Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվածները կզրկվեն գյուղատնտեսական հողերից. ո՞րն  է պետության իրական նպատակը

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել և առաջիկայում խորհրդարանի հաստատմանը կներկայացնի «Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» վիճահարույց մի օրինագիծ, որով Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված յուրաքանչյուր անձ կզրկվի իր սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողից:

Առաջարկվող փոփոխություններով՝ վերը նշված անձինք պարտավորվելու են մեկ տարվա ընթացքում օտարել իրենց սեփականությունը համարվող հողը, հակառակ դեպքում համայնքի ղեկավարի դիմումի հիման վրա կայացված դատարանի վճռով տեղի կունենա հարկադիր վաճառք կամ հողը կհամարվի պետական սեփականություն՝ նախկին սեփականատիրոջը փոխհատուցում տալու պայմանով:

ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ Անահիտ Անտոնյանը օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը հիմնավորում է առկա իրավական բացթողումներով:

«Ունենք մի իրավիճակ, երբ գյուղատնտեսական նշանակության հող անձը ձեռք է բերում իր կարգավիճակից ելնելով, տրամաբանական է՝ եթե կարգավիճակը կորցնում է, պետք է առաջանա որոշակի իրավական հետևանք, այսինքն՝ օրենքը պետք է կարգավորեր, թե ինչ է լինում բոլոր այն դեպքերում, երբ անձը քաղաքացի լինելով կամ հատուկ կացության կարգավիճակ ունենալով՝ ձեռք է բերում հող, սակայն հետագայում կորցնում է իր քաղաքացիությունը կամ հատուկ կարգավիճակը, հողի կարգավիճակն էլ մնում է անորոշ», – Factor.am- ին ասում է Արդարադատության նախարարության աշխատակիցը:

Նախարարության պաշտոնյան համարում է, որ օրենսդիրը պարտավոր է շտկել իրավական բացթողումները, որոնք ի հայտ են գալիս ժամանակի ընթացքում:

«Այս դեպքում խնդիր էր առաջանում, թե ինչ է լինելու այդ հողերի ճակատագիրը, եթե սեփականատերը քաղաքացիությունը կորցրել է, Հայաստանում չի, հողերը մնում են անմշակ, կառուցակարգ է տրված, որ հողն ուղղակի հարկադիր կարգով օտարվի կամ անցնի համայնքի սեփականությանը, իսկ երբ անցնի համայքնի սեփականության, բնականաբար, համապատասխան իրավասություն ունեցող կառավարման մարմինը կզբաղվի նաև այդ հողի մշակմամբ: Ճիշտ տիրապետման լիազորություն կիրականացնի»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:

Անտոնյանը ծանոթ է այն մտահոգություններին, որ գյուղատնտեսական նշանակության հողերը կվերցվեն և կվաճառվեն օլիգարխներին, սակայն չի կիսում դրանք, ավելին՝ կարծում է, որ պետությունն այդ առումով այլ նպատակ է հետապնդում. «Պետությունն էլ ամեն կերպ շահագրգռում է անձին, որպեսզի նա մնա Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձ և օգտվի սեփականության իրավունքից»:

Փաստաբան Նորայր Նորիկյանը մինչդեռ պնդում է՝ նախատեսված փոփոխությամբ խախտվում է Սահմանադրությունը:

«Ստեղծվելու է մի իրավիճակ, երբ օրենքի ուժով խլվելու է նրանցից սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասերը: Այս պայմաններում կարծում եմ, որ կոպտորեն խախտվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ Սահմանադրությամբ ամրագրված սեփականությունը տնօրինելու իրավունքը»,- նշում է փաստաբանը՝ շարունակելով.«Եթե հիմա Իրանի կամ Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձը կփորձի Հայաստանի Հանրապետությունում սեփականություն ձեռք բերել, ես էլ կասեմ, որ նա չունի Սահմանադրությամբ ամրգրված իրավունք՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, բայց այդ բացառությունները ո՞ր դեպքում պետք է գործեն: Մեր կառավարությունը, այդ բացառությունը պետք է գործադրեր Հայաստանի քաղաքացիությունը կորցրած անձանց նկատմամբ»:

Նորիկյանը համոզված է, որ այս փոփոխությունները պայմանավորված են քաղաքական որոշմամբ, որի արդյունքում հողային ֆոնդի զգալի մասը հայտնվելու է սահմանափակ թվով մարդկանց տիրապետության տակ:

«Այդ հողամասերին կարող են տիրանալ մարդիկ, ովքեր այսօր տիրապետում են ահռելի նյութական ռեսուրսների և չի բացառվում, որ այս քաղաքականության գործադրման արդյունքում 10-20 տարի հետո Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողային ֆոնդի գերակշռող մասը հայտնվի մի քանի մարդկանց ձեռքում, իսկ ամբողջ գյուղացիությունը կդառնա ճորտ»,- ասում է փաստաբանը, ապա հավելում. «Դո՛ւք պետք է մոտիվացնեք գյուղացուն, որ սկսի մշակել իր հողը, բայց քանի որ դուք ստեղծել եք պայմաններ, որ Հայաստանի Հանրապետություն հացահատիկ ներկրելն ավելի ձեռնտու է, քան հացահատիկ արտադրելը, հետևաբար եթե ձեր վարած անմխիթար քաղաքականության հետևանքով գյուղացին զրկվել է հող մշակելու իրավունքից, դա դեռ չի նշանակում, որ մի հատ էլ պետք է խլեք այդ հողամասը գյուղացուց: Կան չէ՞ բազմաթիվ հայեր, որոնք գնում, դառնում են Ռուսաստանի քաղաքացի հետո փոշմանում են, զղջում և փորձում են հետ վերադառնալ, մենք զրկե՞նք այդ մարդկանց հողից»:

Չնայած օրինագիծը դեռ խորհրդարանում քննարկման չի դրվելու ու Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը մանրամասն ծանոթ չի օրինագծին, բայց հնչող մտահոգությունների հետ կապված լուծում տեսնում է. «Բացառություն սահմանել այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք նախկինում եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Ես չեմ պնդում սա, բայց եթե կան իրավական լուծումներ Սահմանադրությունը բավական ճկուն է և կարող է այդ խնդիրներն ըստ էության լուծել: Քաղաքացին պետք է իրավունք ունենա իր հողը ողջամիտ ժամկետում վաճառել, նվիրաբերել կամ փոխանցել իր այն հարազատներին, որոնք Հայաստանի քաղաքացի են, այսինքն՝ որևէ խոսք չի կարող լինել սեփականության զրկման մասին»:

Արդարադատության նախարարությունը մինչ օրինագիծը խորհրդարան ուղարկելը, անհրաժեշտության դեպքում պատրաստ է այն դնել հանրային քննարկման:

 

Շողիկ Գալստյան