Վրաստանի 9 քաղաքացի է ձերբակալվել եվրոպական գրադարաններից հնագույն գրքեր գողանալու համար

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական հետաքննական մարմիններին հաջողվել է դուրս գալ հանցագործների հետքի վրա, որոնք եվրոպական գրադարաններից հնագույն ռուսական գրքեր են գողացել։ Եվրոպոլի հաղորդմամբ՝ Վրաստանի քաղաքացիություն ունեցող յոթ կասկածյալներ ապրիլի 23-ին և 24-ին ձերբակալվել են Վրաստանում, Լատվիայում, Լիտվայում, Ֆրանսիայում և Էստոնիայում, ևս երկուսը գտնվում են Ֆրանսիայում դատական հսկողության տակ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Վրաստանում ու Լատվիայում ավելի քան 100 իրավապահներ են ներգրավվել և խուզարկություններ իրականացրել 27 վայրերում, ասվում է եվրոպական ոստիկանության զեկույցում։ Բացի չորս կասկածյալների ձերբակալությունից՝ նրանք նաև առգրավել են ավելի քան 150 գիրք։ Ֆրանսիայում գողացված գրքերից մեկն արդեն վերադարձվել է։

Ընդհանուր առմամբ, հանցավոր խումբը պատասխանատու է 2022 և 2023 թվականներին Գերմանիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Չեխիայի և Շվեյցարիայի ազգային ու պատմական գրադարաններից առնվազն 170 հազվագյուտ գրքերի գողության համար:

Հանցագործների թիրախում հիմնականում ռուս գրողների գրքեր են եղել, մասնավորապես՝ Ալեքսանդր Պուշկինի կամ Նիկոլայ Գոգոլի ստեղծագործությունների առաջին հրատարակությունները։ Ֆինանսական վնասը գնահատվում է շուրջ 2,5 միլիոն եվրո։

«Գողացված պատմական արտեֆակտների մի մասը վաճառվել է Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի աճուրդների տների միջոցով, ինչը փաստացիորեն դրանք դարձնում է անվերականգնելի»,- ասվում է Եվրոպոլի հայտարարության մեջ:

Գերատեսչությունը նշում է, որ Վրաստանի իշխանությունները հետաքննություն են սկսել կազմակերպված հանցավոր խմբի մի քանի անդամների ինքնությունը և գտնվելու վայրը պարզելու համար։ Eurojust-ի աջակցությամբ և ֆինանսավորմամբ ստեղծվել է համատեղ քննչական խումբ՝ Ֆրանսիայի, Վրաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Շվեյցարիայի, ինչպես նաև Եվրոպոլի մասնակցությամբ։