին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան