ԼՂ պատերազմից 3 ամիս անց․ ի՞նչ հարցեր չեն լուծել Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը․ Թոմաս դե Վաալ

Լուրեր

17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը զեկույց է հրապարակել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Վերջինս զեկույցում անդրադարձել է դիվանագիտական, քաղաքական, տնտեսական և հումանիտար խնդիրներին, որոնք չեն լուծվել 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո:

Տարածքների համար պատերազմն ավարտվել է երեք ամիս առաջ, հաղթողները տեղերով փոխվել են, սակայն հակամարտությունն ավարտված չէ. ադրբեջանցիների և հայերի միջև թշնամանքը շարունակվում է, իսկ Ռուսաստանը կանգնած է դժվար ընտրության առջև: BBC- ի ռուսական ծառայությունը ներկայացրել է զեկույցի հիմնական թեզերը:

Հրադադար, բայց ոչ կայուն խաղաղություն

Լեռնային Ղարաբաղում 44 օր շարունակված պատերազմն ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ։

Ադրբեջանը վերադարձրեց Ղարաբաղի շուրջ 7 շրջաններն ու Լեռնային Ղարաբաղի զբաղեցրած տարածքների մեկ երրորդը, եթե այն դիտարկենք Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններով։

Սա կարճ փաստաթուղթ է, որը գրեթե ոչ մի մանրամասնություն չի պարունակում և դրա բազմաթիվ կողմեր մեկնաբանվում են արմատապես հակառակ եղանակով։ Օրինակ ՝ համաձայնագրով նախատեսված էր հայկական զինված ուժերի դուրսբերումը: Սակայն արդյոք այս կետի պահանջները կատարվա՞ծ են: Այս հարցին Բաքվում և Երևանում այլ կերպ են պատասխանում:

Հայկական կողմը կարծում է, որ այս կետը վերաբերում էր միայն Ադրբեջանին վերադարձված տարածքներին՝ Ղարաբաղի շուրջ յոթ շրջաններին:

Ադրբեջանը, սակայն, պնդում է, որ այժմ Հայաստանից ժամանած զինվորները պետք է լքեն Ղարաբաղի այն հատվածը, որը մնացել է Հայաստանի վերահսկողության տակ, և նույնիսկ Հայաստանի կառավարության անդամները պետք է Բաքվից թույլտվություն խնդրեն այդ տարածքներ այցելելու համար։

Երկու կողմի համար էլ սա սկզբունքային հարց է և գրեթե հույս չկա , որ բոլոր կողմերին բավարարող որոշում կկայացվի։

Պատերազմն ավարտվել է, իսկ գերիները մնացել են

Ալիևի, Փաշինյանի և Պուտինի մասնակցությամբ եռակողմ հայտարարության  կետերից մեկը եղել է ռազմագերիների ու զոհերի աճյունների վերադարձը. 3 ամիս անց այս հարցը դեռևս մնում է ցավոտ խնդիր։

Տասնյակ, իսկ որոշ գնահատականների համաձայն՝ ավելի քան 100 հայ գերի շարունակում է մնալ Ադրբեջանում, անհայտ թվով ադրբեջանցի գերիներ են մնում նաև հայկական կողմում։

Ավելին, ավելի քան 60 հայ գերեվարվել էր արդեն պատերազմի ավարտից հետո, և Բաքուն ցանկանում է նրանց դատել որպես հանցագործներ, այլ ոչ թե վերադարձնել որպես ռազմագերիներ։

ՄԱԿ-ը դատապարտել է բանտարկյալների վերադարձի ձգձգումն ու կողմերին կոչ արել անհապաղ վերադարձնել նրանց, ինչպես սահմանված է պատերազմի կանոնները կարգավորող Ժնևի կոնվենցիայով:

Թուրքիայի ու Ռուսաստանի միջև

Նոյեմբերի 10-ի հայտարարությունը ոչ մի կերպ չի կարգավորում Թուրքիայի դերակատարությունը Ղարաբաղում, սակայն վերջին տարվա ընթացքում նա դարձել է տարածաշրջանային գործընթացների գլխավոր դերակատարը։

Թուրքական ռազմական տեխնիկան՝ առաջին հերթին հարվածային անօդաչուները, կարևոր դերակատարություն են ունեցել մարտի դաշտում Ադրբեջանի հաղթանակի հարցում։

Սակայն Անկարան նույնպես հավակնում է մասնակցել դիվանագիտական գործընթացներին ՝ սուր քննադատության ենթարկելով ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը տարիներ շարունակ վարել է Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացը:

Այս պահին Թուրքիան միայն սահմանափակ դեր է ստացել Աղդամի մոտակայքում Ռուսաստանի հետ համատեղ դիտարկման կենտրոնում: Ռուսաստանի հետ պայմանագրի համաձայն՝ թուրքական զինուժը չի լքում կենտրոնը և դիտարկում է հրադադարի ռեժիմի պահպանում անօդաչու թռչող սարքերի օգնությամբ:

Հուշարձանների ճակատագիրը

Երկու ազգերի թշնամանքն արտահայտվում է նաև պատմական վեճերում: Պատերազմի հետևանքով միջնադարյան շատ հայկական հուշարձաններ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Ղարաբաղի հյուսիսում գտնվող Դադիվանքը վերցվել է Ռուսաստանի խաղաղապահների պաշտպանության տակ, սակայն քրիստոնեական այլ հուշարձանների ճակատագիրը անհանգստացնում է ինչպես հայ, այնպես էլ ռուս մշակութային գործիչներին:

ՌԴ առջև ծառացած մարտահրավերները

Ռուս խաղաղապահների 5-ամյա մանդատը ենթադրում է խաղաղության պահպանում, սակայն գործնականում շուրջ 2000 խաղաղապահները զբավում են ավելի լայն շրջանակի խնդիրներով՝ ենթակառուցվածքների վերակառուցումից մինչև փախստականներին օգնելով։

Հայերի վերահսկողության տակ մնացած Լեռնային Ղարաբաղի խնդիրների լուծումը պահանջում է սերտ համագործակցություն չճանաչված ԼՂՀ քաղաքական ղեկավարության հետ: Սակայն ԼՂՀ առաջին դեմքերը Բաքվում հայտնվել են հետախուզման մեջ և այնտեղ համարվում են հանցագործներ:

Եռակողմ հայտարարության համաձայն՝ խաղաղապահները տեղակայվել են Ղարաբաղում հինգ տարի ժամկետով ՝ այս ժամկետը ևս հինգ տարով երկարացնելու հնարավորությամբ ՝ երկու կողմերի համաձայնությամբ: Որպեսզի Ադրբեջանը չխանգարի մանդատի երկարաձգմանը, խաղաղապահները պետք է շարունակեն աշխատել Ղարաբաղի հայաբնակ հատվածում ՝ առանց Բաքվում զայրույթ առաջացնելու:

Միջազգային դիվանագիտության խնդիրները

ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը համանախագահում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, պատերազմից առաջ Ղարաբաղի հարցով բանակցությունների հիմնական միջազգային հարթակն էր:

Այս շրջանակներում էր, որ պետք է լուծվեր անպատասխան մնացած հարցը. ի՞նչ է լինելու Լեռնային Ղարաբաղի հայաբնակ հատվածի ճակատագիրը: Վերջին շրջանում Ադրբեջանը պնդում է, որ ԼՂՀ-ն պետք է մտնի Ադրբեջանի կազմի մեջ ՝ առանց որևէ ինքնավարության: Հայաստանում կոչ են անում ճանաչել այն որպես անկախ հանրապետություն:

Ռուսաստանը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի իր աշխատանքը: Բայց դրա իրական ազդեցությունը հակամարտության կողմերի վրա դժվար է գնահատել. զինադադարը ձեռք է բերվել առանց Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, իսկ Ղարաբաղում խաղաղապահները բացառապես ռուսաստանցիներ են:

Ավելին, Ադրբեջանը Ֆրանսիայի դիրքորոշումը համարում է հայամետ և չի տեսնում նրան որպես չեզոք միջնորդի դերում: ԱՄՆ-ն ավելի շատ հարգանքի է արժանանում, սակայն վերջին տարիներին ԱՄՆ Պետդեպարտամենտը ավելի քիչ է հետաքրքրվում Հարավային Կովկասով:

Ի՞նչ կարող է անել Եվրոպան

Ղարաբաղում հիմնական հումանիտար խնդիրները ենթակառուցվածքների վերականգնումն ու փախստականների վերադարձն է: Ավելին, հակամարտությունը երբեք չի լուծվի առանց իրական հաշտեցման և երկխոսության երկու երկրների ժողովուրդների միջև:

Այս երկու խնդիրներն էլ, ինչպես տնտեսական օգնությունը, այնպես էլ խաղաղապահության և քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունը, պահանջում են լուրջ և երկարաժամկետ մասնակցություն եվրոպական գերտերությունների, եվրոպական կառույցների և ԵՄ-ի կողմից, գրել է Դե Վաալը:

 

Տաթև Ֆռանգյան