Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է Բաքվի դեմ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը բողոք է հայտնել նախօրեին Եվրախորհրդարանի կողմից քաղաքացիական և մարդու իրավունքների վերաբերյալ ընդունված բանաձևի կապակցությամբ։

«Միլլի Մեջլիսն ապրիլի 25-ին Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների հարցի վերաբերյալ ոչ օբյեկտիվ բանաձևի ընդունումը դիտարկում է որպես մեր երկրի դեմ ուղղված կանխակալ քաղաքական ակցիա և կտրականապես մերժում է ստի և ոչ հավաստի տեղեկատվության վրա հիմնված անհիմն մեղադրանքները»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, թե Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Եվրախորհրադարանը «գործիք է դարձել Ադրբեջանի դեմ թշնամական ու զրպարտչական արշավ իրականացնող ուժերի ձեռքում և պատահական չէ, որ 2021 թվականից ի վեր Եվրախորհրդարանը տարբեր պատրվակներով ընդունել է 8 հակաադրբեջանական բանաձև»։

Բացի այդ, Մեջլիսը կառույցին մեղադրել է Հարավային Կովկասում, իբր, խաղաղության գործընթացը խաթարելու մեջ։

«Այս ամենը վկայում է վերջին շրջանում կազմակերպությունում ադրբեջանատյաց, թուրքատյաց և իսլամատյաց տրամադրությունների է՛լ ավելի ուժեղացման մասին։ Մյուս կողմից՝ նշված բանաձևը պատրաստվել և քննարկման է ներկայացվել Ադրբեջանի դեմ ուղղված գործողություններ իրականացնող Եվրախորհրդարանի պատգամավորների դրդմամբ, ինչը պատկերացում է ստեղծում հայկական լոբբիի ազդեցության մասշտաբի և նրան սատարող ուժերի մասին։ Կեղտոտ քաղաքական նպատակներին հասնելու համար բանաձևի հեղինակները պատրաստ են նույնիսկ խաթարել Ադրբեջանի հետ Եվրամիության համագործակցությունը և ընդհանրապես վտանգել նրա քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ»,- ասվում է Մեջլիսի հայտարարությունում։

Նշվում է, որ անընդունելի է «մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում իրավիճակի երկակի ստանդարտների վրա հիմնված, ոչ օբյեկտիվ գնահատականը»։

«Մեջլիսը կոչ է անում Եվրախորհրդարանին՝ հրաժարվել այնպիսի գործողություններից, որոնք ստվեր են գցում մեր երկրում ժողովրդավարության կառուցման ոլորտում տարվող աշխատանքների վրա, օբյեկտիվ դիրքորոշում որդեգրել մեր երկրին առնչվող հարցերում, այլ ոչ թե միակողմանի դիրքորոշում ընդունել՝ հիմնված քաղաքական դատողությունների վրա։ Միաժամանակ, Ադրբեջանի խորհրդարանը հայտարարում է, որ ոչ մի ուժ չի կարող ստիպել Ադրբեջանին շեղվել ժողովրդավարական զարգացման ուղուց»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Եվրախորհրդարանը ձայների 474 կողմ, 4 դեմ և 51 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել էր բանաձև, որով դատապարտում է Ադրբեջանի իշխանություններին քաղաքացիական հասարակության նկատմամբ բռնաճնշումների համար։

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել 2023 թվականի դեկտեմբերին ձերբակալված իրավապաշտպան Իլհամիզ Գուլիևին և բոլոր մյուս քաղբանտարկյալներին, այդ թվում՝ ԵՄ-ի և այլ երկրների քաղաքացիներին։ Եվրոպացի պատգամավորները նաև կոչ են արել Եվրահանձնաժողովին՝ դիտարկել «էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության դադարեցման հարցը»։ Նրանք պնդում են, որ գործընկերության մասին ցանկացած ապագա համաձայնագիր պետք է պայմանավորվի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմամբ և երկրում մարդու իրավունքների վիճակի բարելավմամբ: Փաստաթղթում պատգամավորները նաև կրկնում են իրենց կոչը՝ «ԵՄ-ի պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, որոնք թույլ են տվել մարդու իրավունքների լուրջ խախտումներ»։

Էմմա Չոբանյան