Չգնահատվելը աշակերտներին թևեր կտա, թե՞ կզրկի մոտիվացիայից. նոր նախագիծը՝ տարակուսանքի առիթ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.04.2024 | 14:24
Բեռլինում մեկնարկել է Շոլցի և Ալիևի հանդիպումը
26.04.2024 | 14:19
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 6 միլիարդ դոլարի զենքի արտադրության պայմանագրեր կկնքի. Politico
26.04.2024 | 14:10
Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
26.04.2024 | 14:00
Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են
26.04.2024 | 13:48
Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է Բաքվի դեմ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը
26.04.2024 | 13:36
ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակը
26.04.2024 | 13:31
ՀՌՀ նախագահն առաջարկում է հանացանցում հեռարձակվող մեդիաներին բերել նվազագույն վերահսկողության դաշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 13:27
Ապրիլի 26-ի ժամը 13։00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
26.04.2024 | 13:25
Մեքենայի գույքահարկն ու տեխզննումն առաջարկում եմ իրար չկապել․ Նարեկ Զեյնալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 13:18
Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված. ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց
26.04.2024 | 13:15
Հաստատվել է ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը
26.04.2024 | 13:14
Վրաստանի 9 քաղաքացի է ձերբակալվել եվրոպական գրադարաններից հնագույն գրքեր գողանալու համար
26.04.2024 | 13:07
Ոստիկանները դժգոհ են․ պատճառը բնակվարձի փոխհատուցում չստանալն է
26.04.2024 | 13:02
Մեքենայի գույքահարկը եթե վճարեն դեկտեմբերին, համայնքների բյուջեների համար խնդիր է․ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 12:54
ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Կրթության նախարարությունն առաջարկում է հաստատել հանրակրթության նոր պետական չափորոշիչը: Օրերս ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը գործադիր մարմնի նիստին ներկայացրեց նախագիծը, որով առաջարկվում է սովորողների միավորային գնահատումն իրականացնել` սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից՝ էապես կարևորելով ուսուցանող (ձևավորող) գնահատումը:

Այն հանգամանքը, որ մինչև 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակը երեխաները չեն գնահատվելու, դպրոցականների և ծնողների շրջանում տարակարծությունների առիթ է տվել:

Կրթության իրավունքի հետազոտող, առարկայական չափորոշիչների մշակման խմբի խորհրդատու-փորձագետ Գոհարիկ Տիգրանյանը շեշտում է՝ այս փոփոխությամբ առավել կկարևորվի սովորելու գործընթացը, ոչ թե բարձր գնահատական ստանալու նպատակը: Ընդգծում է՝ այս կերպ աշակերտն իրեն կզգա կրթական պրոցեսի կենտրոնում. ինքն ավելի կարժևորվի, քան գնահատականը: Աշակերտներին կտրվեն ոչ թե գնահատականներ, այլ որակական բնութագրեր՝թերթիկներ, որտեղ կներկայացվեն նրանց ձեռքբերումներն ու բացթողումները:

Փորձագետի խոսքով՝ կվերանա աշակերտների միջև արհեստական մրցակցությունը: Ըստ նրա՝ նոր իրավիճակում ուսուցիչները նախ պետք է վերապատրաստվեն՝ տարբեր մեթոդների տիրապետելու համար, երկրորդ՝ նրանց հարկավոր է խթանել՝ հավելյալ աշխատանքի դիմաց՝ հավելյալ վճարով:

Նոր նախագծի վերաբերյալ ուսուցիչների տեսակետները ևս տարբեր են: Մի մասը կարծում է, որ փոփոխությունն ամենևին էլ ի նպաստ աշակերտի չէ, մյուս մասը` հակառակը: Առարկայական չափորոշիչների մշակման խմբի խորհրդատուն այդ կարծիքին չէ. նրա համոզմամբ՝չգնահատվելըչի կարող աշակերտների մոտիվացիայի վրա բացասական ազդեցություն ունենալ:

Հավելենք, որ բացասական կամ անբավարար միավորային շեմից հրաժարվելու արդյունքում նախատեսվում է ունենալ առավել արդարացի գնահատում։ «Հատկապես հաշվի առնելով հանրակրթության ներառականությունը՝ կվերացվի երկտարեցիության երևույթը, որը նպաստում է սովորողների առանձին խմբի պիտակավորմանը և սոցիալական մեկուսացմանը, այլ ոչ թե աջակցում նրանց խնդիրների կարգավորմանը»,- նշված է նախագծում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան