Ինչու Քոչարյանը չի խոսում Ստեփանակերտի իր տան մասին, որին ոչ մի ռումբ չի կպել. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
27.10.2026 | 13:42
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:28
TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան
Բոլորը

«Իշխանություններին միակ մտահոգող բանը ՀՀ քաղաքացու հետ երկխոսությունն է: Մենք ասելիք ունենք ու շատ բան պարտք ենք: Ժողովրդի անկեղծության ու իմաստնության վրա ես զարմացած եմ»,- այս մասին Factor.TV-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իշխանությունները մտահոգված են ընդդիմադիրների գործունեությամբ, և դիտարկմանը, որ ընդդիմադիր դաշտում «17-ի» ձևաչափը փախակերպվել է վեցնյակի, որտեղ ներգրավված են Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանը, Գ. Ծառուկյանը, Ա.Վանեցյանը, Վ.Մանուկյանը, Ի. Սաղաթելյանը, և քննարկում են՝ ինչպես հասնել իշխանության հրաժարականին:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Ռ.Քոչարյանը վճռական է տրամադրված, հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին և հաղթելու է, Սիմոնյանը նշեց. «Երբ որ ընտրություններ լինեն, անպայման թող մասնակցի: Ինձ մոտ տպավորություն է, որ նա գերագնահատում է հանրության կողմից իր կերպարի ընկալումը… Առնվազն 10-20 տարի պետք է չերևան, որ մարդիկ մոռանան, թե իրենք ՀՀ առաջ ինչերի մեջ են մեղավոր, ինչեր են արել: Հասկանում եմ, որ հիմա քրեական գործի հետ կապված ստիպված են խոսել, բայց քաղաքական առումով որևիցե վտանգ չեմ տեսնում»:

Քոչարյանը հայտարարել է, որ ունի հիմքեր չբացառելու, որ իշխանությունները տարել են պարտության: Որպես հիմնավորում նա նշել է, թե այդ ինչպես եղավ, որ Արցախի նախագահականի շենքը, որտեղ իշխանության ներկայացուցիչներն էին, ադրբեջանցիների կողմից չի թիրախավորվել: Անդրադառնալով այս հայտարարություններին՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ դրանք կտրված են իրականությունից և ընգծեց. «Իսկ ինչո՞ւ Քոչարյանը չի խոսում Ստեփանակերտի իր տան մասին, որին ոչ մի ռումբ չի կպել, երբ որ կողքի տունը քանդվել է»:

Մանրամասները՝ տեսանյութում: