Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել

Լուրեր

01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
Բոլորը

Արցախյան երկրորդ պատերազմում անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների հարազատներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության շենքի դիմաց։ Ծնողները բողոքել են, որ արդեն 5 ամիս է՝ իրենց երեխաներից որևէ լուր չունեն։

«Թող գտնեն աճյունները, եթե նրանք զոհվել են, ու փոխանցեն մեզ։ Եթե պետությունը չի կարող գտնել նրանց, թող մեզ հնարավորություն տան, ինքներս փնտրենք։ Հնարավոր է, որ նրանք չեն էլ զոհվել, այլ գերի են ընկել։ Մեզ ոչինչ չեն ասում»,- ասել են բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Պաշտպանության նախարարությունից, սակայն, ոչ ոք չի արձագանքել բողոքին, որևէ պաշտոնյա ցուցարարների հետ չի հանդիպել։ Ծնողները նաև նշել են, որ իրենց զանգերին ՊՆ-ից պատասխանում են՝ հորդորելով սպասել, քանի որ որոնումները շարունակվում են։

Նշենք, որ Արցախյան պատերազմի մասնակիցներն ու նրանց հարազատներն Ադրբեջանում պարբերաբար բողոքի տարաբնույթ ակցիաներ են անցկացնում։

Հավելենք նաև, որ Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական վերջին տվյալներով՝ պատերազմում զոհվել է 2855 զինծառայող, 50-ը համարվում է անհետ կորած։

Էմմա Չոբանյան