ԼՂ-ում ռուս խաղաղապահները սկսել են ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը

Լուրեր

01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
Բոլորը

ՌԴ խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները ԼՂ-ում սկսել են խաղաղապահներին պատվաստել «Արբանյակ V» պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Առաջինը պատվաստանյութը ստացել են խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, ինչպես նաև բժշկական ստորաբաժանումների զինծառայողները, որոնք տեղակայված են Ստեփանակերտ քաղաքում։ Հետագայում, համաձայն հաստատված ժամանակացույցի՝ բժիշկների արտագնա խմբերը պատվաստում կիրականացնեն խաղաղապահ զորախմբի անձնակազմին, որոնք դիտորդական առաքելություն են իրականացնում բոլոր 27 դիտորդական կետերում։

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է հասցվել շուրջ 2000 չափաբաժին պատվաստանյութ։ Այս խմբաքանակը բավական է խաղաղապահ ողջ զորախումբը պատվաստելու համար։  ՌԴ ՊՆ-ից տեղեկացվում է, որ պատվաստումը ստանալուց հետո զինծառայողներին հատուկ սերտիֆիկատ է հանձնվում, որում նշվում է պատվաստանյութի առաջին ու երկրորդ բաղադրիչների ներարկման օրերը։

 

Տաթև Ֆռանգյան